o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՔԾ-ի հետքայլը՝ Արամն ազատության մեջ է. Արմեն Աշոտյան

15.08.2019 22:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՔԾ-ի հետքայլը՝ Արամն ազատության մեջ է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք ՀՀ ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

– Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն Արամին առաջադրեց մեղադրանք, նա ցուցմունք տվեց, ընդունեց իր մեղքը, իմ և իր այլ ընկերների կողմից հավաքագրված գումարը փոխանցվեց դեպոզիտային հաշվեհամարի վրա՝ մինչև դատարանի վերջնական վճիռը փոխհատուցելով իրեն վերագարվող վնասը և ազատ արձակվեց՝ երկրից չբացակայելու ստրոգրությամբ:

Եվս մեկ անգամ շեշտում եմ, Արամը ընդունեց մեղքը ու գումարը վերադարձվել է, նա չի խորշել դրանից։ Արամը ձերբակալությունն եմ համարում եմ քաղաքական հետապնդում։

Ու հենց դրա համար հարց է ծագում: Ինչու՞ այսօր ՀՔԾ-ն գնաց այս ճանապարհով, եթե կարելի էր ի սկզբանե, չեփել այս ամբողջ շիլան ու նույն բանն անել դեռ երեկ, առանց Արամին քաղաքական շարժառիթներով և անհիմն ձերբակալելու։ Ինչու՞, եթե մենք պատրաստակամ էիք ողջ վերագրվող վնասը փոխհատուցել՝ մինչև դատարանի վերջնական վճիռը:

Պատասխանն իմ համար պարզ է:

Իշխանությունները չստացան 3 ակնկալվող արդյունք՝ իմ վրա ցուցմունք, իմ լռությունը և հանրային աջակցույթուն: Արամը չկոտրվեց և իմ վրա շինծու ցուցմունք չգրեց։ Ինձ լռեցնել չհաջողվեց: Իսկ հանրային կարծիքը շնորհիվ բազում ազնիվ ու շիտակ մարդկանց, անկախ քաղաքական տարաձայնություններից, մերժեց “Հերթական թալանչին” ի սկզբանե ձախողված ներկայացումը:

Ուզում եմ բոլորին խորին շնորհակալություն հայտնել ձեր աջակցության, սատարման, համերաշխության և ազնվության համար: Հատուկ շնորհակալությունս փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Դուք միասին ապացուցեցիք, որ մարդ տեսակը Հայաստանում դեռ չի վերջնականորեն չի վերացել:

Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս ոմանց «հեռու խաղալ» մեզանից, հակառակ պարագայում մշտապես հանդիպելու եք առնվազն այսպիսի քաղաքական, մարդկային և իրավական դիմադրությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА