o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուզում եք կանգնեք ասեք՝ ծախված եմ, իմ արյունի (ադրբեջանցու) փոխարեն այլ արյուն է հոսում

19.08.2019 20:37 ԹԵՄԱ
Ուզում եք կանգնեք ասեք՝ ծախված եմ, իմ արյունի (ադրբեջանցու) փոխարեն այլ արյուն է հոսում

Վրաստանում հայտնի հասարակական գործիչ, ակտիվիստ, լրագրող և սոցիոլոգ Սամիրա Բայրամովան իր ֆեյսբուքի էջով այսօր կիսվել է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած տեսանյութով, որտեղ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել էր Սադախլոյի անցակետ և անցակետի ղեկավարի հետ քննարկել նախօրեին առաջացած երկար հերթին առնչվող հարցեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայրամովան  կատարել է հետևյալ գրառումն ադրբեջաներեն լեզվով․ 

«Գիշերային գայլերը» «Արյունը ջուր չէ» կարգախոսի ներքո գալիս են Հայաստան

«Վրաստանում Հայաստանի դեսպանն է  Ես իսկապես նախանձում եմ այս դեսպանին, ով գիշեր-ցերեկ չի քնում, ծառայություն է կատարում։ Ցանկացած տեղ, որտեղ խնդիր է առաջանում, միանգամից դեպքի վայր է գնում և լուծում։ Իրականում, պաշտոնյան այսպիսին պետք է լինի։ Ուզում եք կանգնեք ասեք՝ ծախված եմ, իմ արյունի [ադրբեջանցու] փոխարեն այլ արյուն է հոսում, չգիտեմ էլ ինչ նմանատիպ բաներ, բայց իրականությունը և ճշմարտությունը սա է»։ 

Սամիրա Բայրամովան ծնունդով Վրաստանի Մառնեուլիի շրջանից է և ծավալում է ակտիվ հասարակական և լրագրողական գործունեություն։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА