o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեսսին չի կարող համարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը առանց աշխարհի գավաթի». Կամաչո

20.08.2019 22:24 ՍՊՈՐՏ
«Մեսսին չի կարող համարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը առանց աշխարհի գավաթի». Կամաչո

«Ռեալի» նախկին խաղացող ու մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն բացատրել է, թե ինչու նա «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին չի համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

«Մեսին շատ լավ ֆուտբոլիստ է, բայց դու չես կարող լինել աշխարհում լավագույնը, էլ չեմ խոսում պատմության լավագույնը լինելու մասին, եթե արգենտինացին կամ դու չունեք հաղթանակ աշխարհի առաջնությունում: Ոչ, առանց աշխարհի գավաթի, Մեսին չի կարող համարվել լավագույնը: Աշխարհի գավաթը դա լավագույնն է, որին ձգտում է ֆուտբոլիստը, և արգենտինացիները դա միշտ պահանջելու են:

Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում

Ընդ որում՝ Մեսին ունակ է ամեն պահին վճռել խաղի ելքը: Մրցակիցը կարող է լինել ամբողջությամբ այլ մակարդակի, բայց մենք խոսում ենք Լիոնել Մեսիի մասին, որը կարող է տարբերություն ստեղծել: Ես նրա մեջ տեսնում եմ մարզչի ձիրք:

Ինչ վերաբերում Մարադոնայի ու Մեսիի համեմատություններին, հաշվի առնելով Դիեգոյի տաղանդ…եթե նա վերաբերվեր իր կարիերայի այնքան լուրջ, որքան Մեսին կամ Ռոնալդուն, նա կխաղար մինչև օրս ու հաղթանակներ կունենար»,-Marca-ն է փոխանցում Կամաչոյի խոսքերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА