o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակրոնը մերժել է Brexit-ի պայմանները վերանայելու Լոնդոնի պահանջը

22.08.2019 20:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մակրոնը մերժել է Brexit-ի պայմանները վերանայելու Լոնդոնի պահանջը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավանություն չի տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Լոնդոնի և Բրյուսելի միջև իռլանդական սահմանի վերաբերյալ համաձայնագրի կետը չեղարկելու պահանջին, գրում է korrespondent.net-ը:

Իրանը հայտնել է միջուկային համաձայնագրին վերադառնալու իր պայմանները

«Ներկայում բրիտանացիների կողմից առաջարկված պայմանների վերանայումն օպտիմալ տարբերակ չէ, և այդ մասին միշտ իր տեսակետն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը»,- մեկնաբանել է Մակրոնը Ջոնսոնի դիմումը:

Ավելի վաղ Ջոնսոնը պահանջել էր, որ ԵՄ-ն չեղյալ հայտարարի «բեքստոպի» (Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի համար ապահովագրական պլան) մասին համաձայնագրի կետը: «Բեքստոպի» չեղարկման դեպքում նա «արագ առաջընթաց» է ակնկալում Բրյուսելի հետ համաձայնագրի կնքման հարցում։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջարկում է հրաժարվել «բեքստոպից», որը թույլ է տալիս խուսափել ԵՄ անդամ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջև ամուր սահմանից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА