o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կոուտինյոն հեռացավ «Բարսելոնայից» Մեսիի պատճառով». Ռիվալդո

22.08.2019 23:34 ՍՊՈՐՏ
«Կոուտինյոն հեռացավ «Բարսելոնայից» Մեսիի պատճառով». Ռիվալդո

 

 

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն մեկնաբանել է Ֆիլիպե Կոուտինյոյի՝ կատալոնական ակումբից հեռանալը:

«Ես միշտ հավատացել եմ, որ Կոուտինյոն կարող է հաջողության հասնել «Բարսելոնայում», բայց ադապտացիան չստացվեց: Ես մի փոքր հիասթափված եմ նրա անհաջողությունից, բայց, հնարավոր է, նա իրեն վստահ ու երջանիկ չէր զգում և որոշեց հեռանալ մեկ այլ մեծ ակումբ՝ իր լավագույն մարզավիճակը վերադարձնելու համար:

Մեսիի համար այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել «Բարսելոնայի» կազմում

Տեղ գտնել մի թիմում, որտեղ ամբողջ պատասխանատվությունն ու գովասանքը Մեսիին է բաժին հասնում, միշտ էլ դժվար է: Ախարհում մի քանի ֆուտբոլիստ կա, որ կարող է դիմակայել այդպիսի իրավիճակին, և հավանական է՝ Կոուտինյոն պարզապես չկարողացավ գտնել իր տեղը: Մեսին «Բարսելոնայի» առաջատարն է, նրա հետ դժվար է փայլել նույն թիմում: Կարծում եմ՝ Կոուտինյոն Մեսիի պատճառով հեռացավ», – բրազիլացու խոսքերն է փոխանցում Fox Sports Asia-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА