o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ

25.08.2019 15:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ

Շաբաթ ուշ երեկոյան Իսրայելի բանակը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում հարվածներ է հասցրել այդ երկրում իրանական ուժերի օբյեկտների նկատմամբ՝ կանխելով անօդաչու թռչող սարքերով նախատեսվող հարձակումը, գրում է РИА Новости-ն:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը

Հաղորդվում է, որ իսրայելական կողմի հրթիռներից մի քանիսը մինչև թիրախին հասնելը ոչնչացվել են: Հարվածների հետևանքով զոհերի կամ վիրավորների, ինչպես նաև նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

«Մենք հարձակում ենք գործել ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ, սակայն հնարավոր են նաև մարդկային կորուստներ: Մենք գիտենք, որ այնտեղ անձնակազմ է գտնվել»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը՝ ընդգծելով, որ հարվածների թիրախը Դամասկոսից դեպի հարավ-արևելք գնտվող Աքրաբա բնակավայրում իրանական «Ալ Քուդս» ստորաբաժանման օբյեկտներն են եղել:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ հաստատել է զինված ուժերի գործողությունները՝ իր հերթին նշելով, որ դրանց նպատակն է եղել կանխել երկրի նկատմամբ իրանական ուժերի կողմից ծրագրվող հարվածները:

Հիշեցնենք, որ Իսրայելը Սիրիայի ուղղությամբ հարվածներ էր հասցրել նաև հունիսի 12-ին և հուլիսի 1-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА