o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձկան յուղը չի կանխում շաքարային դիաբետը. հետազոտություն

29.08.2019 18:48 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ձկան յուղը չի կանխում շաքարային դիաբետը. հետազոտություն

Հակառակ տարածված կարծիքի՝ օմեգա-3 ճարպաթթուները չեն կանխում 2-րդ տեսակի շաքարային դիաբետի առաջացումը։ Այս մասին վկայում է 83 ռանդոմիզացված վերահսկվող հետազոտությունների մետա-անալիզը, որն անցկացրել են Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները ԱՀԿ պատվերով։ Մետա-անալիզի արդյունքները հրապարակվել են BMJ-ում։

Քաղցր ըմպելիքներից հրաժարումը թեյի կամ սուրճի օգտին կպաշտպանի դիաբետից. հետազոտություն

Օմեգա-3 ճարպաթթուների հիմնական տեսակներն են ալֆա-լինոլենային թթուն (ԱԼԹ), էյկոզապետաենային թթուն (ԷՊԹ) եւ դոկոզագեկսանային թթուն (ԴԳԹ)։ Դրանք պարունակվում են մի շարք սննդամթերքներում եւ անհրաժեշտ են ոչ մեծ քանակություններով՝ առողջությունը պահպանելու համար։ ԱԼԹ-ն կարելի է գտնել ընկույզներում եւ սերմերում, իսկ ԷԿԹ-ն եւ ԴԳԹ-ն՝ յուղոտ ձկան եւ ձկան յուղի մեջ։

Գնահատվել է ԷՊԹ եւ ԴԳԹ, ԱԼԹ, օմեգա-6-ի եւ պոլիչհագեցած ճարպաթթուների (ՊՉՃԹ) օգտագործման ավելացման ազդեցությունը դիաբետի եւ գլյուկոզայի մետաբոլիզմի վրա։ Պարզվել է, որ ԷՊԹ եւ ԴԳԹ օգտագործման ավելացումը ոչ մի աղդեցություն չի ունեցել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի վրա։ ԱԼԹ, օմեգա 6-ի եւ ՊՉՃԹ օգտագործման էֆեկտների օբյեկտիվ գնահատման համար տեղեկությունները բավարար չէին։ Ավելին, հայտնաբերվեցին որոշ (թույլ) ապացույցներ գլյուկոզայի մետաբոլիզմի վատացման մասին ձկան յուղի մեծ պարունակությամբ հավելումների օգտագործման ժամանակ։

Մետա-անալիզի արդյունքները չեն փոխվել անգամ հետազոտությունների ժամանակ ամենաբարձրորակ թթուների օգտագործման պարագայում։

Նույն գիտնականների նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ երկարաշղթա օմեգա-3-ի հավելումները, որոնք ձկան յուղ են պարունակում, չեն պաշտպանում սրտի հիվանդություններից, կաթվածից կամ մահից։ Իսկ նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք չեն կանխում եւ չեն բուժում դիաբետը, ուստի չի կարելի խրախուսել օմեգա-3-ով հավելումների ընդունումը  դիաբետի կանխարգելման կամ բուժման համար։

Իսկ եթե, այնուամենայնիվ, մարդիկ որոշել են ընդունել ձկան յուղի պարկուճները դիաբետը բուժելու կամ կանխելու, կամ արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը նվազեցնելու համար, նրանք պետք է օգտագործեն օրական ոչ պակաս, քան 4,4 գրամ՝ խուսափելու համար բացասական արդյունքներից, նշել է հետազոտության առաջատար մասնագետ Լի Հուփերը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА