o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.09.2019 20:50 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ամենասկանդալային իրադարձություններից մեկը ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ փախուստն էր սեփական ասուլիսից: Եվ պետք է փախչեր, որովհետեւ ըստ գործող ՀՀ առողջապահության նախարարի` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնադրման եւ գործունեության համար հատկացված գումարն անիմաստ ծախս է, քանի որ «...50 հոգի եղել են հաշմանդամ, 50-նն էլ մեռնելու են հաշմանդամ...»: Լրիվ օրինաչափ է, որ սոցիալական ցանցերում ամենամեղմ բնորոշումը, որը հայ մարդիկ տվել են, դա տականքն է: Այդպիսինին ոչ միայն առողջապահության նախարարի, այլ նույնիսկ հասարակ բուժակի աշխատանք չի կարելի վստահել: Այդպես արտահայտվել Հայրենիքի համար մարմնի մաս զոհաբերած ու ցմահ հաշմանդամ մնացած տղերքի հասցեին կարող է միայն գենախեղված մեկը, ու զարմանալի է, ինչպե՞ս է պաշտպանության նախարարը կարողանում նրա հետ բարեւել կառավարության նիստերին: Ինչեւէ, խորապես զարմացած եւ վրդովված լինելով, մնում է միայն ամբողջովին կիսել լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանի կարծիքը, որ Թորոսյանի այդ խոսքը. «Նիկոլի երեկվա «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է» հայտարարության տրամաբանական շարունակությունն է: Արցախի անկախության տոնին` ոչ մի խոսք ազատամարտի, պատերազմում տարած մեր փառահեղ հաղթանակի մասին. Փաշինյանը իր ապազգային թիմով հանդերձ, այլեւս չի կարողանում զսպել իր գենետիկ ատելությունը ազգայինի, Արցախյան ազատամարտի եւ պատերազմում հաղթած հայի տեսակի նկատմամբ, իսկ թե որտեղից է գալիս այդ մաղձը, հոգեբանների գործն է եւ ինձ բացարձակ չի հետաքրքրում»:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց զարմանալիորեն պարզվում է, որ Նիկոլին չեն սիրում ոչ միայն կարգին հայերը, այլ անգամ ՄԱՐԿ ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ: Facebook սոցցանցը դիտարկում է գրառումների տակ հավանությունների հաշվիչը թաքցնելու հնարավորությունը: Այս փոփոխության պատճառն այն օգտատերերն են, որոնք հեռացնում են բավարար քանակության լայքեր չհավաքած հաղորդագրությունները: Օգտատեր Ջեյն Մանչուն Վոնգը նկատել եւ հրապարակել է Twitter-ում Android-ի համար Facebook-ի հավելվածների սքրինշոթերը, որտեղ լայքերի թիվն արդեն թաքցված է: Ի դեպ, ավելի վաղ նման գործառույթ  սկսել էր թեստավորվել Instagram-ում: Սոցցանցն արդեն փորձարկումներ է սկսել մի քանի երկրում, այդ թվում` Կանադայում, Իտալիայում եւ Ավստրալիայում: Ինչքան էլ զարմանալի լինի, այդ մոտեցումով սույն խոշորագույն սոցիալական ցանցը ջուրն է լցնում նիկոլական ֆեյքերի անդուլ աշխատանքը, որ զօրուգիշեր լայքեր են դնում Նիկոլի հրապարակած ամեն մի հիմարությանը: Իսկ պատկերացնո՞ւմ եք, ինչպես է Նիկոլն ապրելու առանց այդ լայքերի:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ անզարմանք չթողեց եւ հայտնի սորոսական ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ, ում քայլոների կառավարությունը գործուղել է Ստեփանակերտ տեղական ընտրություններին դիտորդություն կազմակերպելու: Նա ոչ ավել-ոչ պակաս իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետեւից դուռը չփակենք»: Լավ, հասկացանք, որ այդ երիտասարդը խորապես ատում է ՌԴ նախագահին, նրան թշնամի է համարում, բայց մի՞թե նրա մտքով չի անցնում, որ անգամ թշնամու նկատմամբ այդպես արտահայտվելը շատ էժանագին վարքագիծ է: Այս պարագայում, զարմանալով հանդերձ, մենք կամա, թե ակամա վերհիշեցինք «Մաուգլի» մուլտֆիլմի հայտնի կերպարին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА