o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

68.06% տոկոսը համոզված է՝ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

07.09.2019 22:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
68.06% տոկոսը համոզված է՝ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Շաբաթվա գլխավոր թեման ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումն էր, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի`  նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը` 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող եւ անվավեր, մյուսը` 135-րդը` Սահմանադրությանը համապատասխանող:  Այս որոշումից հետո՝ օրեր անց՝ սեպտեմբերի 12-ին առաջին ատյանի դատարանում սպասվում է Ռ. Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննության վերսկսումը:

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՏԱՊԱԼՎԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ»

Ի դեպ, հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի կալանավորման ամբողջ ընթացքում Iravunk.com-ում ընթանում է սոցհարցում՝ պարզելու, թե ինչպիսին է հանրային կարծիքը՝ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված գործի վերաբերյալ: Այս պահին պատկերը հետեւյալն է. հարցմանը մասնակցել է շուրջ 3 708 մարդ:

Նրանցից 68.07%-ը համոզված է, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահի նկատմամբ, քաղաքական հետապնդում է իրականացվում: 0.7%-ն այդքան էլ վստահ չէ այս հարցում եւ պատասխանել է՝ «գուցե՝ այո»: 0.65%-ը դեռեւս դժվարանում է պատասխանել այս հարցին: Իսկ 30.58%-ը գտնում է, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Հավելենք, որ սոցհարցումը շարունակվում է, այնպես որ, հենց դուք կարող եք փոխել առկա պատկերը եւ ընտրել ձեր դիրքորոշմանն համապատասխանող պատասխանը՝ անցնելով ստորեւ նշված հղումով՝

https://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА