o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգայնականության եւ ազգայնամոլության մասին

10.09.2019 12:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ազգայնականության եւ ազգայնամոլության մասին

Գաղափարախոսությունները հասարակական գիտակցության կարեւորագույն բաղադրիչներն են եւ նշանակալից դեր են խաղում հասարակական-քաղաքական կյանքում: Այդ առումով կարեւորվում է այնպիսի հասկացությունների դերի, նշանակության, առանձնահատկությունների եւ ընդհանրությունների պարզաբանումը, ինչպիսիք են ազգայնականությունը եւ ազգայնամոլությունը: Ներկայում, հաճախ, այս երկու հասկացությունները նույնացվում են, միտումնավոր թե անգիտակցաբար, եւ հիմնականում ներկայացվում բացասական գծերով:

12.12. Վաղը սպասվում է եզակի լիալուսին․ Բաց մի թողեք այն․ Էներգետիկառումով կարևոր պահ․ Ահա թե ինչ պետք է իմանաք վաղվա լիալուսնի մասին

Նախ հարկ է տարբերակել ազգայնականություն եւ հայրենասիրություն հասկացությունները: Հայրենասիրությունը բնութագրվում է որպես սեր, նվիրվածություն (զգացմունքային կամ գիտակցված) հայրենիքի հանդեպ, որը, սակայն, տեսաբանված չէ եւ չունի գործողությունների ծրագիր: Ազգայնականությունն է, որ այս ամենը վերածում է որոշակի սկզբունքների եւ ծրագրերի: Այսինքն` ազգայնականը չի կարող չլինել հայրենասեր, սակայն բոլոր հայրենասերները դեռեւս լիարժեքորեն ազգայնականներ չեն:

Եթե չկա տրամաբանություն, ինչ ուզում եք անվանեք. սահմանադրագետը ՍԴ դատավորների վաղ թոշակի ուղարկելու օրենքի մասին

Անդրադառնանք ազգայնականության եւ ազգայնամոլության հիմնական բնութագրիչներին եւ տարբերություններին:

Առողջ ազգայնականությունն ուրիշ ազգերի համար չունի իրագործելիք որոշակի ծրագրեր, ի տարբերություն ազգայնամոլության, որի ծրագրերի մի մասը առնչվում են ուրիշ ազգերին եւ աչքի են ընկնում բացասական դրույթներով: Ազգայնականությունն, ընդհակառակը, ունի որոշակի համընդհանուր սկզբունքներ, որը վերաբերում է բոլոր ազգերին: Դա բոլոր ազգերի հավասար իրավունքներով գոյություն ունենալու սկզբունքն է, եւ որ ազգային ինքնությունը գերակա է դասակարգային, կրոնական կամ կուսակցական պատկանելության նկատմամբ: Այսինքն, ազգայնականի կողմից ընդունվում է ի սկզբանե մարդկության բաժանումը ըստ ազգերի` հավասար իրավունքներրով, իրենց հայրենիքներում: Նման սկզբունքներ որդեգրած ազգայնական գաղափարախոսության դասական օրինակներ են Գարեգին Նժդեհի եւ Հայկ Ասատրյանի հեղինակած ուսմունքները:

ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագիծն ամբողջությամբ անցավ

Ազգայնականությունը ունի իր նպատակները, որոնցից հատկապես կարեւորվում է ազգային պետության ստեղծումը, իսկ եթե այն կա` դրա պահպանումն ու ամրապնդումը: Նոր ժամանակներում ազգային պետության ստեղծման գաղափարը լայնորեն տարածվեց 19-րդ դարում, հատկապես Իտալիայում (ուր նպատակ էր դրված միավորել երկիրը եւ այն ազատագրել ավստրիական լծից) եւ Գերմանիայում, (ուր օրակարգում բազմաթիվ գերմանական պետությունների միավորման խնդիրն էր): Ազգային պետություն ստեղծելու նպատակն են իրենց առջեւ դնում նաեւ այսօրվա ազգայնական շարժումների մեծ մասը:

Հարկ վճարողները հնարավորություն ունեն հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն ստանալ. ՊԵԿ

Ազգայնականության կարեւոր խնդիրներից է նաեւ ազգային ինքնատիպության պահպանումը, որը ենթադրում է ազգային մշակույթի, լեզվի, կրոնի, ավանդույթների, բարոյական արժեքների պահպանումը: Սա նաեւ նշանակում է, թե որեւէ ազգի ազգայնականություն արժեւորում է այլ ազգերի մշակույթն ու յուրահատկությունը եւ, ի տարբերություն ազգայնամոլության, դեմ է մշակութային միօրինակությանը: Դիպուկ է այս հարցում Նիկոլայ Բերդյաեւի բնութագրումը. «Համամարդկայինը իրեն բացահայտում է ազգայինի միջոցով»: Այս առումով, ազգայնականությունը հետադիմություն եւ լճացում չէ, ինչպես այն փորձում են ներկայացնել ոմանք: Ազգայնականությունը չի քարոզում ազգի բացառիկության թեզը, ի տարբերություն ազգայնամոլության, եւ կողմ է ազգային մշակույթների բազմազանությանն ու համակեցությանը: Լինել ազգայնական` նշանակում է ընդունել ոչ միայն սեփական ազգի, այլեւ մնացած ազգերի գոյությունը, իսկ լինել ազգայնամոլ` կնշանակի ընդունել սեփական ազգի բացառիկությունը, «ընտրյալությունը»` մերժելով մնացած ազգերի գոյության կամ ինքնորոշման իրավունքը, հաճախ ձգտելով ձուլել կամ ոչնչացնել նրանց:

ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագիծն ընդունվեց

Այսպիսով, միայն առողջ ազգայնականությունը կարող է հանդիսանալ ազգերի գոյատեւման եւ ազգերի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատման երաշխիք: Մեր այսօրվա վիճակով ու նետված մարտահրավերներով` մենք պարտավոր ենք ազգովի լինել հայրենասեր եւ ազգասեր, իսկ մշակութային եւ քաղաքական մեր էլիտան` ազգայնական, անկախ հասարակական-քաղաքական պատկերացումներից` լինեն նրանք լիբերալներ, պահպանողականներ, սոցիալիստներ, թե առանց «իզմերի» ուղղության հետեւորդներ:

Ես պատրաստ եմ դրանց տեղերը ասել. Գեներալ-մայորը՝ ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի մասին. «Ժողովուրդ»

ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

պատմաբան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА