o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլի վրա ծանր կնստի Բոլթոնին խաղից հանելը

11.09.2019 19:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլի վրա ծանր կնստի Բոլթոնին խաղից հանելը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մոտ անգամ պաշտոնանկույթունը մարդկային ձեւով չեղավ: Այսինքն, նախագահ Թրամփն ասում է, թե այդ ինքն է Բոլթոնին «խնդրել հրաժարական ներկայացնել՝ նրա հետ տարաձայնությունների պատճառով», կարճ ասած՝ վռնդել է: Իսկ ահա Բոլթոնը հպարտորեն հայտարարում է, թե ինքն է հրաժարական տվել:

Կորել է Նիկոլի տնտեսական թռիչքը. համարել անվավեր

Ով էր Բոլթոնը պաշտոնանկությունից առաջ

Իհարկե, կարեւոր հարց է՝ Բոլթոնին վռնդե՞լ են, թե՝ ինքն է գնացել: Նկատի ունենք հետեւյալը: Այն, որ Բոլթոնը փորձում էր Սպիտակ տանն ուրույն քաղաքական մոտեցումները պարտադրել, որոնք շատ ավելի համահունչ էին չարաղետ ուլտրալիբերալիզմի աշխարհաքաղաքական «տրյուկներին», պնդելու առիթներ ունեցել ենք: Ընդ որում, բոլթոնյան այդ մոտեցումներն ամենաուղղակի առնչություններն ունեին մեր՝ Հայաստանի համար: Հիշեցնենք այն գաղափարախոսությունը, որը Բոլթոնն առաջ էր քաշում՝ արցախյան հարցի հետ կապված, եւ որը, ըստ էության, տխրահռչակ «Գոբլի պլանի» կրկնօրինակն էր: Այն, որ այդ առաջարկը, խոշոր հաշվով, ոչ թե բուն Արցախի խնդրի լուծման մասին էր, այլ՝ արցախյան լուծման ինչ-որ տարբերակ օգտագործելով՝ Իրանի հետ Ադրբեջան-Հայաստան ողջ հատվածը փակելու, այսինքն՝ ՌԴ-Իրան կապն այս ուղղությամբ կանգնեցնելու, ի սկզբանե էլ հասկանալի էր: Իսկ խոշոր հաշվով, այդ ողջ խաղի հիմնական նպատակն Իրանի ֆիզիկական մեկուսացումն ու ռազմական հարվածն էր, ինչը եւս ակնհայտ էր:

Ո՞ւր է հոսում, Նիկոլի ասած, ՊՆ-ի ստվերը

Ի դեպ նկատենք, Սպիտակ տան կողմից որ այս ծրագրերից Բոլթոնին մեկուսացնելու մասին կարծիք հայտնելու առիթ ունեցել ենք: Հիշեցնենք, Վաշինգտոնում հունիսի կեսերին կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպման շեմին Բոլթոնն այդ հանդիպումն իր վերահսկողության տակ առնելու հրապարակային հայտ ներկայացրեց: Իմաստը հետեւյալն էր: Հայաստանում ամենակոշտ տոնայնությամբ արցախյան հարցի լուծման իր տեսլականը ներկայացնելուց հետո, ձմռանը Դավոսում կայացած Ալիեւ-Փաշինյան այդքան տարօրինակ հանդիպումը (որը շրջանցում էր Մինսկի խմբին, եւ որից առաջ, հիշեցնենք, Փաշինյանն ակտիվ շփումների մեջ էր Բոլթոնի հետ), թերեւս, հենց հիշատակված բոլթոնյան (պայմանականորեն ասած) ծրագրերը գործնականում առաջ մղելու փորձ էր: Սակայն այդ փորձը կտրուկ հակազդեցության բախվեց. հիշեցնենք, այնտեղից Փաշինյանը մեկնեց Մոսկվա, եւ այն, որ նրան Պուտինը ցուցադրաբար չընդունեց, հուշում էր, թե որքան է Կրեմլին զայրացրել բոլթոնյան այդ խաղերի մեջ ներգրավվելը: Ավելին, կան որոշակի տեղեկություններ, որ այդ մասին մոսկովյան դիրքորոշումը, առանց բառերի ետեւից ընկնելու, այցի ժամանակ Փաշինյանին հայտնել է Մեդվեդեւը, ում հետ հանդիպումից Նիկոլը, պատկերավոր ասած, դուրս է եկել կիսաուշաթափ վիճակում:

Դու ստախոս պոպուլիստ էիր...Նիկոլն ընդդեմՙ Նիկոլի

Եվ ահա, այս պատմությունից հետո Մամեդյարով-Մնացականյան վաշինգտոնյան հանդիպման շեմին Բոլթոնը եւս մեկ փորձ արեց՝ արցախյան գործընթացի նկատմամբ կուրատորությունը ձեռքն առնելու համար: Սակայն այս անգամ էլ Սպիտակ տունը ցուցադրաբար հանդիպման կազմակերպումն ու վերահսկողությունը հանձնեց Պետդեպարտամենտին՝ բաց տեքստով ցույց տալով, որ Բոլթոնին մեկուսացնում է այդ գործընթացից էլ, Իրանից էլ:

Սորոսականները Նիկոլին սպառնում են «դիմակը պատռել»

Դա միաժամանակ պարզ ակնարկ էր, որ Թրամփը մտածում է Իրանի ուղղությամբ քաղաքականության արմատական փոփոխության մասին, որը, ի դեպ, շատ արագ էլ տեսանելի դարձավ, երբ Սպիտակ տունը Ճապոնիայում կայացած G20 գագաթաժոովի շեմին հրապարակավ առաջարկեց Մոսկվային՝ միջնորդել Թեհրանի հետ բանակցություններ սկսելու հարցում: Գործնականում անմիջապես էլ Իրանի շուրջ հռետորաբանությունը պատերազմական բառապաշարից անցավ դիվանագիտականի: Այսինքն, կբանակցենք այս պայմանով, մյուս կողմից՝ չէ, այս, եւ այլն: Ու ահա օրերս էլ Վաշինգտոնը մինչեւ իսկ Թրամփի մակարդակով սկսեց խոսել, որ այս ամիս կայանալիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում միանգամայն հնարավոր է Իրանի նախագահ Ռոհանիի հետ հանդիպումը:

Բանակցություններն ընթացել են դեռևս Ս. Սարգսյանի օրոք, Տաթևիկը մեկնել է Եվրոպա և հանձնել Նիկոլի որոշումը. Լապշին

Այն, որ Թրամփ-Ռոհաանի այդքան հնարավոր դարձած հանդիպմանը նախորդեց Բոլթոնի հրաժարականը, իհարկե, պատահականություն չի կարող լինել: Ընդ որում, հաշվի առնելով, որ պետքարտուղար Պոմպեոն Բոլթոնի հրաժարականից հետո շտապեց հայտարարել, որ Թրամփի եւ Ռոհանիի հանդիպումը ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում միանգամայն հնարավոր է։ Այսպիսով, Բոլթոնը հեռացե՞լ է, թե՝ նրան վռնդել են: Եթե սեփական կամքով է գնացել, դա նշանակում է, որ Իրանի թեման Թրամփը տանում է այն ուղղությամբ, եւ այնպիսի վճռականությամբ, որ պարզապես արդեն անհնար է Սպիտակ տան ներսից դրա դեմն առնել: Եթե հեռացրել են, ապա դա էլ նշանակում է, որ Թրամփը պարզապես մի կողմ է նետել այն քարը, որն ընկած էր Իրանի ուղղությամբ՝ իր այդ ծրագրերի ճանապարհին (եւ ոչ միայն Իրանի: Վերջերս Բոլթոնը նաեւ Ուկրաինայում էր նոր խաղեր սկսելու փորձեր անում, որը եւս պետք է նրա պաշտոնանկության պատճառներից համարել): Սակայն ամենաէականը դա չէ, այլ այն, որ վերլուծական հանրությունը միանգամայն իրատեսական է համարում Թրամփ-Ռոհանի հանդիպումն ու ԱՄՆ-Իրան հարաբերությունների կայունացման գործընթացի մեկնարկը, որտեղ, հիշեցնենք, թեեւ ոչ այնքան տեսանելի, սակայն ակնհայտորեն՝ կա Մոսկվայի միջնորդությունը: Ամեն դեպքում իրողութունն այն է, որ պաշոնական Թեհրանը եւս բարձր մակարդակով ողջունել է Բոլթոնի պաշտոնանկությունը: Մասնավորապես արտգործնախարար Զարիֆի գնահատմամբ՝ «Աշխարհը թեթեւացած շնչեց», ինչը փորձագետները համարում են ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության ցուցիչ:

Մեր տարածաշրջանը եւս հանգուցալուծումների շեմին է

Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար (տեսանյութ)

Բայց հասկանալի է՝ մեզ համար այս ամբողջն էական է այն տեսանկյունից, թե այս նոր իրավիճակն ինչ է խոստանում Հայաստանին: Իհարկե, դեռ տեսնել է պետք՝ իրականում ԱՄՆ-Իրան հարաբերությունները կմտնե՞ն որակական նոր փուլ, ինչին Թրամփը հասավ Հս.Կորեայի հետ հարաբերություններում, եւ ֆիքսենք, էլի ոչ առանց հրապարակավ քիչ տեսանելի Մոսկվայի միջնորդության: Բայց նաեւ նկատենք, որ եթե ԱՄՆ-Իրան գործընթացը մեկնարկի ու հասնի տրամաբանական ավարտին, ապա դա միանշանակ մեկ բան կֆիքսի. Մերձավոր Արեւելքում կհաստատվի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների ամբողջական հարթությունը: Դա էլ նշանակում է, որ այդ պայմանավորվածությունները կվերաբերեն նաեւ Հարավային Կովկասին:

Այն, որ մասնավորապես Հարավային Կովկասում գերիշխող է դառնում ռուսական աշխարհաքաղաքական վեկտորը, անսպասելի չէ, կան այդ մասին ակնարկող մի շարք այլ գործոններ, եւ ժամանակի էլ քանիցս նման կանխատեսումներ հնչեցնելու առիթ ունեցել ենք: Բայց նաեւ նկատենք, որ այս իրավիճակը նաեւ ներհայաստանյան իրողությունների վրա է իր անմիջական ազդեցությունն ունենալու:

Խոսելով Բոլթոնի միջնորդությամբ տարեսկզբի կայացած Ալիեւի հետ հանդիպման մասին, չմոռանանք նաեւ, որ Փաշինյանը էլի է բոլթոնյան խաղերի մեջ մտնելու կասկածների տակ հայտնվել: Այդ թվում, երբ չէր բացառում Իրանի հետ սահմանի փակման հեռանկարը: Բայց ահա վերջերս էլ միանգամայն հակառակի մասին սկսեց արտահայտվել, եթե ինչ լավ հեանկարներ են սպասում հայ-իրանական հարաբերություններին, եւ ինչքան ուրախ կլիներ, որ հոկտեմբերի 1-ին նաեւ Ռոհանին գար Հայաստան՝ ԵՏՄ միստին մասնակցելու համար: Կարճ ասած այն, որ ուլտրալիբերալիստական պատերազմական ծրագրերն Իրանի ուղղությամբ տապալվում են, մեր իշխանությունները կարծես թե վերջապես հասկացան. մի քիչ ուշ, բայց դե... Չնայած, Բոլթոնի պաշտոնանկությունից հետո արդեն այդ նոր իրավիճակը կույրն էլ կտեսներ: Նաեւ չմոռանանք, որ ուլտրալիբերալիզմի հիմնական աշխատանքային գործիքը հայաստանյան ուղղությամբ սրորոսատիպ կառույցներն են, բայց երեւին Նիկոլը կհասկանա նաեւ, որ Բոլթոնից հետո տարաբնույթ սորոսների հետ հույսեր կապելն էլ ավելի անհեռանկարային է դարձել: Եթե ոչ այս պահին, ապա վստահ ենք, Փաշինյանի սպասվող ամերիկյան այցից հետո մեր իշխանավորների համար էլ ստեղծված իրավիճակը լիովին պարզ կդառնա: Իհարկե, դրան կհաջորդի Մոսկվային հղված ճոխ սիրո խոստովանությունների հեղեղ, բայց թե դա արդեն ո՞ւմ է հետաքրքիր:

Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ նոր բան սպասել պետք չէ: Այդ գործընթանց առանց այդ էլ՝ ռուս-ամերիկյան համագործակցության հարթությունում է: Ճիշտ է, Բոլթոնիը փորձեց հարամել, սակայն իրավիճակը, ի վերջո, հասավ ՄԽ-ի կողմից ներկայացված հայտնի վեց կետանոց առաջարկին: Ի դեպ չմոռանանք, որ այդ ծրագիրը ենթադրում է նաեւ շփման գծում, այսինքն՝ Իրանի սահմանին ռուսական խաղաղարարների տեղակայում,որն այնքան համահունչ է Մոսկվայի միջնորդույամբ Վաշինգոն-Թեհրան այդքան հնարավոր դարձած գործընթացին:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА