o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը կօգնի հրաժարվել ծխախոտից

12.09.2019 13:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կառավարությունը կօգնի հրաժարվել ծխախոտից

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։

Եթե Թեղուտի հարցում կառավարությունը ենթարկվեր ճնշումներին, 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի. Նիկոլ Փաշինյան

Հակածխախոտային քաղաքականության փաթեթը բաղկացած է հետևյալ կետերից՝

  • Ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ
  • Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից
  • Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով
  • Նախազգուշացնել ծխելու վտանգների մասին
  • Ծխախոտային արտադրանքի գովազդի, հովանավորման և խրախուսման արգելք
  • Ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում

Ծրագրի ներդրման արդյունքում 15 տարվա կտրվածքով կփրկվի 7000 կյանք, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները. կկանխվեն 3331 ինսուլտներ, 3638 դեպքով կնվազեն սրտի իշեմիկ հիվանդությունները, 36352 տարով կավելանան առողջ կյանքի տարիները: Այս միջոցառումները ներառված են հակածխախոտային օրենքի նախագծում:

Ներկայացված նախագծով՝ ամրագրվում է ծխախոտի օգտագործման արգելք «փակ» տարածքներում, և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում, որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային տրանսպորոտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА