o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԺ-ն հաստատեց, որ ՍԴ անդամները դատավորներ են համարվում». Ռոբերտ Մարգարյան

19.09.2019 20:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ԱԺ-ն հաստատեց, որ ՍԴ անդամները դատավորներ են համարվում». Ռոբերտ Մարգարյան

«Անկախ իր բովանդակությունից «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի» կապակցությամբ կարելի է երկու կարեւոր արձանագրում կատարել», - այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ա. Նախագծի հեղինակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը (ավելի հստակ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը) փաստորեն ընդունել է, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավոր է: Նախագծում Հրայր Թովմասյանին դիմելիս օգտագործվել է դատավոր կոչումը փակագծերի մեջ առնելով անդամ բառը: Նշանակում է «Իմ քայլը» խմբակցությունն ընդունել է Հրայր Թովմասյանի դատավորի կարգավիճակը ինչը բնականաբար կարող է տարածվել դատարանի այն դատավորների պարագային որոնց կարգավիճակն ամիսներ առաջ հարցականի տակ էր առնվել ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի միջոցով:

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան

Բ. Անվիճելի փաստ է, որ նախագիծը մշակվել ու խմբագրվել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի կողմից, որտեղ ակնհայտ է նրա հստակ ձեռագիրը: Նաև անվիճելի փաստ է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ պատգամավորներից շատ քչերը կարող են տրամադրվել ընթերցելու 94-էջանոց նախագիծ ու նույնիսկ ընթերցելու դեպքում նրանց հաջողվելու է հասկանալ, թե այդտեղ ինչ է գրված: Բայց չի կարելի կասկածել, որ ԱԺ-ում քննարկման ժամանակ նրանք միաձայնությամբ կողմ են քվեարկելու նախագծին: Նախագիծը վավերացվելուց հետո հղվելու է ՍԴ, որն էլ պիտի քննի դիմումը: Դիմումը հաստատելու համար պահանջվում է 6 դատավորի կողմ տեսակետը: Այս պահին հիմք ընդունելով Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի վերջին որոշումը հակառակ թևը լավագույն դեպքում ունի երեք ձայներ՝ ներառյալ Վահե Գրիգորյանի ձայնը, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ դիմումը մերժվելու է և Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ ՍԴ դատավոր և նախագահ: Դեպքերի զարգացման նման ընթացքը ունենալու է նա մեկ այլ հետևանք: Մերժելով որոշակիորեն իր դատավորին թիրախ դարձրած ԱԺ խմբակցության դիմումը ՀՀ Սահմանադրական դատարանը, որպես Հայաստանում «սահմանադրական արդարադատություն» իրականացնող կառույց ձեռնոց է նետելու ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման և մասնավորապես մեծամասնություն համարվող «Իմ քայլը» խմբակցության լեգետիմությունը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА