o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժ կիրառել ընդդեմ ցուցարարների»

20.09.2019 12:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժ կիրառել ընդդեմ ցուցարարների»

«Ընդդեմ Ամուլսարի շահագործման» Ջերմուկում ու Գնդեվազում դասադուլ եւ գործադուլ են հայտարարել: Միեևնույն ժամանակ, Երեւանում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ եւ Ոստիկանության պետերի ԺՊ-ներ է նշանակել», - այս մասին նշում է Քաղաքացիական հարթակ նախաձեռնության ղեկավար ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ եզրակացնում. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարը պետք է շահագործվի, եւ հանքի շահագործման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն: Սեպտեմբերի 21 - 26-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է ԱՄՆ: Ստացվում է մի հետաքրքիր պատկեր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժ կիրառել ընդդեմ ցուցարարների, իսկ ամբողջ օպերացիան գլխավորելու է Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Անկախ Նիկոլ Փաշինյանի երկրից բացակայելուն, ժողովրդի դեմ ուժի կիրառման ու հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА