o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԿԻՐԸ ԽԱՌՆ Է, ՈՒ ՈՉ ՄԵԿԸ ՈՉ ՄԵԿԻ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»

01.10.2019 22:30 ՍՊՈՐՏ
«ԵՐԿԻՐԸ ԽԱՌՆ Է, ՈՒ ՈՉ ՄԵԿԸ ՈՉ ՄԵԿԻ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»

Շաշկի մարզաձեւը շարունակում է ընդլայնել ներգրավվածության շրջանակները, կամ կարելի է ասել, վերականգնել երբեմնի մասսայականությունը: Թեեւ Հայաստանի շաշկու ֆեդերացիան արդեն երկար տարիներ պետական ֆինանսավորում չունի եւ բավականին դժվարությամբ է կարողանում մարզաձեւի առաջ ծանրացած մարտահրավերներն ընդունել եւ հաղթահարել, այնուամենայնիվ, կատարված աշխատանքը տալիս է արդյունքներ: Ասվածի վառ ապացույցն է օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին կայացած աշխարհի պատանիների առաջնությունները եւ հայ մարզիկների գրանցած արդյունքները:

Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը կանցկացվեն 2021թ․ գարնանը

Ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մկրտումյանը, անդրադառնալով մրցաշարերին, մանրամասնեց. «Այս տարի առաջին անգամ Հայաստանը Անթալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է թիմային 3-րդ տեղը, իսկ բոլորովին վերջերս Արփի Կնյազյանը Իզմիրում 2-րդ տեղն է գրավել պատանիների աշխարհի բլից առաջնությունում, իսկ 11-ամյա Ռաֆայել Օրդյանը Վառնայում, հանդես գալով մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում, դասական շաշկիում դարձել է բրոնզե մեդալակիր ու լրացրել միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա»:

Լեւոն Արոնյանը Արիանեի մահից հետո կմասանակցի՞ Մագնուս Կարլսենի մրցաշարին

Այս նվաճումները հայկական շաշկու պատմության մեջ աննախադեպ են: Եվս մեկ կարեւոր իրադարձություն է սպասվում շաշկու սիրահարներին: Նոյեմբերի 22-ից 26-ը Հայաստանը հյուրընկալելու է շաշկու աշխարհի գավաթի փուլը: Այդ օրերին Հայաստան կժամանի մարզաձեւի միջազգային կազմակերպության ղեկավար կազմը: Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը նշեց, որ հոկտեմբերին կազմակերպելու են նախընտրական մրցաշար, որին մասնակցելու եւ Աշխարհի գավաթի փուլում հանդես գալու իրավունք ձեռք բերելու համար հրավիրում են շաշկի խաղացող աշխարհի բոլոր հայերին: «Իրավունքի» այն հարցին, թե արդյոք մեծամասշտաբ այս մարզական միջոցառումն իրականացնելու համար հատկապես ո՞ր միջազգային ֆեդերացիայի ղեկավար կազմն է ժամանելու Հայաստան, այն փորձե՞լ է կապ հաստատել եւ համագործակցության եզրեր գտնել սպորտի ոլորտի համար պատասխանատու նախարարության հետ, Ալբերտ Պողոսյանը պատասխանեց. «Շատ ցավալի է, որ նոր իշխանությունն ավելի պասիվ է, քան նախորդը: Նախորդները գոնե խոստանում էին ինչ-որ բան անել: Իշխանափոխությունից հետո ես պայմանավորվել էի հանդիպել ԿԳՄՍ փոխնախարարի հետ, բայց նա ուղարկեց բաժնի վարիչ ինչ-որ մի կնոջ մոտ: Իսկ վերջինն էլ ինձ շփոթել էր Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ասաց՝ «Ձեզ ճանաչում եմ: Դուք Շախմատի ֆեդերացիայի նախագահն եք»: Այսպիսի ծիծաղելի վիճակ էր: Ես սա որպես բողոք չեմ ասում: Հավանաբար, իրոք, երկիրը խառն է, ու ոչ մեկը ոչ մեկի չի ճանաչում»:

Ռուսաստանում MMA-ի մրցաշարի ժամանակ դժգոհ երկրպագուները ծեծել են դատավորին

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА