o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աստված չանի՞... ձեր հետ չի անի հաստատ». Գեւորգ Պետրոսյանը՝ Մարինա Կարապետյանին

04.10.2019 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Աստված չանի՞... ձեր հետ չի անի հաստատ». Գեւորգ Պետրոսյանը՝ Մարինա Կարապետյանին

ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը վերաբերող «Իմ քայլի» հեղինակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական իշխող խմբակցության պատգամավորների քննադատության թիրախում Հրայր Թովմասյանի սանիկներն էին: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ իր ելույթում անդրադարձավ քավոր-սանիկներին: Նա մասնավորապես նշեց, որ հայերը ավանդական ժողովուրդ են, մինչդեռ քավոր-սանիկությունն էլ են արդեն շահարկման առարկա դարձրել: Պետրոսյանն ընդգծեց որ որեւէ տեղ գրված չէ այդպիսի իրավական կատեգորիա. «Կա զոքանչը, հարսը, փեսեն, եղբայրը, բայց քավոր-սանիկությո՞ւնը... Էսօր մենք իրար սենց խեթ հայացքով երբեմն հալածում ենք կամ փորձում ենք հալածել, բայց կարող է վաղը նենց դասավորվի, մենք էլ իրար հետ քավոր-սանիկ դառնանք»: Հենց այս խոսքերի ժամանակ, ինչպես կասեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «մարդ ա վատացել»: Դահլիճում տեղից «ռեպլիկ» բաց թողեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՄԱՐԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, թե` Աստված չանի: Չուշացավ նաեւ Գ. Պետրոսյանի արձագանքը. «Աստված չանի՞... Ձեր հետ չի անի հաստատ»:

Չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանի արժեհամակարգում որն է վճռական պահը և հետաքրքիր էլ չէ. Գևորգ Գևորգյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА