o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարիներ առաջ Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ, այսօր պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյան

13.10.2019 19:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տարիներ առաջ Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ, այսօր պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով թուրքական ուժերի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանում ռազմական գործողությունների իրականացմանը: Զոհրաբյանը վերհիշել է, որ տարիներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր փոխանցել Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ:

Աբրահամյանը ունի հովանավորներ, ովքեր իրեն աջակցում են եւ պարտադրում, որ ինքը երեխաների քանակը տա. Բացահայտում

«Մի քանի տարի առաջ, Ստրասբուրգում, ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը, Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ: Վերցրեց և սառը հայացքով սկսեց թերթել: Ու այսօր պատմությունը կրկնվում է: Նույն աչքերը, որոնց առանց ցավի և ցասումի նայել հնարավոր չէ»,- գրել է նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА