o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»

16.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»

«Հեղափոխական» թավշիստական իշխանության ամենավառ խորհրդանիշներից մեկը, անշուշտ, Դավիթ Սանասարյանն է: Մշտապես «սիրում եմ բոլորիդ» կեղծավոր արտահայտությամբ ամեն մի գրավոր խոսք եզրափակող, միշտ իրեն անբիծ եւ անմեղ ներկայացնող, ում գլխին իբր թե բոլորը սարքում են` Արսեն Թորոսյանով եւ Արթուր Վանեցյանով սկսած, վրաերթի ենթարկված երեխայի ծնողով վերջացրած...

ՍՈՐՈ՞Ս, ԹԵ՞ ՊՈՒՏԻՆ. ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ

 

ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ, ԲԵՍՊՐԵԴԵԼ` ՕՏԱՐՆԵՐԻՆ

Հանրությանն ալեկոծեց այն պատմությունը, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի, եւ փոքրիկը կարող է եւ հաշմանդամ դառնալ: Ընդ որում, ե՛ւ բուժհիմնարկում, ե՛ւ այլուր դա կոծկվել է, որ ոստիկանություն չհասնի, ու նաեւ եղել են սպառնալիքներ` համացանցում լայնորեն տարածված է փոքրիկի եւ նրա մոր հետ արված տեսանյութը: Սկզբում սույն բոցաշունչ հեղափոխականը ամեն ինչ ժխտում էր եւ սուտ հռչակում, հետո հայտարարեց, որ երեխան քարի վրայից գլորվել է եւ դիպել իր մեքենային, սակայն երեխայի մորը մեղադրեց դրամ շորթելու փորձի մեջ եւ սպառնաց դատի տալ: Եվ դրան հետեւեցին ցինիկ հայտարարություններ, թե արդյո՞ք իրեն դեռ նարկոբարոն կամ կիլերների պարագլուխ չեն հռչակել, որ ավտոմեքենան պետք է կանգնեցնի միայն տեսախցիկների տակ, որպեսզի սպանության համար  օգտագործված զենք չգցեն մեջը...

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

Բայց ինչքան ավելի զազրելի է Սանասարյանը, երիցս ավելի տհաճ են նրան արդարացնողները, որ փորձում են հրապարակային տեղեկատվական դաշտում նախադրյալներ ստեղծել Նիկոլի այդ թիմակցի` ջրից չոր դուրս գալու համար: Սակայն Սանասարյանը միակ անպատժելի «հեղափոխականը» չէ: Որեւէ պատասխանատվության չեն երթարկվել այն քայլոները, որ դատարաններ են շրջափակել, ՍԴ դատավորի վրա են ագրեսիվ քշել, դատավորի են գետնին տապալել, սպառնացել են քարով ջարդել Բակո Սահակյանի գլուխը, հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա... Դրանք բոլորը, պարզվում է, քաղաքացիական ակցիաներ են, իսկ Փաշինյանին մեջբերելով` դատավորին հարց տվող Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը` արդարադատության իրականացման դեմ հանցանք կատարած վտանգավոր հանցագործներ... 

«ՈՍԿԵ ՀՈՐԹԻՆ» ԹԱՎՇԱԶԵՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա չեն էլ թաքցնում, որ մտածում են` էլ ո՞ր մի ազգականի դեմ քրեական գործ «թխեն», որպեսզի հարկադրեն հրաժարական տալ: Անշուշտ, ՍԴ-ի կողմից ԱԺ-ի դիմումօրենքը» վարույթ ընդունել մերժելը շատ տհաճ երեւույթ էր ե՛ւ Նիկոլի, ե՛ւ քայլոների համար, քանզի ցույց տվեց, որ Սահմանադրական դատարանը լավ էլ ամուր դիմագրավում է դիկտատուրայի ձգտող թավշիստական վարչախմբի հակասահմանադրական ոտնձգությունները: Հիմա ինչ, էլ ինչ հերթական հակասահմանադրական կոչ կհնչի, միգուցե, քայլոները հասցնեն, պատկերավոր ասած` «Ձմեռային պալատի» գրոհի՞: Առավել եւս, որ աչքի առաջ ունեն նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված թնջուկը, որ, ի հեճուկս դրսի տիկնիկավարների, միգուցե ՍԴ-ն այդ տխրահռչակ փաստաթուղթը հակասահմանադրական ճանաչի:

ԳՐՊԱՆԱՀԱՏՆԵՐ ԵՎ ԽԱՉԱԳՈՂԵՐ, ԱՌԱ՛Ջ

ԱՀԱՎՈՐ ՎԱԽ` ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ

Բայց նման է, որ Սահմանադրական դատարանից էլ առավել քայլոներին անհանգստություն եւ անգամ սարսափ է պատճառում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Ամբողջ քարոզչամեքենան լծված է նրան վարկաբեկելու լրիվ հակասանիտարական, պիղծ արշավի: Գեներալի հասցեին սպառնալիքներ եւ տգեղ ու վիրավորական ձեւակերպումներ հնչեցնելու գործի մեջ նաեւ ներքաշված են «իմքայլական» մանդատավորները, ամենայն հավանականությամբ, նրանց կարգադրվել է այդպես անել, քանզի նրանցից ոչ մեկը, թերեւս, գեներալի երեսին չի համարձակվի ասել այն, ինչ հնչեցնում են լրատվական դաշտում: Բանը հասել է նաեւ դավադրության տեսությանը` այսպես, քայլո պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ. «Սերժ Սարգսյանի հետ հադիպումից հետո է գրգռվել պարոն գեներալը», «Սա անադեկվատ հայտարարություն էր: Լինելով Արցախի հերոս, գեներալ` նա թույլ է տալիս արտահայտություններ, որոնք ընդհանրապես չեն տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ»: Եվ քանի որ ահուսարսափի պես քայլոների աչքին ամենուրեք երեւում է Ամարաս այցելած Սերժ Սարգսյանը, հիմա էլ «Սասնա ծռերը» գնացին եւ Ամարասի տարածքում ժողով արեցին: Տպավորություն է, որ փորձում են մի կերպ պայքարել սեփական վախերի դեմ: Իսկ Վիտալի Բալասանյանը իր ասուլիսի հանդարտ ու հստակ ձեւակերպումներով շարադրեց ամբողջ ասելիքը: Նախ` նա հիմնավորապես հերքեց այն պնդումները, իբր ապրիլյան պատերազմին զինվորները փամփուշտ չունեին, իբր սովածությունից խոտ էին ուտում, իբր մարտական տեխնիկայի վառելիքի բաքերը դատարկ էին... Իսկ հետո անցավ արդեն Նիկոլի վարած քաղաքականությանը: Նիկոլի պարծենկոտ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարության առնչությամբ գեներալը շեշտեց. «Բայց Նիկոլ Փաշինյանը այն ուղեգիծը, որ ընտրել է, ես համոզված եմ, որ կա պայմանավորվածություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որ այդ հայտարարությունն անի ու, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին»: Բալասանյանը նշեց, թե ժամանակ է տալիս, հորդորում է, խնդրում, որ ՀՀ քաղաքական վերնախավը համապատասխան որոշում կայացնի, Արցախի ղեկավարության հետ նստեն ու քննարկեն այն կետը, որտեղից պետք է նորից սկսել բանակցությունները: Եվ ավելին` գեներալը վստահ է, որ Նիկոլը միտումնավոր ներքաշում է Հայաստանը պատերազմի մեջ, որ Նիկոլը դավաճան է, որ նա նպատակ ունի կյանքի կոչել Լեւոն Տեր-Պետրոսյանի` Արցախը բարձր ինքնավարության կարգով Ադրբեջանի կազմ վերադարձնելու ծրագիրը, եւ, որ ինքը տեղյակ է, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել «լիֆտընկերության» ընթացքում: Գեներալը նաեւ վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որպեսզի ոչնչացնեն բոլորին եւ ամեն ինչ: «Ոչնչացնեն նախկին բոլոր արժեքները: Լավ, հո Քոչարյանով չի՞ ավարտվում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է արժեքների ոչնչացմանը, ապա թարմ նախադեպ է` «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանը քնեց-զարթնեց եւ որոշեց, որ հայոց լեզուն ու հայոց պատմությունը բուհերում չպետք է պարտադիր լինեն: Նման է, որ սրանց գերխնդիրներից մեկը Հայաստանի հայազերծումն է որպես այդպիսին: Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ մատնանշեց, որ Ադրբեջանի քարոզչական կատաղի հարձակումների զգալի մասը խարսխվում է հենց թավշյա իշխանությունների արժեհամակարգի վրա. «Այսպիսի համատարած հարձակման համար, ադրբեջանական կողմի անալիզով, կան մի քանի նախադրյալներ, որոնց դեմը պետք է առնել.

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊԵՐՃԱՆՔԻ

1. Նժդեհյան գաղափարախոսության վրա խարսխված Հանրապետականն այլեւս իշխանություն չէ, ներկայացված չէ նաեւ խորհրդարանական պատվիրակություններում, ինչը հարմար առիթ է նման պրոպագանդայի համար:

2. Գարեգին Նժդեհի կերպարն ու ուսմունքը միայն Հանրապետականինը չէ, այլ հայկական ինքնության պահպանման եւ պետականության ամրապնդման կարեւորագույն տարր է, որի թուլացումը անխուսափելիորեն ընկճելու է նաեւ ազգային դիմադրողականությունը:

3. Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրսեւորում են ընդգծված հակազգային գործելաոճ` հարվածելով կարեւորագույն ինստիտուտներին. բանակ, եկեղեցի, ընտանիք»:

Այսինքն` այս վարչախումբը առնվազն բարենպաստ միջավայր է պատրաստում թշնամու հաջողակ ագրեսիայի համար: Ինչ վերաբերում է սորոսական կադրերին, ապա քանիցս է հնչեցվել այն տեղեկությունը, որ հենց Ալիեւի կողմից գումարներ են հատկացվել Սորոսին` Հայաստանի պետականությունը քանդելու բիզնես նախագծի համար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА