o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անելանելի իրավիճակ. ում թեկնածությունն են առաջադրել իշխանականները Հաշվեքննիչ պալատի անդամի համար․ «Ժողովուրդ»

19.10.2019 11:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անելանելի իրավիճակ. ում թեկնածությունն են առաջադրել իշխանականները Հաշվեքննիչ պալատի անդամի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին նիստ էր հրավիրել, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, քննարկել են ոչ միայն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը, այլ նաեւ այն հարցը, թե, ի վերջո, ում թեկնածությունը առաջադրեն Հաշվեքննիչ պալատի անդամի համար: Բանն այն է, որ ԱԺ իշխանական ֆրակցիան, մերժելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուին, հայտնվել է անելանելի իրավիճակում: Իշխանականները այս օրերին մարդ են փնտրում այդ պաշտոնում առաջադրելու համար, բայց ոչ մի կերպ նրանց չի հաջողվում: Ու, ի վերջո, խմբակցության նիստում որոշում է կայացվել այդ պաշտոնում առաջադրել Երեւանի քաղաքապետարանի Ներքին աուդիտի բաժին ղեկավար Սամվել Եղիազարյանի թեկնածությունը:

Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստի ժամանակ թեժ քննարկվել է այս հարցը հատկապես այն առումով, որ մամուլում մշտապես շրջանառվում է այն տեղեկությունը, թե իշխող խմբակցությունը թեկնածու չի կարողանում գտնել, քանի որ շատերը չեն ցանկանում աշխատել նոր իշխանությունների թիմում:
Բայց խնդիրն այն է, որ իմքայլականները, ընկնելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացով, ժամկետ են բաց թողել նաեւ այս հարցում։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА