o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պեսկովը հայտնել է, թե Պուտինն ինչով է առաջնորդվում միջազգային քաղաքականության մեջ

20.10.2019 21:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պեսկովը հայտնել է, թե Պուտինն ինչով է առաջնորդվում միջազգային քաղաքականության մեջ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականություն վարելիս առաջնորդվում է երկրի ներքին շահերով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը

Ինչպես մեկնաբանել է Պեսկովը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հեռուստահաղորդման շրջանակում, Ռուսաստանի նախագահը առաջնորդվում է նախևառաջ ՌԴ բնակիչների շահերով:

«Դուք տեսնում եք, որ մեծ թվով որոշակի պայմանագրեր են ստորագրվում, որոշակի փաստաթղթեր»,- ասել է Պեսկովը:

Այս շաբաթ կայացել են Պուտինի պաշտոնական այցելությունները Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ, որոնց արդյունքում կողմերի միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել տարբեր ուղղություններով: Մասնավորապես, ՌԴ-ն և ԱՄԷ-ն, ընդհանուր առմամբ, 1.4 մլրդ դոլարի համաձայնագրերեն կնքել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА