o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետը ձերբակալվել է. նա կասկածվում է անձի առևանգման մեջ

02.11.2019 22:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԶԱՐԿԵՐԱԿ
Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետը ձերբակալվել է. նա կասկածվում է անձի առևանգման մեջ

Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 131 հոդվածի 1-ին մասի (անձի առեւանգում) հատկանիշներով: Աղբյուրի տեղեկություններով, Ա. Մկրտչյանը, ով Շենավանի գյուղապետն է, հնարավոր է, մեղադրվի նաեւ մեկ այլ հանցագոծության փաստով, որի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակվում: Ավելի վաղ նշվել էր, որ ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձի առեւանգման փաստով նյութեր էին նախապատրաստվում: Հոկտեմբերի 26-ին ոստիկանության Մեծամորի բաժին էր դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամը իր ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել, իր Mercedes մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու ճանապարհին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, Արամի հետ եկած անձանցից մեկը հարվածել է ձախ աչքին, ու ստիպողաբար դուրս են բերել ավտոմեքենայից եւ ստիպողաբար նստեցրել մեկ այլ ավտոմեքենա եւ տարել Հուշակերտ գյուղի դաշտեր: Հ. Հունանյանը հայտնել էր նաեւ, որ դրանից հետո նրանց են միացել մի քանի անծանոթ անձինք, ովքեր ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետեւանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:

Անհայտ անձինք պղծել են Պռոշյան գյուղի ազատամարտի պանթեոնը. Yerkir.am

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Մեծամորի եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հ. Հունանյանի հայտնած Արամը հանդիսանում է Մեծամոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Կարապետյանը: Ոստիկանները պարզել էին նաեւ, որ Ա. Կարապետյանի հետ Հ. Հունանյանին ծեծի ենթարկող անհայտ անձինք են. Շենավան գյուղի բնակիչներ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 43-ամյա Արման Մկրտչյանը: Նշված երեք անձինք հայտնաբերվել են, բերման ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին: Իսկ Արթուր Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, հենց Արթուր Մկրտչյանն է եղել այն անձը, որը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր էր որսացել, իսկ հետո լուսանկարվել: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА