o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շարունակվում է պատգամավորն ընդդեմ լրատվամիջոցի եւ լրագրողի դատական նիստը

04.11.2019 16:55 ԻՐԱՎՈՒՆՔ
Շարունակվում է պատգամավորն ընդդեմ լրատվամիջոցի եւ լրագրողի դատական նիստը

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Ստեփանյանի նախագահությամբ  շարունակվում է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի դեմ դատակական նիստը:
Հիշեցնենք` դատական հայցի հիմքում «Իրավունք» թերթի` մայիսի 14–ին հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով»: Հայցվոր կողմը վիրավորանք եւ զրպարտություն է համարում հոդվածում տեղ գտած ամբողջ տեղեկությունը եւ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում մինչեւ 1 մլն դրամ գումար է պահանջում:
Նշենք, որ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերի ներկայացուցիչն է մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր Լեւոն Բաղդասարյանը, իսկ հայցվոր կողմի փաստաբանն է Տիգրան Հայրապետյանը:
Հերթական նախնական նիստի ընթացքում հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը պնդեց իր հայցը նշելով, որ "Իրավունք" թերթում հրապարակված վերոհիշյալ հոդվածը չափազանց  մեծ տարածում է գտել ոչ միայն տվյալ լրատվամիջոցում այլ` մի շարք այլ լրատվամիջոցներում:
Ինչին ի պատասխան «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերի ներկայացուցիչն է մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր Լեւոն Բաղդասարյանը նկատեց.«Ես համաձայն եմ իմ գործընկերոջ այն ասածի հետ, որ այո շատ մարդիկ են կարդացել: Եվ այն, որ «Իրավունքը» բրենդային թերթ է եւ տասնյակ հազարավոր ընթերցողներ ունի եւ, որ այն մեդիա դաշտում ունի իր ուրույն տեղը դա փաստ է»:
Նախնկական դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 2-ը, քանի որ հայցվոր կողմը պատրաստ չէր, որպեսզի դիրքորոշում հայտնի` արդյո՞ք «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին պատասխանող  պետք է թողնի, թե ոչ:

Չկա մի երկիր, որտեղ բոլորը գոհ լինեն իշխանություններից, այդ թվում` դատական. Լեւով Բաղդասարյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА