o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թբիլիսիում և Բաթումում նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 27 մարդ (լուսանկարներ)

09.11.2019 14:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թբիլիսիում և Բաթումում նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 27 մարդ (լուսանկարներ)

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Բաթումում ու մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 27 բերման ենթարկվածի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը Վրաստանից: Հիշեցնենք, որ ցուցարարները դեմ են արտահայտվել վրացական կինոթատրոններում նույնասեռական պարողների մասին աղմկահարույց ֆիլմի ցուցադրությանը: 

Հայաստանն աջակցել է Ռուսաստանին ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ

Կինոռեժիսոր Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարեցինք» (Then We Danced) ֆիլմը վրացական Takes Film և շվեդական French Quarter Film ընկերությունների համատեղ արտադրանքն է: Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը ցուցադրելու թույլտվություն է ստացել ավելի քան 20 երկիր:

«Վրացական երթ» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ներկայացուցիչները, հոգևորականներն ու նրանց աջակիցներն ուրբաթ երեկոյան Թբիլիսիի և Բաթումի կինոթատրոնների դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ ֆիլմի պրեմիերան տապալելու նպատակով: Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Նրանք ոստիկանների ուղղությամբ շշեր են նետել: Ակցիաները դադարեցվել են միայն լույս շաբաթ:   

«Բերման է ենթարկվել 27 մարդ՝ խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար, 24-ը՝ Թբիլիսիում, 3-ը՝ Բաթումում»,- հայտնել են գերատեսչությունւից:

Նախարարությունից հայտնել են, որ ֆիլմի պրեմիերան, այնուամենայնիվ, կայացել է նշանակված ժամին:

 

Картинки по запросу В Грузии задержали 27 протестующих против показа фильма про геев

Картинки по запросу В Грузии задержали 27 протестующих против показа фильма про геев

Картинки по запросу В Грузии задержали 27 протестующих против показа фильма про геев

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА