o C     22. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԳՄՍ նախարարի հետեւում կան մարդիկ, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում»

12.11.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ԿԳՄՍ նախարարի հետեւում կան մարդիկ, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում»

Ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց ընթացող բողոքի ակցիաներին երեկ միացել էր նաեւ «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, համանուն հաղորդաշարի հեղինակ ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ: Հարցին, թե արդյոք նա եւս պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Կ. Տոնոյանը շեշտեց, որ միացել է ընդհանրապես այս քաղաքականության հրաժարականի պահանջին` լինի նախարարի, թե փոխնախարարի տեսքով:

«Ոչ միայն ազգային անվտանգության, այլ բոլորիս թերացումն է». Վարդան Վարդանյան

- Ինձ անձերը երբեք չեն հետաքրքրել եւ ոչ էլ հետաքրքում են: Այս քաղաքականությունը պետք է մերժվի: Տարիուկես շունչներս պահած, խեղճացած սպասում ենք, թե այս ինչ է կատարվում: Մարդիկ անգամ վախենում են խոսել, մինչդեռ բազում հարցեր կան, որոնք պետք է հնչեցնել: Այդ ինչո՞ւ է անընդհատ պատերազմի մեջ գտնվող ժողովրդին արգելված օգտագործել «ռազմահայրենասիրական» բառը, ինչո՞ւ հանվեց ռազմահայրենասիրական հայեցակարգը, ինչո՞ւ է այսօր «ազգ» բառը համարվում է ազգայնականության դրսեւորում: Դուք տեղյա՞կ եք, որ ինչ-որ եվրոպական կասկածելի հիմնադրամի ֆինանսավորմամբ հաշվել էին, թե «Հայ գրականության» դասագրքերում քանի անգամ է «ազգ», «Հայրենիք», «մենք-մերոնք» բառերն օգտագործված, եւ համարում են, որ սա այլ ազգերի նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորում է: Ինչո՞ւ են ասում` «հայ» բառը մի՛ օգտագործեք, այլ ասեք` ժողովուրդ, քաղաքացի: Ժողովրդի մաս են նաեւ այն պակիստանցիները, որոնք այսօր ապօրինի Հայաստանում են, նրանց համա՞ր ենք կառուցել մեր երկիրը: Ի՞նչ մտքեր են թաքնված այս ամենի հետեւում: Ժամանակն է անկեղծորեն ասել, որ այդպես են պայմանավորվել, բայց ո՞ւմ հետ, ի՞նչ որոշումներ են կայացվում: Ի՞նչ եք ուզում այս փոքրիկ ազգից, ո՞րն է նպատակը: Ժողովուրդը պետք է արթնանա եւ հասկանա, ինչեր են այսօր կատարվում Հայաստանում, եւ ո՞վքեր են դրանց հետեւում կանգնած:

Արայիկ Հարությունյանն իր դիրքորոշումը չի փոխի

ՀՅԴ երիտասարդների եւ ուսանողների պահանջը  շատ կոնկրետ է` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա: Ի՞նչ կասեք այս մասին:

Կարծես թե, պետությունների կառավարման ոլորտում ընդունված կարգ է, որ եթե լավ չի իրականացվում ոլորտի կառավարումը, քաղաքականությունը լավ չի տարվում, բնականաբար, պետք է նախարարի հրաժարականը պահանջեն: Բայց ես նախարարի հետեւում գիտեմ մարդիկ, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում: Այսինքն` այս կազմը պետք է փոխարինվի կամ պետք է կատարի ժողովրդի կամքը, մասնակից դարձնի ժողովրդին կառավարմանը: Չէ որ վարչապետն ասաց` ժողովուրդ, դուք եք կառավարում, բա հիմա ես հարց եմ տալիս` ինչո՞ւ եք մեզ դուրս թողել այդ կառավարումից: Մեր երկրրն այնքան փոքր է, ամեն ինչ գիտենք, ամեն ինչ տեսնում ենք: Ինչո՞ւ հանկարծ այնպես եղավ, որ իշխանության մեջ այդքան շատ դրսից ֆինանսավորվող մարդիկ հայտնվեցին, այդ ի՞նչ թելադրանք է կատարվում: Ժողովուրդը մի խոսք ունի` ով վճարում է, նա էլ պատվիրում է: Այդ վճարողներն ի՞նչ են պահանջել, իսկ գուցե հենց այս քաղաքականությո՞ւնն էին պահանջել իրենցից: Մենք ուզում ենք տեսնել մեր իշխանություններում, մեզ ղեկավարող մարդկանց մեջ ազգային, ժողովրդամետ մարդիկ, ովքեր այս վտանգավոր տարածաշրջանում մեր տեսակը պահելու եւ հզորացման խնդիր կդնեն:

Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան. ո՞վ է հաջորդը...

Ինչպե՞ս եք վերաբերվում այն հակադարձումներին, թե բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց պատմություն», «Հայ գրականություն», «Հայոց լեզու» առարկաները կարող են ոչ պարտադիր լինել, քանի որ դրանք ապագա ֆիզիկոսին կամ քիմիկոսին պետք չեն:

Իսկ եթե վաղը այդ տնտեսագետը, քիմիկը կամ ֆիզիկը դառնա երկրի վարչապե՞տ: Նա  պատմություն չգիտի, ե՞րբ է սովորելու, վարչապետության տարիների՞ն: Ինչպե՞ս է երկրը ներկայանցելու, եթե հայերեն չգիտի: Առանց այդ էլ, այսօր մեծ ցավ է, երբ միջազգային օրենքերով յուրաքանչյուր երկիր ներկայացնող իշխանավոր պետք է իր մայրենիով խոսի, բայց տեսնում ենք, որ ռուսերենով կամ անգլերենով են խոսում: Անգամ միջազգային օրենքներ է խախտվում: Հարց եմ տալիս` եթե տնտեսագետը չգիտի` ինչո՞ւ է երկիրը տնտեսական  հետաճ ունեցել, պատմական վերլուծություն չի կատարել, ինչպե՞ս է կառավարելու, այսպե՞ս: Տեսնում ենք էլի... Եթե սա ուզում ենք փոխել, ուրեմն` պետք է հասկանանք, որ մեզ նման փոքր ժողովուրդների համար ռազմավարական նշանակություն ունի այս առարկաների դասավանդումը, խնդիրն ինչպեսի մեջ է:

Վարչապետը դժգո՞հ է ԵՊՀ ռեկտորից

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА