o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

14.11.2019 18:35 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հերթական անգամ ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային արտահանձնել թուրք կրոնական գործիչ և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Բելգիան կասեցրել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Իսպանիա արտահանձնելու գործընթացը

Էրդողանն այս պահանջին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել:

«Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն մեզ արտահանձնի ահաբեկիչներին մեր պահանջով, ինչպես և մենք ենք արտահանձնում ԱՄՆ-ի պահանջով: Գյուլենի կազմակերպությունն ահաբեկչական կառույց է, որն անհաջող ոտնձգություն է կատարել Թուրքիայի սահմանադրական կարգի նկատմամբ, ինչի պատճառով մահացել են մեր 251 քաղաքացիները, իսկ 2193-ը ստացել են վնասվածքներ»,- նշել է թուրք առաջնորդը:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Թուրք կրոնական քարոզիչն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ինքն առաջարկել է Էրդողանին իր՝ հեղաշրջման փորձին առնչության հարցը քննել միջազգային անկողմնակալ որևէ կառույցի միջոցով, սակայն Էրդողանը չի ընդունել այդ առաջարկը: Գյուլենը նշել է նաև, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացնի արտահանձնել իրեն Թուրքիային՝ նա չի փախչի:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА