o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիվանդներն այլևս հանգիստ վիճակում են. հոգեկան առողջության կենտրոն

21.11.2019 19:44 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
 Հիվանդներն այլևս հանգիստ վիճակում են. հոգեկան առողջության կենտրոն

Օրեր առաջ Նուբարաշենքի հոգեբուժարանի հիվանդները հայտնել էին, որ հարազատների բերած սնունդն իրենց չեն փոխանցել, որի արդյունքում բաժանմունքում ստեղծվել էր լարված իրավիճա: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ավելի քան 50 հիվանդներ հացադուլ էին հայտարարել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի ՝ «Դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրն ասել է, որ հարազատներն իրենց սնունդ են բերել, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի ստանան մսեղեն, տաք ճաշեր և այլն»։

Ո՞ր ոգելից խմիչքն է առավել վտանգավոր առողջության համար

Iravunk.com-ը կապ հաստատեց ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՈւԲԱՐԱՇԵՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ,պարզելու համար ինչ իրավիճակ է հիմա։ Աշխատակցի խոսքով՝ ամեն բան անցյալում է, հիվանդներն այլևս հանգիստ վիճակում են։

Բայց արդյոք խնդիրը լուծվել է, թե ոչ մենք այդպես էլ պատասխան չստացանք, քանի որ մեր զրուցակիցը բավականին ագրեսիվ էր մեզ հետ խոսում եւ չէր ցանկանում մանրամասներ ներկայացնել, անընդհատ կրկնում  էր, որ ամեն բան արդեն նորմալ է:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА