ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապուրները կարող են օգտակար լինել մահացու հիվանդության դեմ

22.11.2019 17:16 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ապուրները կարող են օգտակար լինել մահացու հիվանդության դեմ

Մսից եւ բանջարեղենից պատրաստված որոշ ապուրներ կարող են ընդհատել Plasmodium falciparum վտանգավոր մակաբույծի կենսացիկլը, որն առաջ է բերում մալյարիա, պարզել են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները։

3 մթերք, որոնք կարող են վնասել աղիների առողջությանը

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունը, հետազոտողները վերլուծել են տնական 56 ապուրի նմուշներ, որոնց բաղադրատոմսերը փոխանցվել են սերնդեսերունդ եւ օգտագործվել տենդի բուժման համար։ Զտված լուծույթները ինկուբացրել են 72 ժամվա ընթացքում P.falciparum-ի տարբեր կուլտուրաների հետ։ Պարզվել է, որ 5 ապուր իրոք կարող են արգելակել մակաբույծի բազմացումը 50 տոկոսով՝ արգելակելով սեռական հասունացումը։

Ապուրների բաղադրությունը, որոնք արդյունավետ են եղել մալյարիայի դեմ պայքարում, տարբերվել է, դրա համար գիտնականներն առայժմ չգիտեն, թե հատկապես որ բաղադրիչները կարող են օգտակար լինել։ Դրանք պետք է որոշվեն գալիք հետազոտություններում եւ թեսթավորվեն կլինիկական փորձարկումներում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА