o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դասադուլ իրականացնող ուսանողներից ԿԳՄՍ-ն վրեժ կլուծի՞

22.11.2019 15:38 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դասադուլ իրականացնող ուսանողներից ԿԳՄՍ-ն վրեժ կլուծի՞

Դեռ շաբաթներ առաջ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել։ Նրանց նպատակն է չեղյալ համարել «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքում դրույթների,մասնավորապես՝ «Հայոց լեզու»,«Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր, կամընտրական դառնալու որոշումը։ Ուսանողները եւ ակտիվիստները նախարարին հորդորում են ՝ կամ աշխատում եք, կամ գնում եք տուն։ Ըստ iravunk.com-ի  ունեցած տեղեկությունների, թեպետ այս մասին դեռ լռում է նախարար Արայիկ Հարությունյանը, չտալով սպառիչ պատասխան, այդուհանդերձ նպատակ ունի բանասիրական և պատմության ֆակուլտետների ընդունելության շեմը բարձրացնել։ Օրինակՙ նախկինում, եթե 7։5 ստացող ուսանողն ընդունվում էր պատմության և հայ բանասիրության ֆակուլտետ, ապա հիմա այդպես չի լինելու։

ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝ դասադուլ իրականացնող ուսանողների համար

Նախարարը հստակ թիվ չի նշում, սակայն շեմը բարձրանալու է, որպես ապացույց, թե հայագիտությունը որքան է կարևորվում այսօր։ Նախարարը նպատակ ունի նաև 50 հարցից բաղկացած թեստ անցկացնել պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների ուսանողական շրջանում, հասկանալու համար, թե որքա՞ն գիտելիք ունեն ուսանողներն, ովքեր հիմա հանդիսանում են հայագիտության ջատագովը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ուսանողները չհաղթահարեն փորձությունը, սա պարզապես լավ առիթ է նոր իշխանություններին իրենց եփած բորշը հանրությանը հրամցնելու համար: 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА