o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտոնատենչությամբ և աթոռամեռությամբ չեմ տառապել. Էդգար Շաթիրյան

26.11.2019 16:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պաշտոնատենչությամբ և աթոռամեռությամբ չեմ տառապել. Էդգար Շաթիրյան

Միանշանակ բացառում եմ, որ որևէ պայմանավորվածություն է եղել։ Չնայած այն հանգամանքի, որ ես առաջադրվեցի, ինձ համար իմ թեկնածության հաստատումն անակնկալ էր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստում այսօր ասաց հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԼՀԿ-ի կողմից ներկայացված Հայկուհի Հարությունյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստին ներկա անդամ Լիլիթ Ալեքսանյան իր հերթին ժխտեց հանձնաժողովի նախագահի ընտրության վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը։

«Այս մարմինն ինքնավար մարմին է, և յուրաքանչյուր անդամ ինքնավար է։ Որևէ հրահանգ կամ որևէ պատվեր չի կարող իջեցվել այս մարմնի ոչ մի անդամի նկատմամբ։ Այստեղ գալուց չգիտեի, թե ում օգտին եմ քվեարկելու, ելույթների և հարցերի արդյունքում եմ որոշել», - ասաց Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանին, ապա նա սրտանց շնորհավորեց գործընկերոջը։

«Բնականաբար, եթե ես էի առաջադրվել, ցանկանում էի, որ ես ընտրվեի։ Բայց ի սկզբանե ասացի, որ երբևէ պաշտոնամոլությամբ, պաշտոնատենչությամբ, աթոռամեռությամբ, չեմ տառապել»։

​​​​​​​«Երազանքի լույսեր» վառվեցին առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների համար (Տեսանյութ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА