o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա «Ժողովուրդ»

27.11.2019 10:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա «Ժողովուրդ»

2021թ.-ից շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում տեղեկացրել է նաեւ, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի:

«Ժողովուրդ»․ 12 տարի անց. «Մարտի 1-ի» գլխավոր հարցերը մնում են անպատասխան

«ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքահարկի մասին իրավական ակտ, այլ կադաստրային արժեքը շուկայականին մոտարկելու մասին օրենքը»,- ասել է Կանախանյանը` պարզաբանելով, որ կադաստրային արժեքի հիման վրա է հաշվարկվելու եւ Հարկային օրենսգրքով սահմանվելու գույքահարկի դրույքաչափը:

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, որ կարծիք կա, թե գույքահարկը բարձրացնելով` գործադիրը մտադիր է պետբյուջե փող բերել, Կարախանյանն արձագանքել է, թե եկամտային հարկը համահավասարեցումից հետո նվազեց եւ

«էապես ավելի պետք է բարձրանա շուկայական ավելի բարձր արժեք ունեցող առանձնատների, նորակառույց գույքի հարկը, եւ դրանով փակվի այդ բացը, այսինքն` եկամտային հարկի պակաս գումարը կոմպենսացվի արդեն բարձրարժեք գույքի գույքահարկի հաշվին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА