o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

03.12.2019 20:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Նիկոլ Փաշինյանի պատկերով եւ շքեղ ձեւավորմամբ «Վարչապետ» անունը կրող այս օղիները ժամանակին 3500 դրամից էժան ձեռք բերել հնարավոր չէր: Իսկ հիմա տեսնում եք, թե ինչ գնով են նրանք վաճառվում: Ավելի էժան էլ կվաճառվեին, պարզապես խանութպանների ձեռքը չի գնում այդպիսի շքեղ արտաքին տեսքով ապրանքը վաճառել ավելի էժան: Իսկ ինչու է այդպես պատահել` այդտեղ վկայակոչենք լիբերալների կողմից այդքան սիրված «շուկայի անտեսանելի ձեռքը»:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒԺԵՐ, ԷԺԱՆԱԳԻՆ ՄԱՐԴԻԿ

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչու է շուկայի անտեսանելի ձեռքը այդքան դաժան վարվել երբեմնի ժողովրդական կուռքի պատկերը կրող խմիչքի հետ: Ընդ որում, դա առանձնապես կախում չունի վաճառողների քաղաքական հայացքներից` լինեն նրանք «ամենասեւը», թե «ամենասպիտակը»: Ցանկացած խանութպան գործում է այնպես, որ վաճառքը չկազմակերպվի ի վնաս իրեն: Իսկ այդպիսի գնանկումը ցանկացած սոցիոլոգիական հարցումներից էլ լավ ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի եւ վերջինիս թավշիստական-փաշիստական թիմի իրական վարկանիշը: Եթե այդ օղին այդքան էժանացել է, նշանակում է պահանջարկ չկա: Մարդիկ չեն ուզում «վոժդի» սֆաթով շիշը դնել սեղանին` լինի այդ սեղանը տոնական, թե` սգո: Բնականաբար, չեն ուզում նրանք, ովքեր ի սկզբանե դեմ էին հակապետական իշխանազավթմանը: Չեն ուզում նրանք, ովքեր հուսախաբ են եղել, հիասթափվել են: Եվ ինչքան էլ պարադոքսալ լինի, չեն ուզում անգամ նրանք, ովքեր դեռեւս չեն ազատվել նիկոլապաշտության թմբիրից` չեն ուզում այն պարզ պատճառով, որ, պատկերավոր ասած, «ժողվարչապետի» դեմ տրամադրված սեղանակիցների մեծամասնությունը այդ շշերը կարող են օգտագործել ամենեւին էլ ոչ խմելու համար: Իսկ սրընթացորեն վարկանիշը կորցնող քայլորները` իրենց առաջնորդով հանդերձ, գնալով ավելի ու ավելի հիսթերիկ եւ էժանագին վարքագիծ են դրսեւորում: Նիկոլի հերթական ստերը կամ հերթական անհարմար վիճակը շարունակում են զբաղեցնել քաղաքացներին թեկուզեւ նույն սոցցանցերում, սակայն զուտ ծաղրելու, ծիծաղելու, կամ ֆեյսբուքյան լեզվով ասած` «բոցվելու» նկատառումներով: Եվ քայլոների քարոզչական ռեսուրսը այլեւս ոչ մի կերպ չի հերիքում այդ համատարած ծաղրին ագրեսիա, սպառնալիքներ եւ հայհոյանքներ հակադրելու համար: Ճիշտն ասած, ագրեսիայի ռեսուրսները հիմա օգտագործում են ոչ այնքան Նիկոլին, որքան Երեւանի ծաղրածու քաղաքապետին եւ «Թավշյա դդում» մականունով խայտառակ «սուպերնախարարին» պաշտպանելու համար: Թվում է, թե վերջնական խայտառակված եւ ատելի դարձած այդ ֆիգուրներին զոհաբերելը բնական կլիներ Նիկոլի համար` տարրական քաղտեխնոլոգիայի, անգամ պարզունակ պոպուլիզմի տեսանկյունից: Սակայն նա չի կարող դրանց զոհաբերել, քանզի այդ արգահատելի եւ ատելի ֆիգուրների անկումից հետո լինելու է հենց Նիկոլի սրընթաց անկումը: Դրանք «ժողվարչապետի» վերջին հենարաններն են: Դե, մեկ էլ ԼԳԲՏ-ները եւ այլ մերժելի, տականքային շերտերը, որոնք առանց վարչապետական հովանավորության, միանգամից կմնան ամբողջովին անպաշտպան` գազազած հանրությանը դեմ հանդիման: Իսկ հանրային ատելությունը նույնպես նիկոլական մեկուկես տարվա «դաստիարակության» պտուղն է, քանզի տագնապահարույց հոգեկան առողջություն ունեցող այդ դիկտատորիկը ամեն ինչ է արել հանրային ատելություն սերմանելու նպատակով: Իսկ ատելությունն ուղղել «նախկինների» դեմ, արդեն չի էլ ստացվում, քանզի նորերն են տեւական ժամանակ իշխանություն, որը որեւէ ոլորտում որեւէ ռեալ արդյունք չի տալիս, այլ շարունակում է «լապշա» կախել քաղաքացիների ականջներից

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱՑԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽ ԵՎ ԲԱՆԱԿ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մատնանշում է Նիկոլի ճակատագրական սխալը. «Վարչապետը շատ ուշ է հասկացել, թե ինչ իրավիճակում է հայտնվել: Նրան թվում էր, թե ժողովուրդն իրեն օժտել է ինչ ցանկանա, այն էլ անելու իշխանությամբ: Կանգնում եւ խրոխտ հայտարարում է, թե սեռափոխված անձը, որն ի դեպ տարատեսակ կեղտոտությունների քարոզչության մեջ է ներգրավված, իր անձնական պաշտպանության տակ է: Խրոխտ հարց է տալիս` արդյո՞ք մարդ է ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերը, թե` ոչ: Հանրությունն էլ պատասխանեց` ոչ: Եվ դա դարձավ հանրության բացարձակ մեծամասնության «ոչ»-ը վարչապետին: Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի օրերը հաշված են: Ով աչք ունի, նա տեսնում է: Դատավճիռն արդեն կայացված է»:

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

Բայց այդ «դատավճռին» ընդառաջ նոր այլանդակություններ ենք տեսնում: Տնով-տեղով չծառայած պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացնում է օրինագիծ, ըստ որի, 10 մլն դրամ վճարողը կարող է երկու տավա փոխարեն ծառայել ընդամենը մեկ ամիս: Դա զազրելի փորձ է նաեւ պաշտպանության ոլորտում, օրինականացնել այն, ինչն արվում էր կաշառքով կամ կեղծիքով: Դա իսկական ական է բանակի տակ, քանզի ծառայողներին պատվաստվելու է խեղճ եւ անհաջողակների բարդույթ, իսկ խեղճն ու անհաջողակը դժվար թե կարողանա թշնամի ջարդել: Մյուս սրիկայությունը նախաձեռնվել է Արցախում: Նիկոլը մեկնեց այդտեղ` հանդիպելու բոլոր թեկնածուների հետ, բացի Վիտալի Բալասանյանից: Նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ կրկին պիտակավորեց Արցախի հերոսին, թեեւ եթե դեմ հանդիման կանգնեին, ապա այդ հին ՀՀՇ-ականին թերեւս փամփերս պահանջվեր: Եվ շարունակությունը տեսանք շատ տգեղ ձեւով` փորձ արվեց առեւանգել Վիտալի Բալասանյանի աշխատակցուհուն հենց գրասենյակից: Տիպիկ նիկոլական մեթոդաբանությամբ: Եվ Արցախի հերոսի շտաբում իրավամբ արձանագրեցին, որ սադրիչները այն նույն անձինք էին, ովքեր 2018-ին փորձել էին Ստեփանակերտում «հեղափոխական ալիք» հրահրել:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՋՐԲԱԺԱՆԸ

Սակայն վերադառնանք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատականներին: Նա, անդրադառնալով այն փաստերին, որ  վարչախումբը հարձակվել է եկեղեցու, մշակույթի, ընտանիքի, լեզվի, պատմության, կրթության եւ գիտության վրա, արձանագրում է. «Իսկապես նման հարձակում եղել է: Ու դրա հետեւանքով Փաշինյանի իշխանությունը կրել է երկրորդ պարտությունը: Այն էլ ինչ պարտություն: Նրանք պարզապես ջախջախվել ու ոչնչացվել են: Ու հիմա արդեն ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի թիմը ոչինչ չարժե մտավորականության, ազգի սերուցքի համար: Ի դեպ, դա այն ոլորտն է, որտեղ Փաշինյանից առաջ շատերն են ատամ ջարդել: Իր պատմության ընթացքում մեր ժողովուրդը հաճախ է պետականություն կորցրել, տարածքներ հանձնել եւ այլն: Բայց արժեքների դաշտում մենք երբեք չենք պարտվել: Երբեք: Ու այս անգամ էլ հաղթեցինք»:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

Եվ ընդհանրապես, ըստ քաղաքագետի. «Դա քաղաքական պայքար չէ: Դա արժեքների պայքար է: Եթե կուզեք` քաղաքակրթական: Բաժանման գիծն այստեղ անցնում է ազգային ավանդույթների, մշակույթի, հոգեւոր արժեքների եւ այն ամենի միջեւ, ինչը Փաշինյանի թիմակիցները «արեւմտյան արժեք» ու «ժամանակակից աշխարհ» են կոչում: Ըստ այդմ, Հայաստանն այսօր հայտնվել է ջրբաժանի առջեւ: Կախված այդ պայքարի արդյունքից` ապագայում մենք կունենանք կա՛մ հոգեւոր-մշակութային ամուր հիմքերի վրա դրված Հայաստան, կա՛մ պոպուլիզմի եւ արժեզրկված ազատությունների վրա հենված ինչ-որ կազմավորում»:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա. «Այս պայքարում նրանք հանդես չեն գալիս որպես նախկին իշխանություն: Այս պայքարում նրանք հանդես են գալիս որպես ազգային եւ հոգեւոր-մշակութային արժեքների վրա հիմնված Հայաստանի մարտիկներ»: Ահա ինչու այդպիսի ատելությամբ թավշիստների քարոզչամեքենան հարձակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վրա: Քանզի երկուսն էլ բազմափորձ ռազմիկներ են, իսկ Սերժ Սարգսյանը նաեւ` հմուտ շախմատիստ: Եվ վարչախումբը հուսահատորեն քարոզչադաշտ է նետում վերջին ռեսուրսներին` նրանց բերանը դնելով ամենաէժանագին խոսքը` ԱԽՔ Արմեն Գրիգորյանին եւ օլիգարխ Գռզոյին:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

Բայց հանգուցալուծումը հեռու չէ...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА