o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ ԱԳՆ-ն բուլղարացի դիվանագետի վտարման մասին նոտա է փոխանցել Բուլղարիայի դեսպանին

05.12.2019 18:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ԱԳՆ-ն բուլղարացի դիվանագետի վտարման մասին նոտա է փոխանցել Բուլղարիայի դեսպանին

ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանում Բուլղարիայի դեսպան Աթանաս Քրիստինին նոտա է փոխանցվել՝ Բուլղարիայի դեսպանատան խորհրդականին «անցանկալի անձ» հայտարարելու մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Լավրովը խոսել է Իդլիբի հարցով Թուրքիայի հետ բանակցություններից ունեցած սպասելիքների մասին

«Դեկտեմբերի 5-ին ՌԴ արտգործնախարարությունում Բուլղարիայի դեսպանին փոխանցվել է նոտա՝ Բուլղարիայի դեսպանատան խորհրդականին «անցանկալի անձ» հայտարարելու մասին: Սա պատասխան քայլ է Բուլղարիայի իշխանությունների որոշմանը՝ հոկտեմբերին Բուլղարիայից վտարված ռուս դիվանագետի համար»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Բուլղարիայի դեսպանը տեղեկացվել է այն մասին, որ դիվանագետը պետք է լքի Ռուսաստանը 24 ժամվա ընթացքում՝ համաձայն դիվանագիտական արարողակարգի:

Հոկտեմբերին Բուլղարիայի իշխանությունները երկրից վտարել էին ռուս դիվանագետի՝ լրտեսության կասկածանքով: Դրանից հետո ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ ՌԴ-ն պատասխան քայլեր կձեռնարկի:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА