ԿԳՄՍ նորանշանակ նախարարը հայագիտական առարկաների հանդեպ անթաքույց ատելություն ու ժխտողականություն ունի. գրականագետ Ձեր <<ներքաղաքական կինոն>>ավարտեք. զբաղվեք՝ անհայտ կորած, գերեվարված ու դեռ ողջ մնացած մեր տղաների խնդիրներով: Անհապաղ...Ժամանակը սուղ է «Ծնված էր հաղթելու համար, և հաղթեց հանուն հայրենիքի» 19-ամյա Արթուր Բարսեղյանը երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա Նազարյանին Սա միայն ցուցանակ չի, հայրենիք է ապամոնտաժվում. Վարդան Բադալյան Ծիածան» մանկապարտեզը ձևավորել է Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Հայկ Մարությանը կարգադրե՞լ է հանել եւ չփակցնել զոհվածների անուններով սեւ ժապավեններ Պուտինը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքը Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը 10 տուրերից հետո կիսում է 11-13 տեղերը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել


Այսօր առաջին անգամ կարողացել եմ խոսել երեխայի հետ, նա լաց եղավ ինձ հետ շփվելուց․ Արուսիկ Մկրտչյանը գիտի, թե որտեղ է գտնվում անչափահաս որդին

Հասարակություն

Օրեր առաջ համացանցում լրատվամիջոցներն ու հայտնի և անհայտ օգտատերերն իրար հետևից տարածում էին Արուսիկ Մկրտչյանի (DJ Վակցինա) ահազանգը, ըստ որի՝ նախկին ամուսինն, ով Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է, իրենց չորս ու կես տարեկան որդուն իր տուն է տարել ու մինչ այսօր չի վերադարձրել: Երեխան էլ առողջական խնդիրներ ունի: «Մինչ օրս բացարձակ որևէ նորություն չկար։  Ոստիկանություն երկրորդ անգամ հայտարարություն տվեցի, որ երեխայի գտնվելու վայրի և  իր առողջական վիճակի մասին տեղեկություն չունեմ։

Խնդրում էի՝ օգնել և միջամտել, դրանից հետո նոր ինֆորմացիա է ստացվել»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Արուսիկ Մկրտչյանը։ Արուսիկը  որդուն վերջին անգամ տեսել է նախորդ շաբաթ օրը, հեռախոսով խոսել է հաջորդ օրը, որից հետո երեխայի հետ կապ հաստատել չի հաջողվել։ «Առաջին անգամ երեկ երեկոյան ենք իմացել, թե երեխան որտեղ է և հիմա այս պահի դրությամբ մեր հետագա անելիքը դա ԴԱՀԿ-ի միջոցով երեխային նախ այցելությունն է, որից հետո պետք է հասկանալ, թե որոնք են լինելու հետագա քայլերը։ Բնականաբար, երեխան միշտ ապրել է իմ հետ և իմ ընտանիքի հետ շատ կապված է։

Մեծ եղբայր ունի, որը այս օրերին շատ-շատ մեծ սթրես է ապրում։ Ես հույս ունեմ, որ հնարավորինս շուտ երեխան կգա և  իր սովորական միջավայրում կլինի»,- ասաց անչափահաս երեխայի մայրը։

Դիտարկմանը, թե մտավախություն չունի՞, որ երբ երեխայի հայրը իմանա, որ ինքը գիտի գտնվելու վայրը, երեխային այլ տեղ կտեղափոխի, վերջինս արձագանքեց․ «Գիտեք, ինքը հավերժ չի կարող երեխային պահի և թաքցնի ինձնից։ Բնականաբար, այս հանրային ալիքն էլ ինձ շատ օգնեց, որի համար շատ շնորհակալ եմ, բոլոր աջակցողներից։ Ես նամակներ եմ ստանում, որ բազմաթիվ կանայք նույն իմ իրավիճակում են գտվել, բայց քանի որ չեն կարողացել որևէ կերպ ազդել, նույնիսկ հանրային ճնշում գործադրելով, երեխաները ամիսներով, տարիներով մնացել են նույն ծնողի մոտ և դա բնականաբար շատ վատ ազդեցություն է թողել մոր և երեխայի հարաբերությունների վրա։

Փորձել են լարել մոր նկատմամբ և անգամ երեխային տարիներ շարունակ պահելով, հետո երեխան ինքը չի ուզել գնա մյուս ծնողի՝ հոր մոտ ապրելու։ Այդպիսի դեպքերը շատ են և դա գալիս է նրանից, որ այնուամենայնիվ մեր երկրում չկա պատկան մարմին, որը պատասխանատու է այս իրավիճակում կարգավորումներ կատարելու համար։ Անգամ այն  կանայք, որոնք ունեն դատական որոշում՝ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, միևնույն է՝  շատ հաճախ հայտնվում են նմանատիպ իրավիճակներում։ Երեխային հայրը վերցնում է և չի վերադարձնում։

Այս դեպքում երեխային վերցնելը և անհետանալը ․ իհարկե ես քննադատում եմ այդ արարքը, որովհետև երեխայի հոգեվիճակի վրա նման կերպ ազդել, անգամ եթե երեխան այդքան հասուն և գիտակից տարիքում չէ և չի կարող թեկուզ արտահայտվել՝ ռեալ ինչ է զգում, ինչ պահանջմունքների ունի և այդ ամենը հաշվի չառնելով, վերցնել որպես խաղալիք և պահել , թեկուզ ապահովելով ինչ-որ խաղերով, խաղալիքներով, թեկուզ ապահով միջավայր ստեղծել, բոլորս էլ պետք է ընկալենք, որ եթե մայրը նորմալ կին է՝ բռնություն չի գործադրում, թմրամիջոցներ չի օգտագործում,  ալկոհոլի հանդեպ սեր չունի կամ այլ վտանգավոր վարքագիծ չի դրսևորում, ապա միանշանակ երեխային միշտ լավ է մոր հետ, դրա հետ կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն։

Արուսիկ Մկրտչյանն ասում է՝ այն փաստարկները, որը բերում է երեխայի հայրը, որ իրավունք ունի երեխային մեծացնել և դաստիարակել, կարող է՝ որպես հայր ազդեցություն ունենա դաստիարակության հարցում․

«Նախ ասեմ, որ ես որևէ կերպ չեմ խոչընդոտել։ Այսինքն ինքը միշտ պարբերաբար երեխային այցելել է, տարել ու պահել է, այդպիսի խնդիրներ չենք ունեցել։

Բնականաբար մեր հարաբերությունները լավը չեն, որ լավը լինեին՝ չէինք բաժանվի, բայց այնուամենայնիվ երեխայի և հոր տեսակցությունները չեն խոչընդոտվել։

Միայն, երբ երեխան վատառողջ է եղել կամ օրինակ մենք ունեցել ենք նաև մեր ընտանեկան ինչ-որ տոները, կամ հանդիպումները այդ ժամանակ փոխզիջումների գնալով, ասել եմ՝ օրինակ այս շաբաթ մենք ենք ցանկանում երեխային տանել քաղաքից դուրս, այս շաբաթ դու մի արի, մյուս շաբաթ կգաս։ Ինչքան էլ մեր հարաբերությունները սուր են, բայց ես գնացել եմ զիջումների։

Այս անկախատեսելի վարքագիծը խոսում է այն մասին, որ նա անպատասխանատու կերպով է մոտենում երեխայի դաստիարակությանը և երեխայի խնամքին։ Երեխան ունի հատուկ խնամք, կյանքի ռեժիմ՝ սկսած սննդի ռեժիմից մինչև քնի ռեժիմ, որը իմ խնամքի դեպքում հստակեցված է, որի արդյունքում երեխայի առողջական վիճակը կարգավորվել է։ Ինչպես գիտեք՝   ինքը խնդիրներ է ունեցել ժամանակին։ Հոր մոտ գտնվելով ինքը ենթարկվում է չկանոնակարգված գրաֆիկի, որը ազդում է իր առողջության և հոգեվիճակի վրա»։

Արուսիկ Մկրտչյանը հույս հայտնեց, որ այն մարդիկ, ովքեր խոչընդոտում են իր և երեխայի շփմանը, իրենք կհասկանան, որ սխալ քայլեր են անում՝ ի վնաս երեխայի․ «Այս իրավիճակում, ես կարող էի երեխային իրեն չտալ, որովհետև իրավական տեսակետից, ոնց որ հիմա է ինքը անում,  ոչ ոք ինձ չի պարտադրում տեսակցություններ ապահովել, բայց ես երբեք նման բան չեմ արել։ Ինձ առաջարկներ արել են, որ երեխային չտամ, որովհետև ոչ ոք չի կարող ինձ մոտենալ և ասել՝ ինչու չես տալիս, բայց ես նման անմարդկային մոտեցում չեմ ցուցաբերել։ Այն էլ՝ մայրը լինելով, որ սովորաբար, ընկալվում է հասարակության կողմից որպես հիմնական խնամող, ուստի երեխայի համար լավ է լինել մոր մոտ, իսկ հայրը կարող է տեսնել, կարող է չտեսնել։

Շատ հայրեր կան, որ ոչ գալիս են, ոչ էլ տեսնում են իրենց երեխային, ինչը բնականաբար շատ վատ ազդեցություն է թողնում երեխայի վրա, բայց երեխան ապրում է այնպիսի միջավայրում, որը ապահով է, մոր մոտ է, և բոլոր պահանջմունքները բավարարում է՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական իմաստով։ Հակառակ դեպքում, երբ երեխան հոր մոտ է և չի թողնում մոր հետ շփվել, եթե ոչ ֆիզիկական, ապա մինիմում հոգեբանական հետևանքներ է թողնելու»։

«Այսօր առաջին անգամ կարողացել եմ խոսել երեխայի հետ։ Երեխան լաց եղավ ինձ հետ շփվելուց, բնականաբար՝ կարոտից։ Ինչքան էլ ինքը զբաղմունք ունենա, խաղալիքներ, տանեն տարբեր տեղեր, այնուամենայնիվ կարոտը չի կարող երկար զսպել։

Երեխան լաց եղավ, հեռախոսն անջատեցին դրանից հետո,  և ասեցին, որ ավելի ուշ կզանգահարեն, բայց մինչև հիմա չեն զանգել, ես բնականաբար ընթացքում նորից կփորձեմ կապ հաստատել և երեխային շատ շուտ վերադարձնենք այն միջավայր, որտեղ ինքն ապրել է և սովոր է»,- ասաց Արուսիկ Մկրտչյանը։ 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԱՆՑԱՎ ԵՎՐՈՊԱՅԻ՞Ն«ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՉԷ, ՆԱ ԿԱՏԱՐԵԼ Է ՑԻՆԻԿ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ»ԿԳՄՍ նորանշանակ նախարարը հայագիտական առարկաների հանդեպ անթաքույց ատելություն ու ժխտողականություն ունի. գրականագետ Ձեր ավարտեք. զբաղվեք՝ անհայտ կորած, գերեվարված ու դեռ ողջ մնացած մեր տղաների խնդիրներով: Անհապաղ...Ժամանակը սուղ է«ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔ«Ծնված էր հաղթելու համար, և հաղթեց հանուն հայրենիքի» 19-ամյա Արթուր Բարսեղյանը երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալՓաշինյանի հերթական փողոցային համաերևանյան երթը. 2018ԶԱՐՄԱՆՔՊՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՇՈՒՇԻԻ ԱՌԵՂԾՎԱԾԻՆՓԱՇԻՆՅԱՆԸ «ՔՑԵՑ» ՆԱԵՎ ՔՊ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆԽԱՅՏԱՌԱԿ ԻՐԱՎԻՃԱԿ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄՈ՞Վ Է ԿԳՄՍ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸՔո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա ՆազարյանինՄՈՍԿՎԱՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԻՐԵՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸՍա միայն ցուցանակ չի, հայրենիք է ապամոնտաժվում. Վարդան ԲադալյանԻՆՉԻ ՎՐԱ Է ՀՈՒՅՍ ԴՐԵԼ ՀՈՂԱՏՈՒՆԾիածան» մանկապարտեզը ձևավորել է Առաջին տիկին Ռիտա ՍարգսյանըՀայկ Մարությանը կարգադրե՞լ է հանել եւ չփակցնել զոհվածների անուններով սեւ ժապավեններՊուտինը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքըSkilling Open 2020․ Լեւոն Արոնյանը 10 տուրերից հետո կիսում է 11-13 տեղերը Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստականՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելՀայկական զորախումբը դուրս է բերվում Քարվաճառից (Տեսանյութ)Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պարտավորությունները լիովին կատարվում են. ԼավրովԿարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանցԱկանատեսն ենք լինելու ապրանքների դեֆիցիտի, դատարկված խանութներ, այն ինչն առկա էր 1990-ականների սկզբներին.Ահազանգում է տնտեսագետըԱրմավիրցի փոքրիկը պատերազմի օրերին 4 միլիոն դրամի ընկույզ է վաճառել և գումարը փոխանցել հիմնադրամինԱրցախում զոհված Ալենը 4 ամիս առաջ էր զորացրվել Էկոնոմրկայի նախարարը հրաժարական է տվել, բայց շարունակում է աշխատելՈ՞րն է նրանց տարբերությունը Այս ընթացքում Հայաստանը հույս ուներ,որ աշխարհը կպատժի նման ստոր արարքի համար թուրքի լամուկներինՁախողված վարչապետն այլևս հանդիսանում է պարտության սիմվորլ, և մինչև նա չհեռանա, երկրում համերաշխություն չի լինի. Ավագանու անդամՆոր գյուղական համայնքներ են հիմնադրվելու Արցախի ներկայիս փաստացի տարածքում.ԱՀ տարածքային կառավարման նախարարՉեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումները«Վարչապետի հետ հանդիպումը չի գոհացրել մեզ, դիմում ենք Ռուսաստանի դեսպանությանը՝ խնդրելով աջակցել». Անհետ կորած զինծառայողների ծնողները ՌԴ դեսպանության դիմաց են1000 դրամների հիմնադրամում այս պահին կա 32 մլրդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար պետք է 70 մլրդ. Մեսրոպ ՄանուկյանԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ. Արշակ սրբազանԱլիևը հորդորել է չմտահոգվել Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրովՄահացել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Աստվածատուր ՊետրոսյանըՄահացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր, տաղանդավոր լուսանկարիչ Զավեն ՍարգսյանըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի անունից տիկին Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցում եմԴավթաշեն և Աջափնյակ համայնքների մի շարք հասցեների ջրամատակարարումը վաղվանից 36 ժամով կդադարեցվիՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 813 դեպք, մահերի թիվն ավելացել է 30-ովՀայրենիքը մեծածախ վաճառած հրոսակախմբին մի վերջին խորհուրդը կարող եմ տալ. Արմեն Աշոտյան«Համոզված եմ՝ Փաշինյանը, քրեական պատասխանատվության ենթարկվելով, հրաժարական կտա. մեկուսարանն իր համար բավական ապահով վայր է». Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարելՄեր հիշողության մեջ մշտապես կմնա որպես կենսուրախ, ժպտերես տիկինՄեր ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի խումբ գերիների կյանքը. Արցախի ՄԻՊ-ի պարզաբանումները«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը նույնպես հրաժեշտ կտա աթոռին. շրջանառվում է 3 թեկնածուի անուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода