VBET ՀՊԼ. «Նոան» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին
Սպորտ
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Նոան» ընդունեց «Ուրարտուին» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1-1 հաշվով։
Հանդիպման մեկնարկում «Նոային» առաջ մղեց Մաքսիմ Մայրովիչն, իսկ 30-րդ րոպեին Եվգենի Կոբզարը հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը` հավասարեցրեց հաշիվը։
14-րդ տուրի հանդիպումից հետո «Նոան» վաստակած 13 միավորով 6-րդն է։
«Ուրարտուն» ունենալով 15 միավոր զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։