ԱՐՑԱԽՅԱՆ ՄԵԾ ԽԱՂԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Միջազգային
Եվ այսպես, Մոսկվայի եռակողմ հանդիպումը կայացավ: Իհարկե, կան նաեւ որոշ ստվերային շերտեր (չմոռանանք, որ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը տեւեց 4 ժամ), սակայն դրանք էլ կամաց-կամաց պարզ կդառնան: Իսկ այդ դետալներն այս պահին չափազանց կարեւոր են, հաշվի առնելով, որ մոսկովյան հանդիպումը մի շարք հարցերի պատասխանները տվեց, սակայն նոր հարցեր առաջ քաշելով:
ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ
Սակայն մինչ մոսկովյան հանդիպման այդ դետալներին հասնելը, նախ ֆիքսենք, թե ինչ պատկեր ունենք այս պահին: Գլոբալ իրավիճակը, եթե Ղարաբաղի սահմանների մի քիչ այս, մի քիչ այն կողմ լինելը մի պահ մոռանանք, հետեւյալն է:
- Ռուսաստանին հաջողվեց հարավկովկասյան տարածաշրջանի հարավային հատվածում զորքեր տեղակայել, ինչի ուղղությամբ ակտիվորեն աշխատում էր հատկապես վերջին տարիներին, ավելի ստույգ՝ Սիրիա մուտք գործելուց հետո:
- Արցախումտեղակայվածռուսականբանակըօրգանական, չընդհատվողկապիմեջէՌԴհայաստանյանռազմաբազայիեւՀՀսահմաններըպաշտպանողսահմանապահկառույցներիհետ: Այսինքն, ռուսականռազմականվերահսկողությանգոտինսկսվումէՀայաստանիհյուսիսից՝ՎրաստանիսահմանիցեւհասնումմինչեւՄեղրիով՝ԻրանիսահմանուԱրցախ: Իսկդառազմականտերմինալոգիայովնշանակումէպաշտպանականգիծ, որը, իդեպ, հնարավորությունէտալիսվերահսկողությանտակպահելողջՀարավայինԿովկասը: Իհարկե, ՀարավայինԿովկասասվածիմեջկանաեւՎրաստանը, որինդեռկանդրադառնանք:
- ՌուսականայդռազմականգիծըփաստացիուղղվածէԹուրքիայիդեմ, որը, թեեւՌԴ-իհետունեցածորոշակիջերմկապերի, չմոռանանք, որիվերջոՆԱՏՕ-ականերկիրէ: ՈւմյուսկողմիցռուսականուժերնանմիջականշփմանմեջենփաստացիդաշնակիցԻրանիբանակիհետ: Այսինքն, ՆԱՏՕ-իանմիջականհարեւանությամբ՝ռուս-իրանականնմանդաշնակցայինռազմականշղթանՀայաստանիհյուսիսիցհասնումէմինչեւՊարսիցծոց, գումարածՍիրիայիռուսականուժերնուդաշնակիցսիրիականբանակը: Իհարկե, մինչայսէլկարայդշղթան: ՍակայնԱրցախումթուրք-ՆԱՏՕ-ականուժերիտեղակայմանեւԱդրբեջանիՆԱՏՕ-ականացմանմիջոցովայդշղթանճեղքելուռեալվտանգէրստեղծվել, որըկանխվեց` թուրքականիփոխարենռուսականզորքերտեղակայելումիջոցով:
-
Այս իրավիճակում Թուրքիան իրեն կտեսնի որպես ՆԱՏՕ-ական երկիր, թե ՌԴ-ի հետ սերտ համագործակցող, Անկարայի որոշելիքն է: Զուտ ռազմական առումով պատկերը սա է: Քաղաքական առումով որոշակի տարբերություններ կան: Ալիեւն ու Նիկոլը Մոսկվայում հանդիպելով Պուտինի հետ եւ ստորագրելով հերթական համաձայնագիրը, ցույց տվեցին, որ ներկա իրավիճակում գործում են նույն աշխարհաքաղաքական դաշտում: Բայց այն, որ իրավիճակի փոփոխության կամ Արեւմուտքի ու Թուրքիայի գործողությունների արդյունքում երկուսն էլ ի զորու են գնալ վեկտորի կտրուկ փոփոխության, դա եւս կասկածի տեղիք չի տալիս: Ընդ որում, ինչպես փորձը ցույց է տալիս, Ալիեւը սեփական պետության շահերից ելնելով, իսկ Նիկոլն անգամ պետական շահերը անդունդը գցելու գնով: Վերջապես, բնականաբար, ՌԴ-ի խնդիրն է այս պահին առկա քաղաքական ստատուս-քվոն պահպանելը եւ զարգացնելը, որի համար բանակի առկայությունը թեեւ պարտադիր, բայց ոչ բավարար պայման է: Պետք են այլ մեխանիզմներ, եւ նման պայմաններում լավագույնը տնտեսական լծակն է: Եվ այն, որ մոսկովյան փաստաթղթի առանցքը հենց տնտեսությունն էր, իր տրամաբանությունն ունի նաեւ ՌԴ-ի տարածաշրջանային դիրքերն ամրապնդելու տեսանկյունից:
ԱԼԻԵՎԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ
Ակնհայտորեն Մոսկվայում առավել քան ոգեւորված տեսք ուներ ¥կամ գուցե այդպես էր ներկայանում¤ Իլհամ Հեյդարովիչը: Նրա հայտարարությունների եւ Հայաստանին ուղղված մեսիջների իմաստը սա էր՝ կռվեցինք, վերջացրինք, հիմա պետք է հաշտվել, ճանապարհները բացել եւ սկսել փող աշխատել: Ըստ Ալիեւի՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը «կարող է մեծ դինամիկա հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաեւ ամրապնդել անվտանգությունը: Քանի որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ մեր հարեւան ժողովուրդների շահերին: Համոզված եմ, որ հարեւան երկրները նույնպես ակտիվորեն կմասնակցեն տրանսպորտային միջանցքների ստեղծմանը եւ տրանսպորտային զարկերակների լայն ցանցի ստեղծմանը մեր տարածաշրջանում...»,- հայտարարեց Ալիեւը հանդիպմանը հաջորդած եռակողմ ասուլիսում: Եվ անգամ Արցախի հետ կապված Ալիեւը որեւէ խնդիր չի տեսնում, քանի որ, ըստ նրա. «Ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում, եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին...»:
Բայց ահա այստեղ է, որ հասնում ենք այն հարցերին, որոնց մասին խոսեցինք: Ամբողջ խնդիրն այն է, որ Ալիեւը նաեւ պետք է բացատրի՝ այդ ի՞նչ վերջնարդյունքներով է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում»: Ավելին, եթե մնացել է, ապա այնտեղ ի՞նչ են անում ռուս խաղաղապահները: Իսկ իրականությունը հետեւյալն է. թեկուզեւ մասնատված, սակայն Արցախն այսօր գոյություն ունի, այնտեղ բնակվում են հայեր: Իսկ դա նշանակում է, որ արցախյան հակամարտությունն իրականում ավարտված համարելու համար պետք է հաշտության պայմանագիր, որտեղ հստակ կֆիքսվի Արցախի եւ նրա բնակչության կարգավիճակը՝ այն անկախ պետությո՞ւն է Հայաստանի կազմո՞ւմ, Ադրբեջանի՞ կամ միգուցե Ռուսաստանի՞: Ի վերջո, երբ Ալիեւը խոսում է «տրանսպորտային զարկերակների լայն ցանցի ստեղծումից», ապա դա իրատեսական կարող է լինել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական հարաբերությունների ստեղծման դեպքում, որի հիմքերի հիմքը միմյանց, այսինքն՝ կոնկրետ սահմաններ ճանաչելն է: Իսկ առանց դրա ինչպե՞ս է գործելու «տրանսպորտային ցանց» ասվածը, օրինակ, որտե՞ղ են լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մաքսակետերը: Կամ եթե չկան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական հարաբերություններ, առաջ են գալիս նաեւ այլ հարցեր: Ենթադրենք, գործարկվում է մեկ կամ երկու ճանապարհ, որոնց տրվում է տրանզիտային նշանակություն՝ պարզապես առանց մաքսակետի տրանզիտային բեռներ են տեղափոխվում Հայաստանից Նախիջեւան-Ադրբեջանով՝ Ռուսաստան եւ Ադրբեջանից՝ Հայաստանով դեպի Նախիջեւան եւ միգուցե՝ Թուրքիա: Մի կողմից, սա արդեն «լայն ցանց չէ»: Մյուս կողմից, առանց պաշտոնական հարաբերությունների, պետք է գործեն անվտանգության այլ երաշխիքներ: Հիշենք՝ անգամ խորհրդային տարիներին Մեղրիից հաճախ էին գնացքները Նախիջեւանով Հայաստան հասնում ջարդված: Հիմա ո՞րն է երաշխիքը, որ այդ բեռները տեղ կհասնեն: Վերջապես, լինելո՞ւ են նաեւ ուղեւորափոխադրումներ, ասենք՝ Երեւանից գնացքով Մոսկվա կամ Անկարայից գնացքով Բաքու: Կարո՞ղ են այդ ուղեւորները ճանապարհին գնացքից իջնել ո՞ւ անվտանգության երաշխիքով: Այս կարգի խնդիրները կարելի է լուծել, ասենք, Մոսկվայի խաղաղապահ միջամտությամբ, ինչպես Արցախում է: Բայց այդ դեպքում խաղաղապահները պետք է ինչ-որ մեխանիզմով գործեն տվյալ ուղու ողջ երկայնքով մեկ՝ Հայաստանում, Նախիջեւանում, Ադրբեջանում: Կարճ ասած, Ալիեւի ասած` «լայն ցանցը» կպահանջի կա՛մ Արցախի հետ կապված վերջնական պայմանագրային հստակեցում, կա՛մ էլ ինչ-որ միջանկյալ տարբերակ, թե՝ Արցախը թողնում ենք մի կողմ եւ կարգավորում մնացած հարցերը: Սակայն այս երկրորդ տարբերակին Ալիեւը կհամաձայնվի՞, երբ արդեն հասցրել է ի լուր Ադրբեջանի հաստատել, թե արցախյան հարցը վերջնականապես լուծել է իրենց օգտին: Իհարկե, կարելի է մտածել, որ Նիկոլն այս անգամ էլ Մոսկվայում կնքված պաշտոնական փաստաթղթից զատ ինչ-որ «բանավոր համաձայնություններ» է ձեռք բերել՝ Արցախի այս մնացորդներն էլ Ադրբեջանին թողնելով: Բայց այս սցենարին գործնականում բացառվում է, որ Մոսկվան համաձայնվի: Պարզապես Ալիեւի երազած լուծման դեպքում ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում դառնում է անիմաստ, եւ եթե ոչ այսօր-վաղը, ապա հինգ տարուց Բաքուն, իհարկե, այդ հարցը կբարձրացնի:
ՆԻԿՈԼԸ ՆՈՐԻՑ ԻՐ ԴԵՐԻ ՄԵՋ Է
Այսպիսով, եթե ընդունենք, որ Ալիեւը Մոսկվայի հետ «բլեֆի» չի գնում եւ իրոք կենտրոնացել է առկա ստատուս-քվոն պահպանելով՝ փող աշխատելու գաղափարի վրա, ապա կարելի է ենթադրել, որ նա համաձայն է Արցախի ներկա վիճակը առանց որեւէ հստակեցման պահպանելու հետ, որը, թերեւս, նաեւ Մոսկվայի համար է ամենաընդունելի տարբերակը: Եթե ռեալ գնահատենք, հաշվի առնելով, որ առկա ստատուս-քվոն փոխելու ռեսուրս այս պահին պարզապես չունենք, առավել եւս, որ այդ ստատուս-քվոն պահպանվում է նաեւ ՌԴ-ի կողմից՝ խաղաղապահ ուժերի միջոցով: Սակայն այս դեպքում արդեն տարօրինակ է հնչում համատեղ ասուլիսում Նիկոլի հայտարարությունը, որով նախ արդարացիորեն ֆիքսելով, որ՝ «Դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Այս խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է», այնուամենայնիվ, փորձում է այդ լուծումն էլի կապել Մինսկի խմբի համանախագահության հետ: Եվ պարզ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է սպասում Նիկոլը մյուս երկու համանախագահներից՝ Փարիզից եւ Վաշինգտոնից, ովքեր պատերազմի ժամանակ ոչինչ չկարողացան կամ չցանկացան անել եւ հանգիստ սպասում էին, թե երբ Ադրբեջանը կգրավի Ստեփանակերտը, ու այնտեղ կտեղավորվեն ՆԱՏՕ-ական Թուրքիայի զորքերը: Ինչ է ստացվում. ՌԴ-ն եռակողմ հանդիպում կազմակերպելով եւ տարածաշրջանային նշանակության հայտարարություն ստորագրելով` ցույց է տալիս, որ իրեն է տեսնում «միակ ջութակահարի» դերում: Իսկ ահա Նիկոլը, որ մի կողմից՝ ստորագրում է այդ համաձայնագիրն ու Ռուսաստանին համարում է Հայաստանի ռազմավարական կարեւորագույն գործընկեր, փորձում է Ստեփանակերտում ՆԱՏՕ-ական Թուրքիայի տեղավորվելուն այդպես սպասող Փարիզին եւ Վաշինգտոնին նորից ներքաշել արցախյան գործընթաց: Թե ինչ տեղի կունենա, եթե իրոք վերսկսվի ՄԽ-ի գործունեությունը, դժվար չէ կռահել. հայտնի անիմաստ հանդիպումների շարք, որոնք հասցրեցին նախ 2016, ապա՝ 2020թ. պատերազմին: Այն տարբերությամբ, որ այս անգամ չունենք ո՛չ նախկին ռազմական ուժը եւ ո՛չ էլ մեզ ձեռնտու տարածքներն ու պաշտպանական բնագծերը: Բայց մյուս կողմից դա ուղիղ ճանապարհ է գլոբալ իրավիճակը փոխելու, այն է՝ ռուս խաղաղապահների փոխարեն Ստեփանակերտում թուրք-ՆԱՏՕ-ական ուժեր տեղակայելու համար: Կարճ ասած, արցախյան խնդրի այն վերջնական լուծումը, որը ժամանակին մատնանշում էր Բայդենը, չստացվեց, ու հիմա ՄԽ-ին դիմելը «Արցախի կարգավիճակ» գեղեցիկ փաթեթավորմամբ, դրա «կրկին փորձիր» տարբերակն է: Հաշվի առնելով նաեւ, որ միայն նման «վերջնական լուծման» դեպքում է հնարավոր դառնում ռուսներից պահանջել՝ նաեւ հայաստանյան ռազմաբազան հեռացնել. եթե չկա Արցախ, ո՞րն է ռազմաբազայի դերը: Հա, Հայաստանի անվտանգությունը: Բայց եթե Ալիեւն այսքան ջերմորեն է սկսել խոսել Հայաստանի հետ հարաբերություններից, ու Թուրքիան էլ նրանից հետ չի մնում, չէ՞ որ դա կարող է կամաց-կամաց նաեւ Հայաստանի բնակչության մոտ ամրապնդել անվտանգ լինելու գաղափարը: Առավել եւս, երբ մեր տեղական սորոսականությունն արդեն իսկ անցել է հին քարոզչությանը, թե՝ «թուրքն էլ առաջվա թուրքը չէ», իսկ «ռուսները եկել են մեզ ստրկացնելու»: Իսկ այն, որ հայաստանյան զգալի մասսաներ հերթական անգամ կտարվեն այդ քարոզչությամբ եւ վերջում նորից թուրքի իրական դեմքը տեսնելով, կսկսեն ռուսներից օգնություն աղերսել, դա էլ ենք քանիցս տեսել եւ կարող է նորից տեսնենք: Կարճ ասած, որ հայաստանյան սորոսականությունը, իհարկե, դրսի տերերի հրահանգներով փորձում է նույն խաղը վերսկսել, կասկածից դուրս է, որ մնում է օրակարգում: Իսկ մյուս կողմից` նույն Նիկոլը, ինչքան էլ որ ՄԽ-ից է խոսում, սակայն գլուխը կախ ստորագրում է ռուսներին հարկավոր փաստաթղթերը եւ դրանով դեռ ձեռ է տալիս նաեւ Մոսկվային: Ու հավանաբար այս վիճակը կպահպանվի, քանի դեռ վերջնական փաստաթուղթը, որը մոսկովյան այս համաձայնագրի հիման վրա մարտի սկզբներին չի ներկայացվի եւ ստորագրվի: Դրանից հետո, թերեւս, Մոսկվայի համար Նիկոլի պիտանելիության ժամկետը վերջնականապես կսպառվի: Թեեւ ռուսների համար կա նաեւ այլ խնդիր. ստորագրվելիք փաստաթղթերը, եթե սկսեն տնտեսական մեխանիզմները գործի դնել, իհարկե, նկատելիորեն կամրացնեն Մոսկվայի դիրքերը: Բայց ո՞րն է երաշխիքը, որ Նիկոլի փոխարեն չի գա նաեւ ընդդիմության շարքերում գործող ու ռուսամետի կերպար ստանձնած կրիպտոսորոսական ինչ-որ ուժ, որը նիկոլյան խաղը չի շարունակի նորովի: Ելքը մեկն է՝ ՌԴ-ի հետ ամենասերտ ինտեգրումը, որ ամեն մի նոր իշխանավոր չկարողանա մի քանի միլիարդի դիմաց նոր խաղ սկսել եւ Հայաստանի հերթական կտորը վաճառքի հանել: Նաեւ հիշելով, որ պատերազմի ամենասեւ եւ ամենադավաճանական օրերին ռուսական դրոշն էր, որ առանց զորքի ներկայության կանգնեցրեց թշնամու հարձակումը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ