ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Հարգելի ընթերցող, հիշո՞ւմ ես այս դեմքը: Սա ՀՀ թերեւս ամենաանհաջող ոստիկանապետ, «Լամպչկա» մականունով ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ է: Հողատուն որոշել է «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»: Եվ եթե ամբողջ աշխարհում տաշած քարը գետնին չի մնում, ապա «նոր» Հայաստանում զարմանալիորեն անտաշ չոստիկանը գետնին չի մնում: Պատկերացնո՞ւմ եք` հասարակ քրեական միջադեպից Գեղարքունիքից փախած սպան հիմա էլ պաշտպանության փոխնախարար է... Իսկ ոստիկանության պաշտոնաթող սպա, արժանապատիվ հայ եւ մեր ընկեր Ալբերտ Ունուսյանը հարկ համարեց ՊՆ աշխատակազմին եւ բանակի սպաներին տեղեկացնել` զգույշ եղեք ծննդյան օր շնորհավորելիս: Այդ զգուշացումը միանգամայն տեղին է, քանզի իր ոստիկանապետության ընթացքում Արման Սարգսյանը զարմանալի սովորություն ուներ` համակարգից հեռացնել այն ոստիկաններին, ովքեր կհանդգնեն սոցիալական ցանցերում շնորհավորել իրենց ընդդիմադիր ընկերոջը:
Իսկ պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ աչքից չի վրիպել մի զարմանալի, նույնիսկ պարադոքսալ հանգամանք. «Նիկոլն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ Հայաստանն ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է: Այն, որ նա այլեւս ի զորու չի լինելու Արցախի հետագա կարգավիճակի եւ անվտանգության մասին խոսել, դա պարզ երեւաց մոսկովյան հանդիպումից: Արցախին առավելագույն վնաս Նիկոլն արդեն հասցրել է, շուրջ երեք տարի: Վստահաբար կարող եմ ասել, որ նույնիսկ եթե մեր երկրի վարչապետը լիներ Սուդանի ծագումով, Սաուդյան Արաբիայում ծնված, Անկարայում սովորած որեւէ բեդվին` այսօր մեր երկրի վիճակը շատ ավելի լավ կլիներ, քան իջեւանցի Նիկոլի պարագայում է: Որովհետեւ, մի փոքր ֆայմ ու աշխարհայացք ունեցող մարդը կարող էր այնպես անել, որ Հայաստանը եւ Արցախը ստիպված չլինեին մեծաթիվ զոհերով, սպառազինության կորստով, տարածքային ահռելի զիջումներով, միտումնավոր ձախողվող պատերազմով հասնեին թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների անվերապահ կատարմանը: Արդյուքում` պատմության ընթացքում հերթական անգամ Ռուսաստանը փրկեց, եւ իր ձեռքը վերցրեց Հայաստանի կործանման կասեցման գործընթացը»: Դե արի ու մի ասա` բա եթե հանկարծ Ռուսաստանը խրված լիներ լուրջ խնդիրների մեջ մի այլ տարածաշրջանում, ապա արդյո՞ք այսօր թուրքը չէր մտնի Երեւան, ա՛յ ազգադավներ...
Շատերին զարմացնում է, թե ինչու ՀՀ ԳՇ պետ գեներալ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հողատու դավաճանին չէր ձերբակալել ո՛չ պատերազմի օրերին եւ ո՛չ էլ խայտառակ կապիտուլյացիան ստորագրելուց հետո... Եվ ահա քաղաքագետ Միհրան Հակոբյանը, կողք կողքի զետեղելով երկու գեներալների` 1920-ին Բաքուն գրաված գեներալ Միխայիլ Եֆրեմովի եւ Օնիկ Գասպարյանի նկարները, կից տեքստով վերծանում է այդ առեղծվածը, նախ ներկայացնելով Եֆրեմովին. «Իր բանակի հետ Վյազմայի մոտակայքում գերմանական շրջափակման մեջ է հայտնվում: Ստալինը գեներալ Եֆրեմովին շրջափակումից դուրս բերելու համար ինքնաթիռ է ուղարկում: Գեներալը, ինքնաթիռում տեղավորելով վիրավոր զինվորներին եւ իր բանակի դրոշները (որպեսզի գերմանացիների ձեռքը չընկնեն), ինքնաթիռը հետ է ուղարկում Մոսկվա եւ մնում շրջափակման մեջ հայտնված իր ենթակաների հետ: Մարտում ծանր վիրավորվում է, այնուհետեւ ինքնասպանություն է գործում, որպեսզի գերի չընկնի: Գեներալ Եֆրեմովի սպայական ու տղամարդկային պահվածքը գնահատել են նույնիսկ նրա թշնամի նացիստները: Գեներալի մարմինը գերմանացիները հողին են հանձնել զինվորական պատվով եւ գերեզմանաքար են տեղադրել»: Եվ քաղաքագետը հարց է ուղղում ԳՇ պետին. «Պարոն Գասպարյան, որ մտնում ես տուն, զավակներիդ աչքերի մեջ կարողանո՞ւմ ես նայել»: Սակայն այդ հարցը տեղին կլինի ուղղել ներկայիս բոլոր ուժային կառույցների ղեկավարներին:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ