Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 863 մասնակցի Բողոքի ակցիաներ Ռուսաստանում՝ ի աջակցություն Նավալնու. կան ձերբակալվածներ (տեսանյութ) «Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա»․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն» Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա, իսկ Արցախը՝ դավաճան «կառավարության» մատաղացու գառը.Արտակ Զաքարյան Ապուշը ապուշություն ա դուրս տալիս, ողջ թիմը վիզ ա դնում, որ ապացուցի, որ այդ մենք ենք սխալ հասկացել.Արո Սարդարյան Տո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում խմում Շուշին ազատագրողների կենացը, եթե Շուշին ադրբեջանական քաղաք է. ինչ անաղուհաց դուրս եկար.Գևորգ Պետրոսյան Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության պետական դավաճան լինելն արդեն կարելի է համարել հաստատված հանգամանք.Արթուր Ղազինյան Մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու <<ժողովրդական բանահյուսության>> հնարքներն այլեւս սպառված ու հնացած են «Ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է». Գեորգի Պողոսյան Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Արմեն Աշոտյան


Ինչպիսի՞ չորրոդ հանրապետություն է առաջարկում Արմեն Սարգսյանը եւ ինչպիսի՞ն ենք ուզում մենք

Հրապարակախոսություն

Օրերս  Հայաստանի  ամենաանիմաստ  պաշտոնյա թվացող  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ հոդվածով, որը, առաջին հայացքից, ընդհանուր դատողությունների, դատարկաբանության իր հերթական դրսեւորումն էր: Եթե հաշվի չառնենք այն, որ Արմեն Սարգսյանը անթաքույց փորձում է իրեն «մեջ գցել» Հյաստանում ընթացող քաղաքական գործընթացներին եւ փորձում է մառախլապատ Ալբիոնի ափերից ապակողմոնորշել հայ հասարակությանը: Սակայն իրականում նա ներկայացնում է ՀՀ «չորրոդ հանրապետություն» բրիտանա-սորոսա-թուրքական ծրագրի կոդերը, որոնք կոդազերծելիս ստանում ենք ծանր ապագայի պատկեր: 

Եվ այսպես, նա գրում է. «Մենք առաջվա պես փնտրում ենք հենման մասնավոր կետեր, «փրկիչներ»՝ ի դեմս առանձին անհատների կամ երկրների, որոնք ունակ են մեզ տանել ճիշտ ճանապարհով, որն էլ վերջում հանգեցնելու է բարեկեցության և ապահովության: Ջղաձգական փնտրտուքների հետևից ընկած՝ մենք բոլորովին մոռացել ենք, որ այդ ուղին գտնվում է ուղիղ մեր աչքերի առջև և կոչվում է անկախ Հայաստանի Հանրապետություն»:

Ակնհայտ է, որ այստեղ   բրիտանահպատակ Արմեն Սարգսյանը փորձում է անցկացնել վաղուցվա բրիտանական այն գիծը, որ Հայաստան իր անվտանգությունը ապահովելու համար չպետք է ունենա սերտ դաշնակցային հարաբերություններ «փրկիչ» երկրների հետ, այլ պետք է հույս դնի միայն ու միայն  իր` անկախ Հայաստանի Հանրապետության վրա: Սակայն չէ՞ որ ընդամենը երկու ամիս առաջ փրկչի դերում հանդես եկավ Ռուսաստանը, երբ մի գիշերվա մեջ խաղաղապահներ տեղադրեց  «անկախ Հայաստանի»  բրիտանահպատակ ղեկավար Արմեն Սարգսյանի եւ սորոսահպատակ վարչապետ Փաշինյանի  կողմից դեռեւս  չհանձնած Արցախի վերջին կտորը փրկելով: Եվ այնուհետեւ կրկին անգամ փրկիչ Ռուսաստանի զորքերը կանգնեցին Սյունիքի սահմաններին, որպեսզի անկախ Հայաստանի  օտարահպատակ ղեկավարները այն ամբողջությամբ չհանձնեն թուրքերին ու ադրբեջանցիներին: Կարծես թե ո՛չ Նիկոլի սորոսականները, ո՛չ էլ Արմենի բրիտանացիները որեւէ  փրկչական գործողություններ ոչ միայն չարեցին, այլ անգամ չփորձեցին անել: Ստացվում է, որ միակ փրկիչը էլի Ռուսաստանն է եւ հիմա, երբ «Բրիթիշ Փեթրոլիումի» ծառա Արմեն Սարգսյանը ասում է, որ պետք է հրաժարվել «փրկիչ» երկրներից, տողատակում նշում է, թե պետք է հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, հատկապես անվտանգային  ոլորտում: Եվ երբ որ «անկախ» Հայաստանի օտարահպատակ ղեկավարները դավաճանում էին ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, մինչեւ վերջ դավաճանելու հնարավորությունը կանխվեց հենց  փրկիչ Ռուսասատանի կողմից: Այսինքն` դավաճան Արմենին ու դավաճան Նիկոլին  խանգարում է հենց Ռուսաստանը:

Այնուհետեւ բրիտանահպատակ ՀՀ նախագահը շարունակում է. «Մեր հազարամյա երազանքն իրականացել էր՝ վերջապես մենք ունեցանք մեր տունը, դրոշը, զինանշանն ու օրհներգը: Վերջապես մենք կարող ենք հայ լինել միջազգային համայնքի կողմից ճանաչված հայկական պետությունում»: Զարմանալի է, որ Արմեն Սարգսյանը կարծես թե տեղյակ չէ, որ մեր դրոշն ու օրհներգը մենք ունեցանք ավելի  քան 100 տարի առաջ, իսկ հայկական վերականգնված պետականությունը այդ ընթացքում ունեցել է երեք հանրապետություն: Եվ երբ նույն հոդվածում նույն Ա. Սարգսյանը փաստում է, որ երրորդ հանրապետությունը  վախճանվեց, ապա այդ  տխուր ավարտի գլխավոր ճարտարապետներից մեկը հենց նա էր: Իսկ իր այն խոսքերը, որ  «կարող ենք հայ լինել... հայկական պետությունում», ապա երեւի թե Արմեն Սարգսյանը չպետք է թույլ տար, որ իր նախագահության օրոք Հայաստանից  ամենակոպիտ եւ գռեհիկ կերպով դուրս մղվեր ամեն հայկականը: Թեեւ ումի՞ց ինչ ենք պահանջում, չէ՞ որ նույն Արմեն Սարգսյանը ջերմեռանդ գրկախառվում էր տխրահռչակ գեյ Էլթոն Ջոնի եւ իր  բոյֆրենդի հետ: Չէ՞ որ նույն Արմեն Սարգսյանի որդու մասին գրվել եւ հրապարակվել է այնպիսի տեղեկատվություն, որը  հայ լինելու հետ անհամետեղելի է, իսկ գուցե Արմեն Սարգսյանը խոսում է հայի նոր ու պիղծ տեսակի մասի՞ն:

Այնուհետեւ Արմեն Սարգսյանի հոդվածը նման է ինքնախոստովանական ցուցմունքի. «...մենք զբաղվեցինք առավելապես իմիտացիոն գործունեությամբ: Չգցվեց ներքին իմունիտետի՝ պետական կառավարման արդյունավետ համակարգի հիմքը՝ հիմնված իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի միջև պատասխանատվության իրական բաժանման վրա: Հենց այդպիսի՛ մոդելն է ձևավորում հասարակությունը և դաստիարակում քաղաքացուն, որը ցանկացած կառավարության հիմնական արժեքն է»:  Եվ ահա այստեղ հարց է ծագում. բա դու ո՞ւր էիր, այ պրեզիդնետ կոչված թյուրմացություն, երբ ստորագրում էիր այնպիսի օրենքների եւ որոշումների նշանակումների տակ, որոնք քո նշած «իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատական ճյուղերը» հակասահմանադրական ամենալկտի միջոցներով դրվում էին անձամբ Նիկոլի կրնկի տակ, երբ Նիկոլը զավթում էր Ազգային ժողովը, կյանքի սպառնալիքի տակ կորզում էր պատգամավորներից  իր նշանակման քվեարկությունները, իր բաշիբոզուկները շրջապատում էին դատարանները, երբ Նիկոլը գոռում էր «կա արդյո՞ք մի դատավոր, իրեն կարող է ասել ոչ, երբ ոտնակոխ էր անում Սահմանադրական դատարանը: Բա ո՞ւր էիր, ա՛յ «մառոժնի ուտող», լեզուդ կո՞ւլ էիր տվել, որ մի ծպտուն անգամ չհանեցիր, հիմա ընկել հոդվածնե՞ր ես գրում Լոնդոնից:

«Մեծատառով Օրենքը և դրան հետևելը ցանկացած առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է, զարգացման և հարատևման երաշխիքը: Հենց այդ հիմքի վրա պետք է կառուցվի մեր քաղաքական մշակույթը։ Կայուն և ամուր պետականության կառուցման այլ բանաձև գոյություն չունի»: Ապշել կարելի է, թե ինչպես է Արմեն Սարգսյանը անմեղ գառնուկի հայացքով գրում այս տողերը այն դեպքում, որ իր աչքի առաջ տեղի էր ունենում սահմանադրության բազմապատիկ եւ խմբակային բռնաբարում Նիկոլի ու նիկոլական թայֆայի կողմից: Այդ ընթացքում Արմենը այցելում էր մանկապարտեզներ եւ երեխաների հետ ծափիկ-ծափիկ էր անում, իսկ հիմա հանկարծ որոշել է խոսել «Մեծատառով Օրենքի» մասին:

Այնուհետեւ սեփական հանցանքը խոստովանածը շարունակում է. «Անցած տարիների ընթացքում մենք չենք կատարել համահայկական գույքագրում, որպեսզի հասկանանք, թե ո՞րն է, օրինակ, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերական համալիրի, գիտության, կրթության և առողջապահության երկարատև զարգացման մոդելների մշակման համար իրական ռեսուրսային հիմքը: Այդ պատճառով էլ մեզ մոտ ի հայտ չեկան արտաքին և պաշտպանական քաղաքականության, ժողովրդագրական, տեղեկատվական և սննդի անվտանգության վերաբերյալ կենսական անհրաժեշտության ռազմավարական գործուն հայեցակարգեր»: Բա ինչի՞ չես արել, քո պրեզիդնետ լինելու երեք տարիների ընթացքում: Անեի՛ր, գույքագրեիր, հայտարարեի՛ր, պահանջեի՛ր:

Սակայն ամենալկտի գռեհիկությունը այն է, երբ Արմեն Սարգսյանը խոսում է Արցախից. «Մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք Արցախի զարգացման և ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին (Արցախի բնակչությունն ինչքան որ կար, այդքան էլ մնաց), և ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը և այլն»: Արցախյան  պատերազմից առաջ եւ հատկապես  պատերազմի ողջ ընթացքում (որի  սանձազերծման եւ ընթացքի համար շատ մեծ մասով պատասխանատու է Արմեն Սարգսյանի հարազատ Մեծ Բրիտանիան)  երկրի նախագահը զբաղված էր  ադրբեջանական նավթի անխափան արտահանումը ապահովելով: Այսինքն` ակնհայտ է, որ խոսքը գնում է դավաճանական գործունեության մասին: Ադրբեջանն արտահանում էր նավթը, դրա դիմաց ստանում էր նավթադոլարներ, գնում էր զենքը եւ այն ուղղում էր Արցախի դեմ: Հասկանալի է, որ նավթից օգուտը ստանում էր նաեւ Արմեն Սարգսյանին այնքան հարազատ «Բրիթիշ Փեթրոլիումը»: Կարելի՞ է պատկերացնել, որ պատերազմի ողջ ընթացքում անկախ Հայաստանի Հանրապետության նախագահը ոչ մի անգամ չայցելեց Ստեփանակերտ:

«Մենք տանուլ տվեցինք տեղեկատվական պատերազմում՝ թե արտաքին, թե ներքին դաշտում: Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ: Սուտը՝ իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք»: Բայց չէ՞ որ այս տողերի հեղինակ ՀՀ նախագահ կոչվածը ոչնինչ չարեց, որպեսզի մենք  այդ տեղեկատվական պատերազմում տանուլ չտայինք, եւ որեւէ մեկ ծպտուն անգամ չհանեց, թե ինչն է սուտ եւ ինչը` ճիշտ: Եվ երբ նա խոսում է տարիների մասին, պետք է փաստել, որ Արմեն Սարգսյանը  ՀՀ  ամենամեծ ստաժ ունեցող պաշտոնյան է, որը գրեթե անընդմեջ աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգում դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, աշխատել է բոլոր նախագահների օրոք, իսկ  2018թ.-ից դարձել է ՀՀ առաջին դեմքը: Կան պնդումներ, որ այդ երկարակեցության գաղտնիքը Արմեն Սարգսյանին ինչ-ինչ մասոնական կառույցների կամ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցության արդյունք է: Կան նաեւ պնդումներ, որ Արմեն Սարգսյանը զբաղված էր միջինասիական պետությունների տիրակալների ստվերային կապիտալների օրինականացման գործով: Բայց փաստը մնում է փաստ, որ շուրջ 30 տարի անկախ Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնելով բարձր, շատ բարձր եւ վերջապես` ամենաբարձր պաշտոնները Արմեն Սարգսյանը ոչ մի անգամ չի ասել, թե ո՞րն է սուտը, ո՞րն է իրականության իմիտացիան եւ ո՞րն է ճիշտը:

Եվ հիմա, այսքանից հետո այս անհասկանալի քաղաքացիությամբ, անորոշ կեցվածքով, անհայտ զբաղմունքով պարոնը իրեն փորձում է դարձնել միջնորդ Հայաստանում նոր իշխանություն ձեւավորելու գործում. «... իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն»: Անհասկանալի է, թե ինչո՞ւ հանկարծ հիմա Արմեն Սարգսյանը որոշեց, որ հենց իր միջնորդությամբ պետք է ձեւավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Եթե նա այնքան ձգտում էր Ազգային համաձայնության ինչո՞ւ ոչ  մի անգամ չփորձեց առարկել  Նիկոլի «սեւ ու սպիտակին», չփորձեց կանխել  մի շարք պետական  ու քաղաքական գործիչների հանդեպ քաղաքական հետապնդումները: Հավանաբար այն ժամանակ նրան պետք չէր ազգային համաձայնությունը, իսկ այսօր նա որոշել է ստանձնել նոր` չորրորդ հայկական հանրապետության ճարտարապետի դերակատարությունը, ավելի ճիշտ` ոչ թե նա է որոշել, այլ նրան հանձնարարվել է զբաղվել այդ գործով:

«Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտն արտաքնապես խորհրդանշական կամ ձևական բնույթ ունի, սակայն ներքուստ այն կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դեպքում: Որպես պետության գլուխ և Սահմանադրության հետևող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխոսության միջոցով կձևավորվեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը և մեխանիզմները»,- հանկարծ քնից արթնանում է Ա. Սարգսյանը: Նոր է հիշում է, որ  պետության գլուխ է, սահամանադրության հետեւող եւ կարող է դառնալ երկխոսության հարթակ: Սակայն հարց է ծագում` ինչո՞ւ նախկինում նա չէր փորձում դառնալ այդ հարթակը եւ երկխոսություն ո՞ւմ հետ, «անկախ» Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետի ու իր հանցագործ խունտայի՞:

Բայց չէ՛,  ոչ պակաս դավաճան Արմեն Սարգսյանը Նիկոլին  եւ վերջինիս շրջապատին հանցագործ չի համարում: Ըստ նրա` 2018թ.-ին տեղի ունեցավ ոչ թե նարնջագույն հեղաշրջում եւ իշխանազավթում, այլ պարզապես իշխանափոխություն, որի ընթացքում նույն Արմեն Սարգսյանը  ողջունելով իր հոգուն հարազատ սորոսական իշխանազավթիչներին թռչկոտում էր Նիկոլի առաջ,  վերջինիս ցույց տալոց ինչ-որ թղթի կտորներ, իբր ապացուցելու համար, թե նա հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Իրականում ինչ թղթի կտորներ էր ցույց տալիս Նիկոլին բրիթիշ Արմենը հայտնի չէ, համենայնդեպս չնայած հասարակության եւ մամուլի համառ պահանջներին սույն կերպարը այդպես էլ չբարեհաճեց հանրությանը եւս ներկայացնել բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու որեւէ ապացույց: Իսկ արդյո՞ք այդպիսի ապացույցներ կան:

Արմեն Սարգսյանը  հույս ուներ, որ արեւմտյան ուժերի կողմից կազմակերպված նիկոլական հեղաշրջումը կփոխի ՀՀ-ում գործող գաղափարախոսությունը. «2018թ. իշխանափոխությունը կարող էր մեր պատմության նոր փուլի սկիզբ դառնալ, որի համար կային ժողովրդական համախմբման, խանդավառության և աջակցության բավարար հիմքեր, սակայն այն դարձավ նախորդ փուլի վերջը՝ առանց առաջարկելու նոր գաղափարախոսություն»: Սակայն  ՀՀ նախագահը ի՞նչն էր ուզում, որ փոխվեր , չէ՞ որ տեղի ունեցան գաղափարախոսության հսկայածավալ եւ սարսափելի փոփոխություններ, որոնք միտված էին հայի ինքնությունը ոչնչացնելուն: Նոր իշխանությունը իր անձնական հոգածության  տակ առավ հոմոսեքսուալիստներին եւ տրանսգենդերնեին, իշխանության մարմինները լցրեց աղանդավորներով եւ սկսեց հետապնդել Հայ Առաեքելական եկեղեցուն, ընդունվեց մանկապղծության մասին կոնվենցիան, հայոց պատմությունը եւ հայոց լեզուն դուրս մղվեցին կրթական ծրագրերից, հայոց մշակույթը դարձավ դդումների բաժին, արցախյան մարտական գեներալները հետապնդվում էին, արցախյան հերոսամարտը ստորադասվեց նարնջագույն նիկոլական հեղաշրջմանը, ապրիլյան պատերազմի հերոսապատումը անվանվեց անիմաստ, իսկ թշնամու պետության ղեկավարը խոհեմ եւ լայնախոհ... Այս շարքը կարելի է երկար շարունակել, սակայն  ակնհայտ է, որ տեղի էր ունեցել գաղափարախոսության արմատական վերանայում:

Մի բան չհաջողվեց Նիկոլին իր նախնական ծրագրերի իրականցման մեջ` Հայաստանը դուրս հանել ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, Հայաստանից դուրս բերել ռուսական զինված ուժերը եւ սահմանապահներին եւ տեղը լրացնել ՆԱՏՕ-ի ուժերով: Հավանաբար հենց այդ  «նոր գաղափարախոսության» բացակայությունն է, որ այդքան դառնություն է պատճառում Արմեն Սարգսյանին եւ հավանաբար հենց այդ պատճառով է, որ նա  նիկոլական ֆիասկոն անվանում է «նախորդ փուլի վերջը»: Ընդ որում  նա դեռ 2018-ին հայտարարեց «Չորրորդ հանրապետության» ստեղծման անհրաժեշտության մասին: Փաստորեն Նիկոլը ամբողջությամբ չարդարացրեց Արմենի հույսերը: Եվ եթե դա այդպես է, ապա պարզ է դառնում, թե ինչու է այժմ Արմեն Սարգսյանը իր «Բրիթիշ Փեթրոլիումի» ու ադրբեջնական նավթի հետ միասին իրեն մեջ գցում եւ անվանում «անփոխարինելի հարթակ» նոր կառավարության ձեւավորման համար: Պարզ է որ այդ կառավարությունը նա ուզում է ձեւավորել այն սզբունքերով, որոնք հաճո կլինեն բրիտանական МI-6-ի քիմքին: Եվ արդեն պարզ է, թե  Հայաստանի ինչպիսի  չորրորդ հանրապետության մասին է  խոսում Արմեն Սարգսյանը: Թե ո՞ւմ կրնկի տակ է նա ուզում դնել իր պատկերացրած «անկախ» Հայաստանի Հանրապետությունը: 

Եվ այստեղ կրկին ագնամ պետք է հիշել, որ Մեծ Բրիտանիան դեռեւս 100 տարի առաջ փորձում էր իր տիրապետության տակ վերցնել ամբողջ Անդրկովկասը: 1918 թվականին  նա ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը կտրի Ռուսաստանից եւ հանձնի պաշտոնապես Բրիտանիայի թշնամի, իսկ իրականում գործիք հանդիսացող Թուրքիային: Այդ ընթացքում Հայաստանը ոչ միայն կորցրեց Նախիջեւանը, Արցախը, Կարսը, Իգդիրը, էլ չենք խոսում Արեւմտյան Հայաստանի մասին, այլ 1920 թվականի Ալեքսանդրոպոլի պայմանագրով դարձավ Թուրքիայի վիլայեթ: Թուրքիայի միջոցով  Բրիտանիան կառավարելու էր ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Վրաստանը, սակայն  այն ժամանակ բրիտանական պրոյեկտը տապալվեց: Նույն ծրագիրը Մեծ Բրիտանիան իրականացնում է այժմ: Արցախը, ըստ իրենց ծրագրի պետք է ամբողջությամբ հանձնվեր Ադրբեջանին եւ այդ դեպքում Թուրքիան ամբողջությամբ կտիրեր Անդրկովկասին, սակայն  ռուսական գիշերային դեսանտը խափանեց բրիտանա-սորոսա-թուրքական ծրագրերը: Սակայն պայքարը մեր տարածաշրջանի համար շարունակվում է եւ Արմեն Սարգսյանի նկարած եւ Նիկոլի կողմից այսօր Սյունիքը վտանգելու ճանապարհով կառուցվող «չորրորդ հանրապետությունը» հենց այդ  ծրագրին է միտված: Սակայն պետք է հասկանալ, որ թուրք-բրիտանական ծրագրերում նախագծած եւ  Արմեն-Նիկոլ դավաճանական զույգի կողմից  առաջ տարվող «անկախ Հայաստանի Հանրապետության չորրորդ հանրապետություն» պրոյեկտը, որտեղից պետք է դուրս մղվեն բոլոր ռուսական զինված ուժերը լինելու է Սյունիքի կորստի գնով: 

Հետեւապես իրական անկախ, իրականում ինքնիշխան, իրական հայեցի, իրական առաքելական, անվտանգ ու ապահով, հզոր ու զարգացող Անկախ Հայաստանի  չորրորդ հանրապետությունը կարող է լինել միմիայն  Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական եւ քաղաքակրթական դաշինքի մեջ: Հենց այդ նպատակով ՍԻՄ-ը, «Ազգային Միաբանությունը», «Ալիանսը», «Ռեֆորմիստները», Հայաստանի եւ Սփյուռքի հայտնի ու ազգին նվիրյալ անհատները ստեղծեցին «Հզոր Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմկոմիտեն, որը իսկապես  կստեղծի մեր  ապագա անկախ ու անվտանգ հայեցի չորրորդ հանրապետության հիմքերը առանց սորոսների, աղանդների ու տրանսգենդերների պաշտամունքի: Եւ իհարկե առանց Նիկոլի ու Արմեն Սարգսյանի:

Հայկ Բաբուխանյան 

ՍԻՄ նախագահ, ԱԺ 2-րդ, 5-րդ, 6-րդ  գումարումներ պատգամավոր, «Հզոր Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմկոմիտեի անդամ

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 863 մասնակցիԲողոքի ակցիաներ Ռուսաստանում՝ ի աջակցություն Նավալնու. կան ձերբակալվածներ (տեսանյութ)«Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա»․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն»Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա, իսկ Արցախը՝ դավաճան «կառավարության» մատաղացու գառը.Արտակ ԶաքարյանԱպուշը ապուշություն ա դուրս տալիս, ողջ թիմը վիզ ա դնում, որ ապացուցի, որ այդ մենք ենք սխալ հասկացել.Արո ՍարդարյանՏո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում խմում Շուշին ազատագրողների կենացը, եթե Շուշին ադրբեջանական քաղաք է. ինչ անաղուհաց դուրս եկար.Գևորգ ՊետրոսյանՆիկոլ Փաշինյանի և յուր իշխանության պետական դավաճան լինելն արդեն կարելի է համարել հաստատված հանգամանք.Արթուր Ղազինյան Մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու հնարքներն այլեւս սպառված ու հնացած են«Ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է». Գեորգի Պողոսյան Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Արմեն ԱշոտյանՀայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է. առողջապահության նախարարությունՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 998-ով««Փորձում ենք հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել բեմ վերադառնալուն». Մարիամ ԱդամյանՇատ ավելի վտանգավոր իրադարձություններ են սպասվում, քան արցախյան պատերազմն էր. ՆիկողոսյանՖրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոններըՄենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը. Տիգրան ՈւրիխանյանԺողովուրդը վարչապետին փորձում է համոզել, որ Շուշին հայկական է. քաղաքագետՄոտենում ենք այն սահմանին, որից հետո անկում է գրանցվելու. Պրոֆեսոր Չարչյանը համաճարակային իրավիճակի մասինԱյսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն էԼիլիթ Մակունցը Ծաղկաձորում զվարճանո՞ւմ էՓաշինյանը պատրաստվում է Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան․ Միքայել ՄինասյանՇահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններովԿորոնավիրուսի Բրիտանական շտամը պարզվել է ավելի մահացու էԱրսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.amՖիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾԱդրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. ԹուրքագետԱդրբեջանցիերը ստացել են իրենց քարոզչությունը սնուցող էներգետիկ աղբյուր․ թուրքագետը՝ վարչապետի հայտարարության մասինԴավաճան Նիկոլը "կարմիր" տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին (քարտեզ)Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացելԹրամփը չի բացահայտում իր հետագա ծրագրերը«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համարՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդԱրցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անունԱյսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ ՍուրենյանԱդրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութի մեծ խմբաքանակ մտցնել ՎրաստանՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել.ՁԱՅՆԱԳԳՐՈՒԹՅՈՒՆԱյսօր դուք ձեզ ավելի թույլ կզգաք, քան իրականում եք. ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀիմա ոչ, թե՞ այո թուրքական ապրանքներին.ՆարեկՍամսոնյանՌԴ-ում ՆԱՍԱ-ի ներկայացուցչության ղեկավարի թեկնածուին հրաժարվել են վիզա տրամադրել«Հրապարակ». Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն էԿիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնագայի քաղաքապետարան՝ «Գորշ գայլեր» անունով փողոցն անվանափոխելու առաջարկով.ANCA Տնտեսական զարգացում կլինի, երբ լինի անվտանգություն, առանց անվտանգության նույնիսկ պետություն չի լինի, էլ ուր մնաց տնտեսություն. Վահան Բաբայան «168 ժամ». Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական, և կա վտանգ, որ հաջողելու է«Ժողովուրդ». ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ․ նա, որպես խայտառակ օրինակ, նշեց մի գործի մասին, որի դատավարությունը եղել հենց Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման ժամանակԻրենց Հայաստանի իշխանություն համարող վարչախմբի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին սրբագրել Շուշիի մասին վերջին տխրահռչակ բարբաջանքը․ Վարդան ՈսկանյանԻ՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ․ Սենոր Հասրաթյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ. ԱԻՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода