Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը Դատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) Որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ «Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրում Նա առաջիններից է եղել, ով եղել է արցախյան պատերազմում, եղել խրամատում Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.Հրանտ Մելիք-Շահնազարյան Շուտով Վահրամ Սահակյանը հանդես կգա «Անմարդկային կատակերգությունը» տրագիկոմեդիայով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Յուվենտուս» - «Պորտու», «Բորուսիա» - «Սևիլիա». Բուքմեյքերների կարծիքը


Նիկոլ Փաշինյանը փողոցով չի հեռանալու. Նիկողոսյան

Հանդիպում

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում է, թե ինչպես է դեռ ՀՀ վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երկու դուստրերի եւ անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս գալիս Մոսկվայի օդանավակայանից։ Այս եւ վերջին մի շարք աղմկոտ տեղեկությունների շուրջ, «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

- Պարոն Նիկողոսյան, ըստ հայկական մի քանի Տելեգրամ ալիքների տեղեկությունների, Փաշինյանի ընտանիքը գաղտնի մեկնել էր Մոսկվա՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով: Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյաններն արդեն տեղափոխվո՞ւմ են երկրից:

- Այս ամենի մեջ տարօրինակ տրամաբանություն կա: Աննա Հակոբյանը ՀՀ վարչապետի տիկինն է, եւ նա ոչ միայն Մոսկվա, այլեւ աշխարհի տարբեր երկրներ կարող է գնալ, պտտվել եւ հետ վերադառնալ: Հիմա որ երկիր գնաց, ուրեմն՝ այդ երկրի անձնագի՞ր է ուզում ստանալ: Մի ժամանակ ասում էին՝ Կանադա են տեղափոխվելու, հիմա էլ Մոսկվա՞ են տեղափոխվում: 

- Ըստ նույն աղբյուրների, Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայան ու «դավաճան տականքներ» բացականչություններով՝ դիմավորել նրանց եւ միայն ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ է հաջողվել նրանց հեռանալ տարածքից: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես այդ տեսակ պիկետներին դեմ եմ: Աննա Հակոբյանն ապրում է ՀՀ-ում, ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը: Ուզո՞ւմ էին, թող նման պիկետ անեին Երեւանում՝ Աննա Հակոբյանի տան դիմաց: Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը բազմազգ երկիր է: Բացի դրանից, ՌԴ-ում ապրում են 3 միլիոն հայեր, ընդ որում՝ ամենաշատը Մոսկվայում, որոնցից մի 50 հոգին կողմ էին Աննա Հակոբյանի այցին, 500 հոգին՝ դեմ, իսկ ադրբեջանցիները տեսախցիկներով նկարում էին, ռուսները եւ մնացած ազգերն էլ զարմացած նայում, թե հայերն իրար ինչպես էին խայտառակ անում: Սրանով նաեւ ցույց տվեցին, որ Սփյուռքը միասնական չէ. մի մասն ընդունում է, մի մասը՝ ոչ:  Ինձ համար սա անընդունելի եւ տհաճ երեւույթ էր: Ի վերջո, խնդիրը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ է եւ չեմ կարծում, թե ընտանիքին վարկաբեկելով՝ որեւիցե քաղաքականություն կարող է փոխվել:

- Բայց Հայաստանում տեղի ունեցած գործընթացից անմասն չէ նույն Աննա Հակոբյանը: Ավելին՝ ասում են, որ պատերազմի ժամանակ նա բունկերում, մեղմ ասած, խնդրահարույց գործունեություն էր ծավալում:

- Աննա Հակոբյանը եթե եղել է բունկերում եւ անմասն չէր այս ամենից, ուրեմն՝ դրանով թող զբաղվեն այն մարդիկ, ովքեր տեղեկացված են եւ եղել են այնտեղ: Ի՞նչ կապ ունեն դրա հետ Ռուսաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիները: 

- Կարծում եք՝ դրա տակ պետք չէ՞ որեւէ բան փնտրել, երբ երկրում ստեղծված այս լարված իրավիճակում եւ Մոսկվայում ստորագրված հերթական հայտարությունից հետո՝ հանկարծ Աննա Հակոբյանը որոշում է Մոսկվա մեկնել:

- Իհարկե՝ ոչ: Աննա Հակոբյանն ՀՀ ազատ քաղաքացի է, որ երկիր կուզենա, կարող է գնալ, այդ մենք ենք այս ամենը քաղաքականացնում: Իմ անձնական վերաբերմունքը բազմիցս արտահայտել եմ տեղի ունեցող երեույթների վերաբերյալ, բայց մարդկային առումով՝ այս ամենը տեղին չեմ համարում:

- Բայց չէ՞ որ Ռուսաստանի հայերն էլ իրավունք ունեին իրենց դիրքորոշումն այդ կերպ արտահայտելու՝ որպես Սփյուռք:

- Ռուսաստանի հայերը բազմաշերտ են. կան ՌԴ-ում հայեր, որոնք ծագումով Հայաստանից են, բայց նրանք ՌԴ քաղաքացի են: Իսկ Աննա Հակոբյանն իր երեխաներով չէր եկել Ռուսաստանի հայերին հյուր, այլ եկել էր Ռուսաստանի Դաշնությունում հյուր, առայժմ՝ որպես երկրի նախագահի առաջին տիկին: Եվ, բնականաբար, ՌԴ-ն էլ պետք է ապահովեր Աննա Հակոբյանի անվտանգությունը: Չեմ կարծում, որ նման հայ կարող էր լինել, որը կարող էր ելնել Ռուսաստանի իրավապահների դեմ:

- Ամեն դեպքում, Դուք հավատո՞ւմ եք նրան, որ Աննա Հակոբյանը հասել էր Մոսկվա, ուղղակի, ասենք, սուրճ խմելու:

- Ես ոչ թե ուզում եմ հավատալ, թե իրականում ինչ անելու էր եկել Աննա Հակոբյանը, այլ չեմ էլ ուզում քննարկել, որովհետեւ էլի եմ ասում՝ նա ցանկացած երկիր կարող է գնալ ե՛ւ սուրճ խմելու, ե՛ւ թեյ, ե՛ւ գինի: Վստահաբար ասում եմ՝ նրան որեւիցե մեկը չի կարող արգելել, մնացածը վերացական խոսքեր են: Եթե որեւիցե մեկը կարող էր արգելել, թող չթողեին դուրս գար Հայաստանից, թող նրա դռան դիմաց կանգնեին կամ օդանավակայանի: Իսկ օտարերկրյա անծայրածիր պետության մեջ ո՞վ կարող է Աննա Հակոբյանի շարժն արգելել, ոչ ոք: Մենք հիմա այն վիճակում ենք, որ բոլորս պետք է գնանք փոխադարձ հանդուրժողականության:

- Ո՞ւմ հետ գնալ փոխադարձ հանդուրժողականության՝ նրանց հետ, ում ազգի ճնշող մեծամասնությունը դավաճա՞ն է համարում…

- Դրանք օդի մեջ բառեր են, որոնք պտտվում են: Բա որ դավաճան են, ինչո՞ւ է են բոլորը ենթարկվում, ինչո՞ւ գլխավոր դատախազությունը չի կալանավորում:

- Միգուցե իր մեղքի բաժինն ունի նաեւ գլխավոր դատախազը, դրա համար էլ հապաղո՞ւմ է:

- Միայն ասելով չէ, Հայաստանում ամեն ինչ խոսակցություների վրա է: Կգա այդ պահը, կապացուցվի, որ այդ մարդը դավաճան է, ուրեմն՝ դավաճանության համար պատասխան կտա: Ես հավատում եմ:

- Ոչ թե զուտ խոսակցություններ, այլ փաստեր է ներկայացնում Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն այն մասին, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այդ հրապարակումից հետո՝ Արարատ Միրզոյանն ու ԱԱԾ-ն հերքեցին տեղեկությունը: Այս դեպքում հարց է առաջանում՝ բա Միքայել Մինասյանը որտեղի՞ց գիտեր այդ ամենի մասին: Բայց ես չեմ ուզում խառնվել ներքին խոհանոցին, որը Հայաստանի ներքաղաքական շրջանակների խնդիրն է, ոչ էլ ուզում եմ այս շրջանակներն ավելի ընդլայնվի եւ դառնա ռուսաստանյան քննարկումների թեմա: Այնպիսի տպավորություն է, որ ում վրա ինչ «շառ» ուզում, անում են, ով ինչ ուզում, ասում է: Այսպես մենք ո՞ւր ենք գնում: Մի կողմից խոսում ենք, թե պետք է մեր երկրում ստեղծել հանդուրժողական մթնոլորտ, բայց մյուս կողմից ամեն ինչ անում ենք, որ հանկարծ այն չստեղծվի:

- Բայց տեղ մնացե՞լ է հանդուրժելու, երբ, ըստ էության, գործող իշխանությունն անգամ ի վիճակի չէ գերիներին հետ վերադարձնել:

- Ակնհայտ է, որ երբ քո սեփական պետությունը, Հայոց բանակը չի կարողանում նույնիսկ մի գերի բերել Ադրբեջանից, ուրեմն՝ այս ամենից հետեւություններ անել է պետք: Բայց ես կողմնակից չեմ, որ Նիկոլ Փաշինյանն ինչպես եկել է իշխանության, այդ ճանապարհով էլ նրան հեռացնեն: Դեռ այս պահին կա Ազգային ժողով, առայժմ կիսակոտրված Սահմանադրություն, այս ճանապարհով կլինի նրա հեռացումը կամ հակառակ դեպքում՝ ինքն իրենով կհեռանա:

- Ե՞րբ…

- Ես Նաստրադամուսը չեմ, որ գուշակեմ, բայց վստահ եմ, որ նման մթնոլորտում երկիր կառավարելն անհնարին է: Կարծում եմ՝ մոտ ապագայում, բայց Նիկոլին փողոցով ոչ ոք չի կարող հեռացնել: Ամեն դեպքում, այն ստիպողները, որոնք հիմա դուրս են եկել փողոց, նրանց պահանջով  հաստատ չի գնա: Նա հանգիստ հեռանալու է, որովհետեւ ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այս վիճակով երկիրն օր օրի, ժամ ժամի անկառավարելի է դառնում: 

- Իսկ ինչո՞ւ 16 ընդդիմադիր կուսակցությունները չկարողացավ փրկել Հայրենիքը՝ առաջադրելով Վազգեն Մանուկյանին՝ որպես վարչապետի թեկնածու:

- Այդ կուսակցություններից շատերն ունեին Հայրենիքը փրկելու հնարավորություն տարբեր ժամանակահատվածներում: Բայց մեր ժողովուրդը ազատություն չի ուզում, այլ ուզում է հավասարություն եւ արդարություն, որն այս պահին բացակայում է: Վերջ պետք է տրվի այս ամենին: Մեկը սրա տղան է, մյուսը՝ քրոջ տղան կամ փեսան, իսկ շարքային ժողովուրդը տեսնում է այդ ամենը, ո՞վ կհամակերպվի այդ մտքի հետ, ոչ ոք: Նոր դաշտ պետք է ձեւավորվի, այս առումով քաղաքական կուսակցություններն այլեւս անելիք չունեն: Հայաստանը պետք է շուտափույթ կարգով գնա հանրաքվեի, եւ մտնի նոր միութենական պետության կազմի մեջ: Ընդ որում՝ կարծում եմ՝ սա կանի ոչ թե ընդդիմությունը, այլ կլինի Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:

- Չդատվելու դիմա՞ց է Նիկոլ Փաշինյանը, ով «ռուսի սապոկ պաչելու» մասին էր խոսում ԱԺ ամբիոնից, հիմա կողմնակից դարձել միութենական պետությանը միանալուն:

- Ոչ թե կողմնակիցը, այլ ջատագովն է դարձել: Պարզապես, նախաձեռնությունն ինքը կվերցնի՝ շատ լավ գիտակցելով, թե ուր ենք հասել: Նա իր դիրքերը չի զիջի: Այսպես ասեմ՝ իրավիճակ է փոխվել, մենք այլեւս ապրում ենք լրիվ այլ Հայաստանում, այլեւս նախկին Հայաստանը չկա: Մի՞թե մոռացել ենք, որ երկու ամիս առաջ աշխարհից ողորմություն էինք խնդրում, որ մեզ չսպանեն, թույլ տան ապրենք: Այնպիսի տպավորություն է, թե Շվեյցարիայի կողքին ենք ապրում:

- Միեւնույն է, անհավատալի է, թե ինչպե՞ս կարող է իր ողջ քաղաքական կյանքում մարդը լինի հակառուսական, իրեն շրջապատի սորոսականներով, իսկ հիմա հանկարծ բոլորովին այլ դիրքերից հանդես գա:

- Կյանքը հարաբերական է: Ըստ Նիկոլ Փաշինյանի, նա հիմա գործում է ՀՀ պետական շահերից ելնելով: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այլ Հայաստանի մարդ էր, նոր Նիկոլ Փաշինյանը՝ այլ Հայաստանի: Այս երկու տարբերություն մեջ էլ ձեւավորվում է նոր դաշտ, որտեղ մարդիկ չեն կարողանում տեղավորվել եւ չեն ընդունում: Մենք 5 հազարից ավել զոհ ունենք, 8 հազարից ավել՝ վիրավոր, 10 հազարից ավել՝ կիսածանր վիրավոր, չկա առաջվա Արցախը, ունենք պառակտված եւ կոտրված Սփյուռք ու ներքաղաքական իրավիճակ Հայաստանում: Այս մասին է պետք մտածել, ոչ թե առավոտից իրիկուն խոսել, թե Նիկոլ Փաշինյանի կինն ուր գնաց: Սա՞ է մեր բան ու գործի անունը, ուր ուզում է թող գնա:

- Այսինքն՝ կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, դեռ ձեռնտո՞ւ է Ռուսաստանին: Էլի՞ կան փաստաթղթեր, որոնք նա պետք է ստորագրի:

- Այն փաստաթղթերը, որոնք արդեն ստորագրված է, դրանք փոփոխման ենթակա չեն: Իսկ հիմա այդ փաստաթղթերի իրականացման պրոցեսն է: Որոշակի ժամանակ հետո՝ նա անձամբ կհայտարարի, որ այլեւս այս իրավիճակում անելիք չունի եւ հրաժարական է տալիս ու կկայանան նոր խորհրդարանական ընտրություններ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգըԴատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեցՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո)Որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ«Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրումՆա առաջիններից է եղել, ով եղել է արցախյան պատերազմում, եղել խրամատումՄարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՇուտով Վահրամ Սահակյանը հանդես կգա «Անմարդկային կատակերգությունը» տրագիկոմեդիայով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում«Յուվենտուս» - «Պորտու», «Բորուսիա» - «Սևիլիա». Բուքմեյքերների կարծիքը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք. մահացել է 10 մարդԲաքվում իրավապահները ցրել են ֆեմինիստների բողոքի ակցիան (լուսանկարներ, տեսանյութ)Մեծ Բրիտանիայում ընկած հազվագյուտ երկնաքարի բեկորը կարող է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ» պարունակել Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում.Ռուբեն ՄելիքյանՈւ՞մ պատճառով չեղարկվեց հայ գերիների վերադարձը Հայաստան.Գագիկ ՀամբարյանԱկնհայտ է, որ նման կարողություններով օժտված օդանավակայանի կառուցումը միանշանակորեն միտված է ոչ թե քաղաքացիական, այլ հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն. Վ. ՈսկանյանԹանկարժեք մետաղների գներն աճել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXԿԱՐԱԲԱԼԱ . ՄԻ ԼԵԳԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՉեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնսՄԱՐՏԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՆավթի համաշխարհային գներն աճում են«Փաստ». Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում«Ժողովուրդ»․ Բանակի հայտարարությանը չմիացած 4 բարձրաստիճան զինվորականներից մեկի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանի պատճառով 60 հոգանոց զորքն անհետ կորել է07:00 - «Հրապարակ»․ Սեւանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. իմքայլականի իդեանԿողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատարի հայրական տունը«Փաստ»․ Իշխանությունը կորցնում է նաև ուժայիններին․ Փաշինյանը փորձում է հակաքայլեր ձեռնարկել«Փաստ»․ «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլ նաև առերեսվելու է նոր վտանգների«Հրապարակ»․ Օնիկ Գասպարյանը կաբինետից դուրս չի գալու․ զիջումների գնացողը լինելու է ոչ թե նա, այլ Նիկոլ Փաշինյանը«Փաստ»․ Հերոսների և հակահերոսների մշտական փնտրտուքի շրջապտույտում«Հրապարակ»․ Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում«Ժողովուրդ»․ Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշել է զորավարժություն անցկացնելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներումԻրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԵրեւանում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված "Make her Smile" ակցիանՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ. Արմեն ԱշոտյանՕրվա հրամայականը. Շարժման առաջնորդները և ԳՇ ղեկավարությունը պետք է անհապաղ հանդիպեն միմյանց հետ համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով.Արցախի նախկին վարչապետՍիփան Փաշինյանը ժամանեց Իջևան«Չեմ ընդունում, երբ կինը նախանձ է եւ չար».ՇՊՌՈՏՍԻՄ-ում մեծարեցին «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժման կանանցՌուս խաղաղապահներն օգտվել են Իջևան քաղաքում շուկայի հարևանությամբ տեղակայված տաքսիներիցԶուր մի ջանացեք՝ քիրվայական ձեր դեմքն այլեւս արյամբ է ապացուցված. Եփրիկյան5 հետաքրքիր փաստ կանանց մասին«Չկա որեւէ նվեր, որը որ անտեսվել է իմ կողմից».ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆՎստահ եմ, եւ համոզված, որ ազգային արժեհամակարգը կրող Տեսակի շնորհիվ է Հայն ուղղելու իր մեջքըԵրկրի առաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից», այլ առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա. Արմեն ԱշոտյանՍիրիայի նախագահը եւ նրա կինը վարակվել են կորոնավիրուսովԵվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասինՌուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում. Նունե Ներսիսյան (Լուսանկարներ)Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել. ՀՀ ԱԳՆԲոլոր նրանք ովքեր սատարում են կապիտուլյանտին, ոչինչով չեն տարբերվում կապիտուլյանտից և ալիևից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ