Այս տեսակը գործ չպետք է ունենա Ազգային Ժողովում. Տեր Զարեհը՝ Աղազարյանի մասին
Ներքաղաքական
Աժ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե «Նախ ինչու երկու կաթողիկոս ունենք, որ մի հատ էլ պահանջեն Փաշինյանի հրաժարականը»: Անդրադառնալով վերոնշյալին՝ Արժանապատիվ ՏԵՐ ԶԱՐԵՀ քահանա ԱՇՈՒՐՅԱՆԸ գրում է. «Մարսեցի» է հայտնվել: Այս անձի հարցազրույցը, դժվարությամբ, բայց, մեւնույն ժամանակ, համբերությամբ լսելուց հետո, հասկացա, որ ոչինչ չհասկացա։ Միայն մի բան ակնհայտ եւ անթաքույց երեւաց, որ երբ Վեհափառ Հայրապետների մասին խոսք եղավ, դիվահարվածի ջանասիրությամբ անտրամաբանական եւ անհասկանալի համեմատություներով եւ ձեւակերպումներով փորձեց իր մտքի «մարգարիտները» շռայլել։ Համոզված եմ, որ այս տեսակը գործ չպետք է ունենա Ազգային Ժողովում (չեմ ուզում կոպիտ երեւալ), ուր մեր հայրենիքի ներկան եւ ապագան է որոշվում»։
Որպես հետգրություն՝ Տեր հայրը հավելել է. «Չէի կարող անտարբեր մնալ»: