ՀՀ ԱԳՆ-ը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթների օգտագործելու մասին ԱՄՆ-ն սադրիչ է անվանել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները Նախօրեին Սյունիքում ակցիայի 9 մասնակից բերման է ենթարկվել․ Արթուր Այվազյան՝ Մոնախը ձերբակալվել է Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություներին կմասնակցի Ռուստամ Մուրադովը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 282 նոր դեպք, 16 մարդ մահացել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրադրությունը մայիսի 15-ի առավոտյան դրությամբ դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ Մտահոգված եմ` չափազանց լուրջ. ՀՀ ներքին գործերի նախկին նախարար «Ասում էին՝ արի այստեղ». ադրբեջանցիներին այդքան մոտ հանդիպելն անակնկալ էր Վերիշենի հովվի համար.NEWS.am Իրանը Երեւանին եւ Բաքվին զսպվածության եւ փոխադարձ սահմանները հարգելու կոչ է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ`տեղում ծանոթանալու իրավիճակին


Օվկիանոսից այն կողմում էլի հեշտ չէր ապրել բնականոն կյանքով, երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է. Արմենի

Շոու բիզնես

Երգիչ ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ՝ ԱՐՄԵՆԻԻ կատարումներում մշտապես առանձնահատուկ տեղ է գրավում Սայաթ-Նովայի երգերը: Նա անկեղծանում է` դրա համար պարտական է տատիկին:

- Անկեղծ եմ ասում,ես դեռ չեմ լսել մեկին, որ տատիկիս նման գեղեցիկ ներկայացնի Սայաթ-Նովայի երգերը:Միշտ ասում էր․«Արմեն, Սայաթ-Նովայի երգերին պետք է շատ զգույշ մոտենաս,քանի որ մելիզմներն ու ելեւէջները շատ գրագետ ու ճիշտ պետք է կատարես»:

- Սկսենք սկզբից,ի՞նչպես հայտնվեցիք  երգարվեստում:

- Ոչ մեկի համար զարմանալի չէր,որ ես ընտրեցի երգարվեստը։Երաժշտի ընտանիքում եմ ծնվել, մորեղբայրս նույնպես երաժիշտ է,պապիկս թառահար է եղել, դե տատիկիս մասին արդեն խոսեցինք։ Բայց անկեղծ ասեմ`  երգիչ լինելը չի եղել իմ մանկության երազանքը:Երկար տարիներ զբաղվում էի ֆուտբոլով,ու այդ  ասպարեզում բավականին մեծ հաջողությունների էի հասել։ Բոլորն ինձ «Պելե» էին ասում: Ավելին ասեմ` Հայաստանից ինձ եւ եւս մեկ հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից: Սակայն, այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակ»-ում,քանի որ զորակոչային տարիքում էի։ Իհարկե, ինձ օրենքով հասնում էր տարկետում,սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար,որն իհարկե, մենք չվճարեցինք: Արդյունքում զորակոչվեցի բանակ ու հենց այտեղ էլ ավարտվեց սպորտային կարիերաս: Ֆուտբոլին զուգահեռ զբաղվում էի նաեւ պրոֆեսիոնալ պարով,սակայն դա էլ դադարեցրեցի,քանի որ մահացավ պարիս ուսուցիչը ու իրենից հետո չկարողացա այլեւս շարունակել:

- Կա՞րող ենք ասել,որ ֆուտբոլը կորցրեց,բայց երգարվեստը գտավ…

- (Իհարկե-ժպտում է–խմբ): Բայց ազատ ժամանակ ֆուտբոլի դաշտն ինձ կանչում է,ու ընկերներով պարբերաբար գնում ենք ֆուտբոլ խաղալու: Իսկ երգի ասպարեզ մուտքս շատ հետաքրքիր էր: Իմ առաջին քայլերի համար շնորհակալ եմ Սամվել Ամիրախյանին: 2004 թ էր, մենեջեր էի աշխատում «Armenian Music Center»-ում, իսկ Սամվելը այդ կենտրոնի տնօրենն էր: Կենտրոնը դիսկեր էր թողարկում, տպագրում ու երգիչ-երգչուհիները հիմնականում այդ կենտրոնից էին օգտվում։ Այդ տարիներին ընկերներով հաճախ էինք կարաոկե գնում,ու ով լսում էր ձայնս, ասում էին` «թե ինչու եմ մենեջեր աշխատում ու չեմ երգում»: Մի անգամ էլ Սամվելին իմ լավ ընկեր Գեւորգ Մեհրաբյանը ասել էր, որ իր մենեջերը շատ լավ երգում է ու խորհուրդ էր  տվել զբաղվել իմ պրոդյուսինգով: Սամվելի հետ մենք գնացինք Կոնսերվատորիա, ինձ լսեց Արմանուշ Լեւոնվնան ու ասաց, որ պետք է երգեմ։ Այդ օրվանից սկսվեց մեր համագործակցությունը։ Մուտքս եղավ «Երգս քեզ նվեր» երգով,որի երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Երգը շատ սիրվեց, ու այն հնչում էր տարբեր միջոցառումների ու համերգների ժամանակ: Սկսվեց մեր տքնաջան ու ստեղծագործական աշխատանքային բուռն գործունեությունը: Երգեր էի ձայնագրում,թողարկեցի Singl, տեսահոլովակի համար պատրաստ էին մի քանի երգեր, բայց դժվար շրջան սկսվեց ու ինչ -ինչ պատճառներից ելնելով` դադարեցրեցինք մեր համագործակցությունը:

- Արմեն, իսկ ինչո՞ւ բեմանական անունդ ընտրեցիր Արմենի:

– Դա Սամվելի ձեռքի գործն է։ Երբ որեւէ երգ էինք ձայնագրում ծանոթները անընդհատ հարցնում էին Սամվելին, թե Արմենի երգը կամ տեսահոլովակը, երբ պատրաստ կլինի։ Ու մի օր էլ Սամվելն ասեց, որ շատ բեմական է հնչում «Արմենի» անունը, ու այդպես Արմենը դարձավ Արմենի։ Ու իսկապես այն բավականին հիշվող է, բացի դա էլ իմ անունից շատ չենք հեռացել։

- Ինչո՞ւ եւ ինչպե՞ս հայտնվեցիր ԱՄՆ-ում :

- Կյանքս այնպես է դասավորվել, որ ժամանակ առ ժամանակ ամեն ինչ սկսում եմ զրոյից: Հումորով ասում եմ` երբ ամեն ինչ լավ է, գալիս է իմ «ամենասիրելի» դժվարությունը ու ամեն ինչ ջուրն է գցում:Բայց ես չեմ հիասաթափվում,քանի որ ունեմ սպորտային համառություն: Մոտ 4 տարվա դադարից հետո նորից սկսեցի երգել: Սկզբում երգում էի քավր տարբերակներ, այլ ոճի երգեր,բայց հետո հասկացա, որ պետք է երգեմ այնպիսի երգեր, որոնք հոգեհարազատ են ինձ:Ու չսխալվեցի, հանդիսատեսը ինձ սիրեց հենց այս ոճում:

- Ամերիկայի, այսպես ասած, հայկական  շոու-բիզնեսը  շա՞տ  է տարբերվում  հայաստանյան շոու-բիզնեսից։

- Սկզբնական շրջանում կար տարբերություն, բայց հիմա եթե մեկ նախադասությամբ ձեւակերպեմ, կասեմ, որերկու տարբեր ֆիլմեր են, բայց նույն իմաստն ունեն: Մեր շոու- բիզնեսը  դարձել է հարսանիքի մասին: Այսինքն` երգի ընտրությունից սկսած տեսահոլովակից վերջացրած ամեն ինչ արվում է, որ դու պահանջված լինես հարսանիքներում: Լավ է, թե` վատ, բայց սա է  իրականությունը:

- Օվկիանոսից այն կողմ ու՞մ հետ ես աշխատում եւ ո՞վ է զբաղվում քո պրոդյուսինգով:

- Հիմնականում ինքս եմ զբաղվում:Երբ նոր էի եկել ԱՄՆ-ը համագործակցության զանգ ստացա երգահան Արամ Ավագյանից: Մեկ տարվա ընթացքում մենք պետք է նոր երգեր ձայնագրեինք, նաեւ դուետների տեսքով,տեսահոլովակներ նկարահանեինք,ու համերգային գործունեություն ծավալեինք:Սակայն այդ ամենը չիրականացավ,քանի որ մեծ գումաներ էր անհրաժեշտ: Արդեն երկրորդ անգամ որոշեցինք դադարեցնել համագործակցությունը: Հետո սկսեցի համագործակցել մի շարք երաժիշտների ու գործիքավորողների հետ, որոնց թվում են «Կարեն-Սեւակ»,«Արթուր ֊Բինա»,« MG at 9120 media» փրոդաքշենները, Գուրո Գասպարյանը, Արա Թորոսյանը՝ Մուրզոն, մի քանի գործ ստեղծել ենք Արսեն Բարասմյանի հետ:  Երկու երգ ունեմ, որի հեղինակն է Մելոն։ Սակայն երգերիս գերակշիռ մասի հեղիակները տաղանդավոր ընկերներս են ՝Ռիչարդ Մադլենյանը եւ Գրիգոր Կյոկչյանը։ Իսկ վերջերս մեր պրոֆեսիոնալ թիմին միացավ  գործիքավորող Մարտին Միրզոյանը։ Իսկապես այժմ կողքիս շատ տաղանդավոր մարդիկ են, որոնք իրենց գործի գիտակ են:  Իմ ստեղծագործական  կյանքում   նրանց  լուման մեծ է։ Հուսամ մեր համագործակցությունը երկար կյանք կունենա ու այդ համագործակցությունից  դեռ շատ երգեր կծնվեն:

- Այս պահին ստեղծագործական ի՞նչ փուլում ես գտնվում։

- Հիմա աշխատում եմ մի քանի երգի վրա: Անցած տարի եկա Երեւան,երեք նոր երգի տեսահոլովակ պետք է նկարահանեինք, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Բոլոր աշխատանքները դադարեցվեցին ու ես, ինչպես այդ օրերին բոլորը, կամավորական աշխատանքով սկսեցի զբաղվել, որի մասին, իհարկե, չեմ մանրամասնի: Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ վերադարձա ԱՄՆ–ը։ Հավատացե՛ք, օվկիանոսից այն կողմում էլի հեշտ չէր ապրել բնականոն կյանքով,երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է, ընկերներիցդ, բարեկամներիցդ շատերը սահմանին են: Հիմա քիչ-քիչ վերադառնում եմ կյանք,ու արդեն պատրաստել եմ 4 նոր երգ, որոնք կունենան նաեւ տեսահոլովակներ։

- Ասեցիր, որ քո «ամենասիրելի դժվարությունը» պարբերաբար ուղեկցում է քեզ, բայց դու շարունակում ես համառորեն առաջ գնալ։ Կասե՞ս համառությանդ բանաձեւը։

- Շատ պարզ է` ինձ օգնում է սպորտային համառությունս։ Երբ ուսումնասիրում էի  իմ սիրելի մարզիկների կենսագրությունը՝ ֆուտբոլիստ Ռոնալդոյի, բասկեբոլիստ Koby Bryant-ի նկատեցի,որ իրենց ճանապարհն էլ հեշտ չի եղել, բայց իրենք այսօր աշխարհ են շուռ տալիս։ Կար գրված օրենք, եթե անգամ բոլոր դռները փակվել են քո առաջ դու չպիտի հիասթափվես, ուղղակի գործդ պետք է շարունակես անել: Հաստատ մի օր մի դուռ բացվելու է: Որքան էլ քեզ այցելի դժվարությունը,այնքան պիտի համառ լինես ու հաղթես իրեն: Օրինակ, ես չեմ հրաժարվել իմ նպատակից, որ օրերից մի օր զուգերգ եմ ձայնագրելու ամերիկյան հայտնի արտիստներից մեկի հետ։

ՀՀ ԱԳՆ-ը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթների օգտագործելու մասինԱՄՆ-ն սադրիչ է անվանել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողություններըՆախօրեին Սյունիքում ակցիայի 9 մասնակից բերման է ենթարկվել․ Արթուր Այվազյան՝ Մոնախը ձերբակալվել էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություներին կմասնակցի Ռուստամ ՄուրադովըՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 282 նոր դեպք, 16 մարդ մահացել էՍյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրադրությունը մայիսի 15-ի առավոտյան դրությամբ դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆՄտահոգված եմ` չափազանց լուրջ. ՀՀ ներքին գործերի նախկին նախարար«Ասում էին՝ արի այստեղ». ադրբեջանցիներին այդքան մոտ հանդիպելն անակնկալ էր Վերիշենի հովվի համար.NEWS.amԻրանը Երեւանին եւ Բաքվին զսպվածության եւ փոխադարձ սահմանները հարգելու կոչ է արելՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ`տեղում ծանոթանալու իրավիճակինՔննություն է տարվում՝զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿԷլինար Վարդանյանը «Հայաստան» դաշինքին առաջին կին թեկնածու լինելու լուրերի մասինՈ՞ւմ խորհուրդ չի տրվում բողկ ուտելԱյն բարձունքից,  որտեղ այս պահին տեղակայված է թշնամին վերահսկվում է Պարսկաստանի հետ կապող միակ ճանապարհը, Սիսիան օդանավակայանը. ԳՇ նախկին պետ«Ժողովուրդ». Անկախ պատգամավորների նոր նախագիծը՝ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալՀայտնի են ապագայի 10 մասնագիտությունները«Փաստ». Տեղերում չեն ուզում ասոցացվել այս իշխանությունների հետ«168 ժամ». Վերելակից՝ Սեւ լիճ․Ալիեւ-Փաշինյան կապի գաղտնիքներըՔանի դեռ Նիկոլը Հայաստանում իշխանության ղեկին է, Ալիևների ընտանիքի համար ապագա կա, և այդ ապագան պայծառ է.Կարեն Վրթանեսյան«Ժողովուրդ». Սահմաններին տեղի ունեցածն Արտակ Դավթյանի թերացումն էՍյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն.Արման ԹաթոյանԱլեն Սիմոնյանին ասեք, որ էս ամեն ինչի ավարտից հետո աշխարհի ցանկացած ծայրում ինքն իրա սեփական կաշվի վրա զգալու ա հայրենիքի յուրաքանչյուր հանձնած սանտիմետրի գինը.Նարեկ ՍամսոնյանՍրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու.Տիգրան Աբրահամյան«Հրապարակ». Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն«Հրապարակ». Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներումՆԻԿՈ՛Լ, ԱՆՀԱՊԱՂ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ ՀԱՅՏԱՐԱՐԻ. ՀԻՄԱ ՄԵՐ ԳՈՅԻ ՊԱՅՔԱՐՆ է ՆԻԿՈ՛Լ, ԵՒ ՀԱՅԸ ՊԻՏԻ ՀԱՂԹԻ. ՃԱՆԱՉՎԱԾ ԼՐԱԳՐՈՂԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸՈրպեսզի անհայրենիք ապագայում ամոթից գետինը չմտնես. Հայը պարտավոր է հաղթել (Տեսանյութ)Սահմանը չի ներում ավելորդ քուն, ավելորդ խոսք, ավելորդ վախ. Շահե ԱճեմյանԱննա Հակոբյանը պատրաստվում է գաղտնի մեկնել ԱՄՆ, որտեղ հանդիպելու է հրեական ու սորոսական համայնքների հետՍթափվե՛ք, սա մի նոր գենոցիդ է. Սարգիս ՍիմոնյանՆկատողություն է տվել մայիսի 17֊ով, այնինչ այսօր մայիսի 14֊ն էԱՄՆ Պետդեպը կոչ է անում Բաքվին անհապաղ դուրս բերել զորքը Հայաստանի հետ սահմանիցԽուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով. պաշտպանության նախարարՀՀ ՄԻՊ֊ը դիմում է սփյուռքինՔանի այս վիժվածքներն են իշխանության, ժողովուրդ իմացե´ք, ո´չ խաղաղություն եք ունենալու, ո´չ անվտանգություն, ո´չ էլ հաց. Գևորգ ԳևորգյանՉի բացառվում, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ոչ իր կամքով. ռազմական փորձագետ Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերի հարցազրույցըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՂԵՏԻՓաշինյանի ծրագրերը պարզապես չեն համընկնում Հայաստանի շահերի հետ. ՑիգանոկԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԶարեհ Սինանյանին անգամ իշխանությո՞ւնը չի վստահումԲանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը․ Նիկոլ ՓաշինյանԱԼԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՇՏԱՊԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆԻԿՈԼՆ ԻՋԵՎԱՆԻ ԿԱՄ ԲԱՔՎԻ ՃԱՄՓԱՆ ՉԻ ԲՌՆԵԼՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 20 ՀԱՅԱՍՏԱՆ ԿՄՆԱ՞Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. (տեղորոշում)Տեր-Պետրոսյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումներըՀրանուշ Խառատյանի դուստրը գրական մրցանակաբաշխությանը կներկայացնի Հայաստանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ