ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 19 – 25 ԱՊՐԻԼ 2021 Արդեն 15 օր է, որ ես չեմ Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը. Առաքելյան Ինչպես է թեյը օգնում գեղեցկությանը Դեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա. Արտակ Զաքարյան Եթե հանկարծ հավատացել եք, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել Մարտիրոսյան Քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է. Արմեն Աշոտյան «Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ` Սիսիանի գրասենյակի բացման բացառիկ տեսանյութը WhatsApp-ը մեկ ամսից «կանջատի» մի շարք օգտատերերի Բայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանա 5 սովորություն, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացումը


Կոտրելու ենք այն կարծրատիպերը, որոնք ձեւավորվել են եզդի ազգի նկատմամբ. Խդր Հաջոյան

Հասարակություն

Օրերս կայացավ Եզդիների ազգային միության համագումարը: Ցուցադրվեց 33 տարի կառույցը ղեկավարած Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ, ապա կայացավ նոր նախագահի ընտրությունը: Թեկնածուն մեկն էր՝ Ազիզ Թամոյանի թոռը՝ ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԸ (Թամոյանը): Համագումարին ներկա էին պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

«Ցավոք, ինձ համար դժվար է այսօր ոչ թե ծնողի կորցնել, այլ լեգենդի, որը ես կասեի, որ հազարամյակները մեկ կարող է ծնվել: Հպարտ եմ, որ ես Ազիզ Թամոյանի որդին եմ», - կարճ արտահայտվեց համագումարի նախագահությունը ստանձնած Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահի որդին՝ ՍՈՒՐԻԿ ՀԱՋՈՅԱՆԸ:

Համագումարի մասնակիցներին նախ ողջունեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար եզդիները՝ մեր եղբայրները, երբեք չեն եղել օտար: Ինձ բախտ է վիճակվել պարոն Ազիզ Թամոյանի հետ ոչ միայն շփվել տարատեսակ միջոցառումներին եւ հանդիպումներին, այլ նաեւ Ազիզ հոպարն ինձ շատ-շատ օգնում էր: Երեկոյան զանգում էր ինձ եւ շատ երկար քննարկում էինք այս կամ այն հարցերը: Ի դեպ, ոչ միայն այն հարցերը, որոնք վերաբերում են եզդիների կամ առհասարակ մեր ազգերի խնդիրներին, այլ տարածաշրջանային, գլոբալ հարցեր էինք քննարկում: Մեր նախավերջին խոսակցության ժամանակ քննարկում էինք, թե ինչպես կարելի է անել, որ եզդիների ցեղասպանության խնդիրները առավել բարձրաձայնվեն տարբեր արտասահմանյան հարթակներում: Եվ կարող եմ ասել մի բան՝ թող ոչ ոք չկասկածի, ոչ մեկի մտքով անգամ չանցնի, որ եզդի եղբայրների ցեղասպանության խնդիրը կարող է այս կամ այն կերպ քիչ հնչեցվի բոլոր միջազգային հարթակներում: Փառք ու պատիվ եզդի եղբայրական ժողովրդին, փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը, հավերժ փառք ու պատիվ Ազիզ Թամոյանին», - ասաց Աբովյանը:

ՀՅԴ ԳՄ անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ եւս նշեց, որ իրենց 130-ամյա կուսակցությունը մշտապես արժեւորել է եզդիների հետ միասնական ճանապարհը՝ երկու ազգերի ապագա հաղթանակների կերտման գործում:

«Մենք պետք է միասնական լինենք եւ կարողանանք հաղթահարել հատկապես մեր երկու ազգերին սպառնացող այն վտանգը, որը գալիս է թուրք-ադրբեջանական տանդեմից։ Դրա ականատեսն ենք նաեւ ներկա օրերին։  Ցեղասպան զանգվածային գործողություններ ձեռնարկվել են նաեւ եզդի ազգաբնակչության նկատմամբ, եւ եթե մենք միասնական չլինենք, շատ ավելի հեշտությամբ յուրաքանչյուրիս կհաղթեն թշնամիները: Երբ միասնական ենք, ամուր ենք, իրար նկատմամբ ունենք հարգանք, վստահություն, այդ ժամանակ կլինենք ամենաուժեղը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում: Ազիզ Թամոյանն այն անձն էր, որը մարմնավորում էր այս եղբայրությունը… Մեր ճանապարհները միասնական են, մենք այլ տարբերակ չունենք եւ մեր թշնամիներին ապացուցելու ենք, որ հայ եւ եզդի ժողովուրդների միասնությունն այլընտրանք չունի ու կերտելու ենք մեր ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը», - շեշտեց Մինասյանը:

«Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական եւ տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ պատմեց, որ Ազիզ Թամոյանը ՀՀ-ում ու աշխարհում եղել է այն կենտրոնը, որը Հայաստան է ուղղորդել եղբայրական երկու ժողովուրդների քաղցր շունչը։ Այդ մասին է փաստում նաեւ աշխարհասփյուռ եզդիների կապը Հայաստանի հետ. «Ազիզ Թամոյանն իր ողջ գործունեության ընթացքում եղավ նվիրյալը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների, ինչպես նաեւ հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության՝ առաջնորդվելով «երկու ազգ՝ մեկ ժողովուրդ» նշանաբանով: Ազիզ Թամոյանը, որը ժամանակին եղել է հիմնադիրը «Ջհանգիր աղա» եզդիական կամավորական ջոկատի, արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ 83 տարեկանում կրկին մեկնեց Արցախ: Նա  հանդիպեց Արցախի նախագահին, եւ նույն այդ ժամանակ Արցախ մեկնեց «Քյարամ Սլոյանի» անվան եզդիական կամավորական ջոկատը: Մինչդեռ այսօրվա իշխանություններն անշնորհակալ են եւ նույնիսկ ցավակցական ուղերձ չեն հղել եզդի ազգին ու Թամոյան ընտանիքին: Սա շատ վիրավորական էր, եւ այս վիրավորանքը ոչ թե հայրենիքից է, ոչ թե ՀՀ-ից կամ հայ ժողովրդից, այլ այսօրվա իշխանիկներից: Իսկ եզդին կանգնած է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, Հայոց բանակի եւ մեր պետականության հիմքերն ամրապնդելու կողքին»:

Անդրադառնալով Եզդիների ազգային միության նախագահի միակ թեկնածու Խդր Հաջոյանին՝ Իսայանը հավելեց․ «Թամոյանական հոգով դաստիարակված Խդրը միշտ եղել է պապի կողքին ու դաստիարակվել է նրա հայրենասիրությամբ, ազգապահպանությամբ ու մշակույթով, հետեւաբար, նա կարող է»։

Ուշագրավ էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով բաժնի պետ ՎԱՐԴԱՆ ԱՍՑԱՏՐՅԱՆԻ ելույթը: Նա, ըստ էության, ահազանգեց, որ առջեւում բեկումնային փոփոխություններ են սպասվում, որին պետք է կարողանան դիմակայել ոչ միայն հայերն, այլեւ եզդիները:

«Այն մարտահրավերները, որոնք այսօր աշխարհում եւ Հայաստանում կան, դրանք իսկապես հսկայական փոփոխություներ են բերելու աշխարհին: Մեծ փոփոխություններ, որոնք գուցե եւ անակնկալ կլինեն մեզ համար, որովհետեւ դրանք տեկտոնական շարժումներ են քաղաքական աշխարհաքաղաքային համակարգում», - զգուշացրեց Ասցատրյանը:

Եզդի ազգի հոգեւոր առաջնորդ, շեյխ ԲՐՈ ՀԱՍԱՆՅԱՆԸ լրագրողներիս հետ զրույցում անդրադարձավ, թե ինչով է պայմանավորված, որ Եզդիների ազգային միության նոր նախագահի ընտրության հարցում կանգ առան Խդր Հաջոյանի թեկնածության վրա. «Նա ունի հարուստ բարձրագույն գիտելիքներ եւ վերջին 15 տարին եղել է Ազիզ Թամոյանի աշակերտը եւ միասին աշխատել են այս ոլորտում՝ ներկայացնելով համայն աշխարհին եզդի ազգին եւ հայոց ժողովրդին: Մենք մեծ հույս ունենք, որ Խդր Հաջոյանը կշարունակի այդ ծառայությունը եւ այն ճանապարհով կգնա, որը հարիր է եզդի ժողովրդին եւ առավել եւս հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությանը: Խդր Հաջոյանը լինելով Թամոյանի ընտանիքի անդամ՝ մեծ ուղի է անցել եւ ճիշտ ընտրություն կկատարի՝ իր ազգը ներկայացնելու համաշխարհային քաղաքական եւ պատմական դաշտում: Եվ ես, որպես հոգեւորական եւ շեյխ, կլինեմ նրա կողքին, ինչպես եղել եմ երջանկահիշատակ Ազիզ Թամոյանի կողքին եւ հանուն մեր երկու ազգերի՝ կնվիրվենք այնպես, ինչպես Թամոյանն էր մեզ սովորեցնում»:

«Մալաքե թավուզ» եւ «Յոթ հրեշտակների» սրբատեղի համարվող եկեղեցու հոգեւոր խորհրդի համակարգող նախագահ, շեյխ ՌԶԱ ԱՎԴԱԼՅԱՆՆ էլ զերծ մնալով քաղաքական հարցերի պատասխանելուց՝ խոսեց արցախյան 44 օրյա պատերազմում եզդիների մասնակցությունից:

«Եզդիներս Հայաստանում տոկոսային առումով կազմում ենք 1,5 տոկոսից պակաս: Եթե Հայաստանում ապրում է 3 մլն մարդ, մենք ընդամենը 35-40 հազար ենք, բայց «Մալաքե թավուզ» սրբատեղիից անմիջապես ուղարկեցինք 160 կամավոր՝ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ: Մի 100 եզդի էլ առանձին ջոկատներով իրենց բնակավայրերից էին մեկնել: Սա նշանակում է, որ ծագումով եզդի ենք, բայց էությամբ հայ ենք եւ գնացել ենք հայ հողի, հայ ազգի, հայ պետության համար մասնակցելու պատերազմի», - ընդգծեց շեյխ Ավդալյանը:

Իսկ վերջում միաձայն ընտրված Եզդիների ազգային միության նորընտիր նախագահ ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԸ լրագրողներիս հետ զրույցում նախ խոստացավ, որ միության յուրքանչյուր քայլ հետայսու եւս լինելու են միտված ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում եզդիական մշակույթի, ավանդույթների, կրոնի պաշտպանությանն ու պահպանմանը եւ նաեւ հայ-եզդիական դարավոր բարեկամության առավել ամրապնդմանը:

«Կարող եմ միանշանակ ասել, որ այսօր ընտրվել է եզդիների կրոնի պաշտպանությունը, մշակույթի պահպանությունը, եզդի ժողովրդի ապագան, ոչ թե Հաջոյան անձը: Կոտրելու ենք այն կարծրատիպերը, որոնք ձեւավորվել են եզդի ազգի նկատմամբ: Իսկ խնդիրները, որոնք առկա են կրթության, մշակույթի ոլորտներում, կարծում եմ՝ անլուծելի չեն: Դրանք կարող են լուծվել մեր միասնականության շնորհիվ», - եզրափակելով խոսքը՝ վստահեցրեց Հաջոյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 19 – 25 ԱՊՐԻԼ 2021Արդեն 15 օր է, որ ես չեմ Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը. ԱռաքելյանԻնչպես է թեյը օգնում գեղեցկությանըԴեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա. Արտակ ԶաքարյանԵթե հանկարծ հավատացել եք, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել ՄարտիրոսյանՔաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է. Արմեն Աշոտյան«Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ` Սիսիանի գրասենյակի բացման բացառիկ տեսանյութըWhatsApp-ը մեկ ամսից «կանջատի» մի շարք օգտատերերիԲայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանա5 սովորություն, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացումըԿնոջը նվաճելու հինգ մոռացված միջոցԲայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանաԵրկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է, ով իր վրա է վերցրել ամենագարշահոտ քարոզչության անառակաբարո ֆունկցիան. ԱշոտյանԱրիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրումԶախարովան արձագանքել է Չեխիայից ռուս դիվանագետների արտաքսմանըՉես կասկածում չէ՞ նիկոլ, որ եթե քրեաօլիգարխիկների որդիները նույնպես մեր եղբայրների նման կանգնած լինեին առաջնագծում՝ պապաները ինչ «սալյուտներ էին խփելու».Հասկանում ես չէ՞ նիկոլ, «տոպլով կգային»Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հակադարձել է Իլհամ Ալիևին«5-րդ բրիգադը» պահանջում է 44 օրյա պատերազմի մութ ու լուսավոր կետերի բացահայտումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇղթայական վթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ shamshyan.comԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի պարտքային պարտավորությունների դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունըԼուկաշենկոն հայտարարել է իր եւ իր երեխաների դեմ նախապատրաստվող մահափորձի մասինԹուրքիայի արեւմուտքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄակրոնը մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Պուտինի հետՍուտ է ասում. Գեներալ Մովսես Հակոբյանը՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հնչեցրած մեղադրանքների մասինՆա պարզապես նման է անհույս թմրամոլի. Լեւոն ՔոչարյանՊարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ ԶաքարյանԱլիևն իրականացնում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզ, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի, Արցախի բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ․ ՄԻՊԲերդերի նման անսասան ու վեհ, կանգուն պահեցինք հողը Նաիրյան.NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո մեր հերոս տղաներն ենՄա՜մ,ես քո աչքերի որոնման մեջ եմ, քո՜ թաց աչքերի,քո խղճի մեջ եմ. Հերոս Սերժ Սերգեյի Հակոբքեխվյանի հերոսածին մայրիկի սիրտ կեղեքող գրառումը Էլինա Ավանեսյանը կանանց Կահիրեի միջազգային մրցաշարի զուգախաղի գլխավոր մրցանակը նվաճեց Անտուն մնացածների մի մասը հյուրանոցում է ապրում, մի մասը` ծերանոցում, մի տեղ պայմանները լավ են, մի տեղ` վատ.Ստեփանակերտի քաղաքապետԱդրբեջանին ճանապարհ կտանք` ճանապարհի դիմաց. ՓաշինյանՆահատակված զինվորի հարազատները թույլ չեն տվել Փաշինյանին մոտենալ իրենց զավակի շիրիմին` պահանջելով հեռանալՀայաստանի ԱԺ շախմատի ընտրանին առցանց շախմատի եվրոպական խորհրդարանների առաջնության չեմպիոն հռչակվեց Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 520-իՀԱՍՑՐԵԼ Է 102 ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼ. NEWSMEDIA.am-ը շարունակում է ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո ներկայացնել մերօրյա հերոսներինԵթե այսպես շարունակվի, լուռ համաձայնությամբ Արցախը կդատարկվի. ԱՀ պատգամավորը փակագծեր է բացումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 19-ից 25-ըՌուսլան Ասլիկյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ¼-րդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեցՕրվա հանդիպումներըՆիկոլի ասածից դատելով, Հայաստանը բանակ չի ունենալուԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասինԼելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել ԲաբայանԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում«Ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը». Սամվել ԲաբայանՓաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.amՄանվել Գրիգորյանը հետմահու ընտրվեց «5-րդ բրիգադի» հավերժ պատվավոր նախագահ«5-րդ բրիգադը» Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված մարտական ընկերներինՆազիկ Ամիրյանը միաձայն ընտրվեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ նախագահ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ