Ովքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում)
Ներքաղաքական
«Փաստենք, որ 2008 թվականի մարտի 1-ին ԱՄՆ հատուկ ծառայությունների պատվերով, գործիքակազմով եւ մեթոդներով ՀՀ-ում իրականացված պետական հեղաշրջման փորձի ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Փաշինյան Նիկոլը եւ իրենց հեղափոխականներ կոչողները, իսկ իրականում իշխանազավթման փորձ իրականցնող հանցագործների բանդան գիտակցված եւ միտումնավոր ժողովրդին տարան արյունահեղության։ Այսինքն՝ արձանագրենք, որ այդ մարդիկ ժողովրդի արյունը թափելու առումով որեւէ բարոյական արգելքներ չունեն։
Արձանագրենք նաեւ այն, որ 2008 թվականի մարտի 1-ին զոհված մարդկանց մոտ կեսի դեպքում չեն հայտնաբերվել ոչ կրակողը եւ ոչ էլ սպանության զենքը։ Այս վերջին հանգամանքի հետ կապված հիշենք նախկին Խորհրդային երկրի ոչ վաղ անցյալի մի քանի պատմական փաստեր.
1. 1991 թ․-ի հունվարի 13-ին, երբ գազազած ամբոխը փորձում էր գրավել Վիլյնուսի հեռուստաաշտարակը, իսկ ներքին զորքերը փորձում էին վերահսկողության ներքո այն պահել, հնչեցին կրակոցներ, որոնց հետեւանքով սպանվեց 14 ցուցարար։ Այն ժամանակ այդ սպանությունների մեջ մեղադրեցին սովետական իշխանությանը, սակայն հետագայում բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ։ Իսկ վերջում պարզվեց, որ Վիլնյուսում աշխատել են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության դիպուկահարները։
2. 1993 թ․-ին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Մոսկվայում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, երբ Ելցինի հրամանով տանկերը կրակեցին Սպիտակ տան վրա։ Այդ ակցիաների ժամանակ սպանվեց առնվազն 158 մարդ։ Հետագա հետաքննությունը ցույց տվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ, որոնք տեղակայված են եղել հարակից բարձրահարկ շենքերի եւ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տանիքներում։
3. 2014 թ․-ին Ուկրաինայում իրականացվեց զինված պետական հեղաշրջում եւ փետրվարի 20-ին փողոցային բախումների ժամանակ սպանվեց մոտ 100 մարդ։ Հետագայում բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ Լիտվայից եւ Վրաստանից, իսկ վերջինները հրահանգավորում էին ստացել ամերիկյան զինվորականների կողմից ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում։
Ովքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում. նրանք, ովքեր մարտի 1-ի սպանդը նվեր մատուցեցին Լեւոնին ու Նիկոլին։ Նիկոլի վաղվա հանրահավաքի խնդիրն է լինելու ժողովրդի մեջ գեներացնել առավելագույն ատելություն եւ թշնամանք, որից հետո պարարտ հող կստեղծվի արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվելիք օպերացիայի համար։
Հաշվի առնելով, որ ՀՀ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո այն առաջինը դատապարտեց Թուրքիան, ապա չի բացառվում, որ արյուն թափելու օպերացիայի պատասխանատուն լինելու է հենց Թուրքիան, ՆԱՏՕ անդամ իր վերադաս ԱՄՆ գլխավորությամբ եւ ուղղորդմամբ» , - այս մասին գրում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ: