«Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ` Սիսիանի գրասենյակի բացման բացառիկ տեսանյութը WhatsApp-ը մեկ ամսից «կանջատի» մի շարք օգտատերերի Բայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանա 5 սովորություն, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացումը Կնոջը նվաճելու հինգ մոռացված միջոց Բայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանա Երկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է, ով իր վրա է վերցրել ամենագարշահոտ քարոզչության անառակաբարո ֆունկցիան. Աշոտյան Արիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրում Զախարովան արձագանքել է Չեխիայից ռուս դիվանագետների արտաքսմանը Չես կասկածում չէ՞ նիկոլ, որ եթե քրեաօլիգարխիկների որդիները նույնպես մեր եղբայրների նման կանգնած լինեին առաջնագծում՝ պապաները ինչ «սալյուտներ էին խփելու».Հասկանում ես չէ՞ նիկոլ, «տոպլով կգային»


Դեռեւս արտահերթ ընտրությունների մասնակցության առումով քննարկում չենք ունեցել. Իսայան

Ներքաղաքական

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն անցավ ԼՀԿ-ՔՊ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում: Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, թեպետ խորհրդարանում էին, բայց այդպես էլ չներկայացան նիստերի դահլիճ եւ որեւէ հարց չուղղեցին գործադիրի ներկայացուցիչներին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԻ հետ:

«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է ԴՐՎԱԾ ԱՅՍՕՐ»

– Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ականները նիստերի դահլիճում չէին, ոչ էլ հենց այդ պահին ընթացող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին էին մասնակցում, ինչո՞ւ:  

– Այդպես չէ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերները Բաղրամյան փողոցում էին, իսկ ես եւ մի քանի պատգամավորներ մի փոքր այլ գործառույթ ունեինք այդ պահին իրականացնելու, որը վերջացնելուց հետո` միացել ենք մեր ընկերներին դրսում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չենք մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին, կարծում եմ` դուք տեսել եք, որ մենք առիթ ունեցել ենք բարձրաձայնելու կարեւորագույն խնդիրները, որոնք այսօր մեր երկրի ներսում կան, բայց վարչապետը եւ կառավարությունն ամեն կերպով մանիպուլացնում են: Օրինակ, իրենք կարող են վեր կենալ եւ հակառակ այն պնդումներին, որ դու ներկայացնում ես, առանց ամաչելու թիվ մեկ ամբիոնից հայտարարեն, թե Սյունիքն անվտանգ է: Դրա համար որոշել ենք, որ առայժմ այս կառավարությանը որեւէ հարց ուղղելը, պարզապես, մեր կողմից հերթական ժամանակի վատնում է: Այս մարդիկ պատասխանում են այնպես, ինչպես իրենց է հարմար, իրենք տեսնում են այն, ինչն իրենց է ձեռնտու, եւ այդպես շարունակ: Ես եւ իմ գործընկերները որոշել ենք, որ հարց «չկա» այս կառավարությանը, այո՛, չակերտավոր «չկա», որովհետեւ իրականում շատ են հարցերը, բայց, միեւնույնն է, իրենք պատասխանում են այն մանիպուլացնելով, ստելով եւ դրանից որեւէ կարեւոր հարց մեր քաղաքացիների համար չի լուծվում: Բացի այդ, տեսնում ենք նաեւ, որ իրենց պատասխաններում փորձում են ամենատարբեր կողմերը ներքաշել, էլ ավելի փոքրացնել եւ մանրացնել խնդիրը, մինչդեռ այս պահին շատ կարեւոր հարցեր կան: Մեր երկրի պետականության հարցն է դրված այսօր, ամեն օր շատ լարված է իրավիճակը դրսում եւ ներսում, ու այս իրավիճակում վեր կենանք եւ ինչ-որ հարցադրումներ անենք, որոնց այս կառավարությունը եւ վարչապետը իրենց պրիզմայով են պատասխանելու, որոշել ենք, որ սա ճիշտ գործելաոճ չէ:

– Կարելի է ասել, որ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստանը» եկել են համաձայնության, որպեսզի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ավելին` նույնիսկ հանուն այս գաղափարի` պատրաստ են հուշագիր ստորագրել Փաշինյանի հետ: Փաստացի գնդակը ԲՀԿ-ի դաշտում է, հնարավո՞ր է, որ գնաք զիջումների եւ համաձայնեք առաջարկվող սցենարով մասնակցել ընտրությունների:

– Որքանով տեղյակ եմ, «Լուսավոր Հայաստանը» ասել է, որ պատրաստ է նման քայլի գնալ միայն այն դեպքում, երբ առաջնային կետով Օնիկ Գասպարյանի՝ Գլխավոր շտաբի պետից ազատելու հարցը մեկընդմիշտ դուրս գա: Բայց դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները եւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը միանգամից արձագանքեցին` շեշտելով, որ այդ առաջին կետն իրենց համար անընդունելի է: Հիմա ես չգիտեմ, թե ինչ կորոշվի Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան հանդիպումների արդյունքում: Ինչ վերաբերում է մեզ, անկեղծ պետք է ասեմ` խմբակցության ներսում դեռեւս արտահերթ ընտրությունների մասնակցության առումով քննարկում չենք ունեցել: Այդ իսկ պատճառով մեր վերջնական որոշման մասին չեմ կարող ասել: Կարծում եմ` առաջիկա օրերին կունենանք այդ որոշումը, ինչի մասին կբարձրաձայնենք:

«ԹՈՂ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՆՔԵՆ»

– Ի վերջո, Նիկոլ Փաշինյան եւ Գագիկ Ծառուկյան հանդիպում ե՞րբ է նախատեսվում:

– Այդ մասով որեւէ ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց վստահ եղեք, որ եթե որեւէ հանդիպում լինի, ինչպես տարեվերջին էր, բացահայտ դրա մասին կհայտարարենք: Այս անգամ եւս որեւէ թաքուն պայմանավորվածություն տեղի չի ունենա: Ի դեպ, վերադառնալով ձեր նախորդ հարցին` ուզում եմ հավելել, որ հուշագրի մասին խոսք գնալ չի կարող, որովհետեւ եթե հուշագիր պետք է ստորագրվի, ապա «Իմ քայլը» խմբակցության հետ պետք է վարչապետը ստորագրի: Փաստացի Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր իսկ թիմին, եւ եթե հուշագրի կարիք կա, թող բարի լինեն, «Իմ քայլը» խմբակցության հետ հուշագիր կնքեն: 

– Իսկ ի՞նչ էին քննարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ, բովանդակությունից տեղյա՞կ եք:

– Ոչ, ցավոք, այդ մասին եւս հիմա ոչինչ ասել չեմ կարող: Բայց առաջիկայում եւս այդ մասին հայտարարություն կլինի, որտեղ նաեւ պարոն Ծառուկյանն առիթ կունենա անձամբ ասելու հանդիպումների եւ քննարկումների մանրամասների վերաբերյալ:

– «Հայրենիքի փրկության շարժումը» գիշերը գնաց Բաղրամյան 26 եւ ՀՀ նախագահին ծափահարեց, իսկ չարդարացված սպասումներից հետո` առավոտյան նրան արդեն «դավաճան» էին անվանում: Կա՞ մտավախություն, որ Օնիկ Գասպարյանին էլ են շտապում հերոսացնել, մանավանդ, որ նրանից էլ են ակնկալում քայլեր, որը չի անում: 

– Չգիտեմ, թե ով ինչ քայլ պետք է անի կամ չպետք է անի, բայց այս օրերի ընթացքում մեր խմբակցության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ ընդգծել են այն փաստը, որ որեւէ քայլ չպետք է անենք, որը դուրս կլինի սահմանադրականության ճանապարհից: Հասկանում եմ` այս իշխանությունները բազմիցս Սահմանադրությունն արհամարհել են, ոտնատակ են տվել, բայց սա չի նշանակում, որ բոլորս պետք է առաջնորդվենք այդ ճանապարհով եւ ասենք՝  եթե իրենք այդպես են արել, հիմա էլ թող այդպես լինի: Ո՛չ, ճիշտ հակառակը` պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իսկապես հանգուցալուծումը լինի քաղաքական, բայց նաեւ լինի սահմանադրականության շրջանակներում: Իսկ շտապեցին Օնիկ Գասպարյանի հարցում, թե` ոչ, ժամանակը ցույց կտա: Միայն կարող եմ ասել, որ պետք է հասկանանք պահի լրջությունը, որ եթե Գլխավոր շտաբը, կորպուսի հրամանատարները, փաստորեն, բանակի սպայական կազմի ճնշող մեծամասնությունը նման հայտարարությամբ է հանդես գալիս, ուրեմն` շատ ավելի լուրջ իրավիճակ է երկրում: Սպաները, զինվորականները շատ ավելի վատ հեռանկար են տեսել, որ փորձում են հենց այդ ճանապարհին կանգնեցել այս իշխանություններին, որոնք բազմաթիվ անվանումներ տվեցին ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը: Այդ թվում` հեղաշրջման փորձ էին համարում, ինչը ես այդպես չէի անվանի, որովհետեւ հեղաշրջումն անում են, ոչ թե զգուշացնում են խաղաղ հեռանալու մասին: Համենայնդեպս, ես Գլխավոր շտաբի հայտարարությունն այդպես եմ ընկալել: 

ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ն ԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵՑ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ «ԾՌԵՐԻՆ»

– Վերջիվերջո, արցախյան պատերազմում պարտության մեջ Օնիկ Գասպարյանը չունի՞ իր մեղքի բաժինը:

– Այս օրերին, հատկապես երբ այս կամ այն հեռավոր մարզում, փոքրիկ գյուղական համայնքներում մասնակցում ես հոգեհանգստի արարողություններին եւ տեսնում, որ փոքր գյուղում կա 10-ից ավելի զոհ, վստահեցնում եմ` որեւէ մեկը, ով ունի իր մեղքի բաժինը, գուցե կոպիտ է ասածս, բայց ուղղակի չի կարող մարսել մեր անմեղ զոհերի արյունը: Այնպես որ, ով կլինի մեղավորը, որտեղ կլինի, ով ինչքան մեղավորության մասնաբաժին կունենա, վաղ թե` ուշ այդ ամենը բացահայտվելու է, եւ բոլորը միանշանակ կրելու են իրենց պատիժը:

– Ի դեպ, պատիժը կրելու մասին. «Սասնա ծռերի» գործով ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանը` 10, իսկ Վարուժան Ավետիսյանը` 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Չեք ափսոսո՞ւմ, որ ժամանակին երաշխավորություն էիք ներկայացրել «Ծռերի» խափանման միջոց կալանքը փոխելու համար: 

– Այդ հարցը չենք քննարկել` ափսոսելու կամ չափսոսելու տեսակետից: Այն ժամանակ, իսկապես, մենք հանդիպել ենք «Սասնա ծռերի» անդամներին, բավական երկար քննարկում ենք ունեցել: Իրենք իրենց քայլն այդ ժամանակահատվածում բացատրում էին երկրում ինչ-որ բան փոխելու անզորությամբ: Դրա հետ կապված ունեցել ենք մեր քաղաքական որոշումը՝ հանդես գալ երաշխավորությամբ՝ մինչեւ դատարանն իր վճիռը կկայացնի: Այսինքն՝ մեր քայլը միտված էր մինչեւ դատարանի վերջնական որոշումը, իսկ այժմ դատարանի որոշումը կա եւ, բնականաբար, այլեւս այդտեղ անելիք չունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ` Սիսիանի գրասենյակի բացման բացառիկ տեսանյութըWhatsApp-ը մեկ ամսից «կանջատի» մի շարք օգտատերերիԲայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանա5 սովորություն, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացումըԿնոջը նվաճելու հինգ մոռացված միջոցԲայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանաԵրկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է, ով իր վրա է վերցրել ամենագարշահոտ քարոզչության անառակաբարո ֆունկցիան. ԱշոտյանԱրիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրումԶախարովան արձագանքել է Չեխիայից ռուս դիվանագետների արտաքսմանըՉես կասկածում չէ՞ նիկոլ, որ եթե քրեաօլիգարխիկների որդիները նույնպես մեր եղբայրների նման կանգնած լինեին առաջնագծում՝ պապաները ինչ «սալյուտներ էին խփելու».Հասկանում ես չէ՞ նիկոլ, «տոպլով կգային»Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հակադարձել է Իլհամ Ալիևին«5-րդ բրիգադը» պահանջում է 44 օրյա պատերազմի մութ ու լուսավոր կետերի բացահայտումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇղթայական վթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ shamshyan.comԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի պարտքային պարտավորությունների դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունըԼուկաշենկոն հայտարարել է իր եւ իր երեխաների դեմ նախապատրաստվող մահափորձի մասինԹուրքիայի արեւմուտքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄակրոնը մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Պուտինի հետՍուտ է ասում. Գեներալ Մովսես Հակոբյանը՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հնչեցրած մեղադրանքների մասինՆա պարզապես նման է անհույս թմրամոլի. Լեւոն ՔոչարյանՊարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ ԶաքարյանԱլիևն իրականացնում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզ, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի, Արցախի բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ․ ՄԻՊԲերդերի նման անսասան ու վեհ, կանգուն պահեցինք հողը Նաիրյան.NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո մեր հերոս տղաներն ենՄա՜մ,ես քո աչքերի որոնման մեջ եմ, քո՜ թաց աչքերի,քո խղճի մեջ եմ. Հերոս Սերժ Սերգեյի Հակոբքեխվյանի հերոսածին մայրիկի սիրտ կեղեքող գրառումը Էլինա Ավանեսյանը կանանց Կահիրեի միջազգային մրցաշարի զուգախաղի գլխավոր մրցանակը նվաճեց Անտուն մնացածների մի մասը հյուրանոցում է ապրում, մի մասը` ծերանոցում, մի տեղ պայմանները լավ են, մի տեղ` վատ.Ստեփանակերտի քաղաքապետԱդրբեջանին ճանապարհ կտանք` ճանապարհի դիմաց. ՓաշինյանՆահատակված զինվորի հարազատները թույլ չեն տվել Փաշինյանին մոտենալ իրենց զավակի շիրիմին` պահանջելով հեռանալՀայաստանի ԱԺ շախմատի ընտրանին առցանց շախմատի եվրոպական խորհրդարանների առաջնության չեմպիոն հռչակվեց Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 520-իՀԱՍՑՐԵԼ Է 102 ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼ. NEWSMEDIA.am-ը շարունակում է ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո ներկայացնել մերօրյա հերոսներինԵթե այսպես շարունակվի, լուռ համաձայնությամբ Արցախը կդատարկվի. ԱՀ պատգամավորը փակագծեր է բացումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 19-ից 25-ըՌուսլան Ասլիկյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ¼-րդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեցՕրվա հանդիպումներըՆիկոլի ասածից դատելով, Հայաստանը բանակ չի ունենալուԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասինԼելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել ԲաբայանԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում«Ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը». Սամվել ԲաբայանՓաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.amՄանվել Գրիգորյանը հետմահու ընտրվեց «5-րդ բրիգադի» հավերժ պատվավոր նախագահ«5-րդ բրիգադը» Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված մարտական ընկերներինՆազիկ Ամիրյանը միաձայն ընտրվեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ նախագահԶոհված կապիտանի շիրիմին 5-ամյա փոքրիկը անչափ հուզիչ նամակ էր թողելԵրգի պրեմիերա․ Սրբուկ՝ «Դեպի լույս»Հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել եւ չի ավարտվի. «Հիշում ենք եւ Պահանջում» Ինչ իրավիճակ է ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծումՌուսաստանն արտաքսում է Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսինՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին․ Շոյգու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ