Աջափնյակում գաղտնի կերպով բացվել է Քեմալի դաշնակից Գանդիի արձանը ՍՈՒՊԵՐ ՄԱՄԱՆ Ո՞ՒՐ Ա....Ո՞Վ Է ԱԽՏԱՀԱՆԵԼՈՒ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ, ԻՆՉՈ՞Ւ Է ՆՈՐԻՑ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՎԽՏՈՒՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ... Շարժումը իր պահանջը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակին. տեսանյութ Հանձնարարեք բոլոր Երևանյան լաբորատորիաները, դադարեցնեն նման թեսդավորումները Պաշտոնաթող դատավորները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրում Մենք կհանձնենք մեր պահանջը ՄԱԿ-ի գրասենյակին. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութ Կհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսը Ցավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին <<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության>> շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է. տեսանյութ


«Փաստ»․ Հերոսների և հակահերոսների մշտական փնտրտուքի շրջապտույտում

Մամուլի տեսություն

«Հերոս և դավաճան։ Որքան հեշտ ենք մենք տալիս այս բնորոշումները մարդկանց՝ մեր հայրենակիցներին և օտարներին, որքան հեշտ ենք մենք ատում և սիրում, որքան միանգամից կարող է փոխվել մեր վերաբերմունքն այս կամ այն անհատի նկատմամբ։ Մի խոսքով՝ մշտական փնտրտուքի մեջ ենք՝ հերոսների ու դավաճանների: Միջինը չկա, մենք կա՛մ ատում ենք, կա՛մ... կուրորեն պաշտում: Ու թեկուզ ոտքներս անընդհատ քարին է առնում, նորից դասեր չենք քաղում: Բառացիորեն երեկ շախմատի մեր առաջատարներից Լևոն Արոնյանը հերոս էր, ում հաղթանակներով հպարտանում էինք, ում հայ լինելու հանգամանքն ամեն առիթով նշում։ Բայց հետո, որոշ ժամանակ հետո նա մեր «աչքի փուշը» դարձավ։ Նախ՝ երբ որոշեց իր անձնական կյանքը դասավորել կնոջ մահից հետո (դե, մենք չենք կարող, չէ՞, մեր հեղինակավոր կարծիքը չհայտնել), և երկրորդ՝ երբ Արոնյանը հայտարարեց, որ որոշել է լքել Հայաստանը և այլևս հանդես չգալ Հայաստանի դրոշի ներքո։

Մեկ րոպեում, մի քանի վայրկյանում նա դարձավ հակահերոս։ Ամեն տեղից ելնողն իր պարտքը համարեց քննարկել Արոնյանի կարիերան, կյանքը, կայացրած որոշումը՝ առանց խորանալու մանրուքների մեջ, առանց պատճառներն ուսումնասիրելու, առանց դավադրապաշտական տեսությունների։ Նա գրեթե դավաճան կարգվեց, որը լքում է Հայաստանը, հայրենիքը։ Մի պահ կար, երբ նման հակահերոս էլ դարձել էր Հենրիխ Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկը, մարդ, ով երբեք չի մոռանում իր ազգային պատկանելությունը, ամեն հարմար առիթով խոսում է Հայաստանի ու Արցախի մասին, ամուր թելերով կապված է հայրենի հողին, բարձր է պահում հայի ու Հայաստանի անունը։ Եվ հանկարծ, երբ նա իր քայլերով ցույց տվեց իր վերաբերմունքը մոր հանդեպ կատարված անարդարության կամ էլ այլ խնդիրների վերաբերյալ, երբ հրաժարվեց մասնակցել հավաքականի խաղերից մեկ-երկուսին՝ վկայակոչելով մարզական ոչ նորմալ վիճակը, նա դարձավ հակահերոս։ «Նորմալ ֆուտբոլ խաղալ էլ չգիտի, Հայաստանի ազգային հավաքականում չի խաղում, գնում, «Ռոմայում» գոլեր է խփում»,-գրում էին ֆեյսբուքյան որոշ «գիտակներ», իսկ իրականում՝ իմաստակներ։

Նա լուռ տարավ բոլոր այս հարձակումները, դաստիարակությունը թույլ չտվեց, թերևս, ավելի կոպիտ լինել իր բնորոշումներում, թեկուզ կարող էր, իրավունքն ուներ։ Հետո Արցախյան պատերազմի ընթացքում նրա սոցցանցային ակտիվությունը Մխիթարյանին վերադարձրեց «հերոսի» կոչումը: 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո մենք բազմաթիվ հարցեր ունեինք ոչ միայն մեր երկրի քաղաքական վերնախավին, այլ նաև զինված ուժերին։ Դրանք հարցեր էին, մեղադրանքներ, բարկություն. ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ այսքան զոհեր ունեցանք, ինչո՞ւ կորցրինք Արցախը, արդյո՞ք զինված ուժերը չէին տիրապետում իրավիճակին։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, որին ուղղվելիք հարցերը թերևս ամենաշատն են, մեկ գիշերվա մեջ դարձավ հերոս, այն պահին, երբ ԳՇ պետի առաջին տեղակալի՝ աշխատանքից ազատման հրամանագրից հետո գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:

Օնիկ Գասպարյանը դարձավ հերոս, որը դեմ դուրս եկավ իշխանություններին։ Ի՞նչ է, հիմա արդեն հարցեր չունե՞ք ԳՇ պետին, նա այլևս մեղավորություն չունի՞ տեղի ունեցած իրադարձություններում, հետաքրքիր չէ՞, թե ինչու էր լռում պատերազմից հետո, երբ զինված ուժերին դավաճան ու մարտի դաշտից փախչող կարգեցին: Նույնը՝ նաև նախագահ Արմեն Սարգսյանի պարագայում է։ Այս անձն այնքան արագ է հերոսից հակահերոսի ու դավաճանի վերածվում, որ հաշիվդ կորցնում ես։ Նա հերոս էր 2018 թվականին, երբ համաձայնության եկավ Նիկոլ Փաշինյանի հետ, դավաճան և ուղղակի դրածո, երբ իրար հետևից լուռ ու մունջ ստորագրում էր այս կամ այն օրենքը, այդ թվում՝ իրավաբանների կողմից հակասահմանադրական գնահատվածները, հետո, երբ Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատման դիմումը չստորագրեց, նա կրկին հերոս էր, բայց երբ... էլի չստորագրեց, դարձավ դավաճան։ Երևի այս շարքը դեռ երկար կշարունակվի... Նման մի հերոս էլ Նիկոլ Փաշինյանն էր։

Հիմա հաճախ են ասում՝ ինչու մարդիկ, նաև նրանք, ովքեր ճանաչում էին Նիկոլ Փաշինյան պատգամավորին, քաղաքական գործչին և խմբագրին, գնացին նրա հետևից։ Քանի որ այդ ժամանակ էլ մարդիկ ունեին հերոսի կարիք, և այդ թափուր տեղը զբաղեցրեց Փաշինյանը։ Այնքան մեծ էր ցանկությունը՝ ազատվել այն ժամանակվա իշխանություններից, որ բանականությունն, ավաղ, իր տեղը զիջեց պաթոսին, հույզերին, իսկ հետո գիտեք՝ ինչ եղավ։ Այսպես է նաև պատմական կերպարների հետ։ Մենք մինչ օրս չենք կողմնորոշվել Վարդա՞ն, թե՞ Վասակ Մամիկոնյանն է հերոս։ Պապ թագավորը դրակա՞ն կերպար է, թե՞ բացասական։ Մենք ազգովի անընդհատ հերոսների փնտրտուքի մեջ ենք։ Մեզ պետք է մեկը, ում հետևից կգնանք։ Կարևոր չէ, թե ով է նա։ Այսօր արդեն հերոսներ ենք դարձնում նրանց, ում մերժեցինք երեք տարի առաջ։ Բայց ավելի շատ մենք սիրում ենք մահացած հերոսներին։

«Գնա մեռի, արի սիրեմ»-ը այնքան ճիշտ է բնորոշում մեզ, մեր տեսակը։ Բայց և միևնույն ժամանակ ատում ենք անվերապահ: Մեր կողքին ապրողին ստորացնում ենք, անարգում, նեղացնում, իրար այնպես ենք ատում, ինչպես անգամ թուրքին չենք ատում։ Մեր ատելության թիրախը մենք ենք, մեր սիրո թիրախը՝ ամեն ինչ, բացի կարևորից, բացի հայրենիքից ու ընտանիքից։ Թե ուր կտանի մեզ հերոսների ու հակահերոսների այս փնտրտուքը, պարզ չէ։ Բայց... Մեր հերոսը գիտնականը, ստեղծագործողը, շինարարը, ուսուցիչն ու գործարարը չդարձան, միգուցե նաև այդ պատճառով ենք անընդհատ կանգնում կոտրած տաշտակի առաջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Աջափնյակում գաղտնի կերպով բացվել է Քեմալի դաշնակից Գանդիի արձանը ՍՈՒՊԵՐ ՄԱՄԱՆ Ո՞ՒՐ Ա....Ո՞Վ Է ԱԽՏԱՀԱՆԵԼՈՒ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ, ԻՆՉՈ՞Ւ Է ՆՈՐԻՑ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՎԽՏՈՒՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ...Շարժումը իր պահանջը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակին. տեսանյութՀանձնարարեք բոլոր Երևանյան լաբորատորիաները, դադարեցնեն նման թեսդավորումներըՊաշտոնաթող դատավորները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետԱրմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրումՄենք կհանձնենք մեր պահանջը ՄԱԿ-ի գրասենյակին. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութԿհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսըՑավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է. տեսանյութԵրթը շարժվեց ՄԱԿ-ի գրասենյակ. տեսանյութՆիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողինԱնվտանգության խորհուրդը հրապարակել է Օնիկ Գասպարյանի զեկույցի ձայնագրությունը (ՏեսանյութՄեկնարկեց շարժման երթը. ուղիղՌոբերտ Բադալյանն ևս ապահովեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըՀՐԱՆՏ ԹԱԴևՈՍՅԱՆԻ ՇՔԵՂ ԱԼԲՈՄԸ ՎԱՅԵԼԵԼՈՎԱրտաշես Գեղամյան. Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կվերածվի Հյուսիսային Կովկասի կորստի«Թղթի վրա քաղաքականություն խաղալու ժամանակ չունենք». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՍտեփանակերտում և Մարտակերտում այսօր կիրականացվեն հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներՌԴ-ն ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել ոչ թե հայ գերիների հարցի ներառմանն, այլ՝ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված երկու կետին. իրավաբանՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 667 դեպք, մահացել է 24 մարդ«Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում. հակառուսական անիմաստ վայնասունը». Արփինե ՀովհաննիսյանԱրման Անդրեասյանն ու Արման Ավագյանը հավակնում են ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալինՏեղի կունենա երթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ Արարատյան դերբի, թեժ հանդիպում Բունդեսլիգայում․ Ինչ դիտել այսօրԱրցախում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումներըՍննդային թունավորում Տավուշում․ 12-ամյա երեխան մահացել է, 4 քաղաքացի է տեղափոխվել է Իջևանի ԲԿՍեփական բռնապետի «օրինակին» հետևելով, Բաքվում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական ավարի զբոսայգին» և ծաղրում մեզ, բայց նաև իրենց.Վարդան ՈսկանյանՔաղաքացիական դիրքորոշման և/կամ քաղաքական հայացքների համար աշատանքից ազատում են բուժաշխատողներին.Գեւորգ ԳրիգորյանՍա Գորիսում է, Սյունիքը հանձնելու ձևը gps «դեմարկացիան»էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջևԷս ողորմելին հիմա էլ տարբեր համայնքներում «քրեական ենթամշակույթի» անվան տակ մարդկանց ապօրինի ձևով բերման ա ենթարկում ու բոլորին պարտադիր հարցնում՝ «ընտրություններին խառնվելու ե՞ք... ինչքա՞ն ձեն կարաք բերեք».Նարեկ ՍամսոնյանԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXFacebook-ը ավելացնում է փոդքաստներն ու «կենդանի աուդիո-սենյակները»Նավթի համաշխարհային գներն աճում ենԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզումՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի.«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը Գյումրիում«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ