Քասախի երկու բնակիչների անհետանալու հարցով ՄԻՊ-ը զրուցել է ԱԱԾ-ի եւ Կարմիր խաչի հետ Էրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել Նիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. Արտակ Զաքարյան ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում «Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասին Վանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջև Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպան Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողին Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ցուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսին


«Գիտությունն ուժ է, իսկ գիտելիքներով օժտված մարդն` անպարտելի».Աստվածաբան

Պատմական

Այս անվերապահ ճշմարտությունը հասկանալու համար ազգակործան պատերա՞զմ էր պետք, խայտառակ պարտությո՞ւն, մարդկային անդառնալի ու տարածքային ահռելի կորուստնե՞ր, որ հիմա սկսել են խոսել գիտության կարևորության, գիտնականին արժանավայել աշխատավարձ վճարելու անհրաժեշտության մասին:

ԽՍՀՄ տարիներին գիտաշխատողներն ունեին բարձր հասարակական հեղինակություն, խորհրդային չափանիշներով վարձատրվում էին հավուր պատշաճի, օգտվում որոշակի արտոնություններից, մասնավորապես, բնակարան ստանալիս` պետությունը նրանց որպես աշխատասենյակ հատկացնում էր 9 քառ. մետր լրացուցիչ բնակմակերես: ԽՍՀՄ փլուզումից հետո գիտաշխատողը Հայաստանում դարձավ թշվառության խորհրդանիշ: Եվ դա արվեց միտումնավոր` Հայաստանը դրսից կառավարող հակահայ ուժերի պարտադրանքով, որպեսզի թշվառական գիտաշխատողին աչքի առաջ ունենալով` պատմականորեն ուսումնատենչ հայ մանուկն առաձնապես չձգտի դեպի գիտելիքը, չջանա մուտք գործելու իմացությունների զարմանահրաշ աշխարհ, օտարվի հիմնարար կրթությունից, ոչ միայն արհամարհի, այլև ատի գիտությունը:

«Որքան տգետ, այնքան հեշտ կառավարելի»,-այս դիտավորությունն էր ներմուծվել հետանկախական Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների` գիտությունը փոշիացնելու, ոչնչացնելու բիրտ քաղաքականության մեջ: Երբ ծույլ, վատ սովորող աշակերտներին, ուսանողերին հարցնում ենք, թե ինչո՞ւ նրանք չեն սովորում, անկեղծորեն պատասխանում են. «Դուք այդքան սովորել եք, ինչի՞ եք հասել, որ մենք էլ սովորենք»,-միաժամանակ տալով կրթական ցածր ցենզ ունեցող հայտնի օլիգարխների, պաշտոնյաների, պատգամավորների մականուններ:

Ոչինչ երբեք ուշ չէ. այս համազգային աղետից կետո Հայաստանում պետք է ամենաբարձր մակարդակով ըստ արժանվույն գնահատվեն, նախ և առաջ, գիտնական ֆիզիկոսը, մաթեմատիկոսը, քիմիկոսը, կենսաբանը, նրանց ազգանպաստ գործունեության համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ` ամենաարդիական սարքավորումներով գերհագեցած լաբորատորիաներ, անգարներ, փորձադաշտեր, որպեսզի ի սարսափ թշնամեաց ստեղծվեն այնպիսի զենքեր, որոնք աշխարհում չունենան իրենց նմանօրինակները: Հայ գիտնականը, հավատացե՛ք, կարող է դա անել. ԽՍՀՄ-ում մի երկարատև շրջան զենքի արտադրության մեջ հայկական ուղեղն էր: Եթե չվերանայվի գիտության նկատմամբ տարվող քաղաքականությունը, ապա հայ գիտնականները ճարահատյալ շարունակելու են լքել հայրենիքը և գերժամանակակից զենքեր են ստեղծելու կորեացիների, չինացիների, ռուսների, ամերիկացիների և այլոց համար, ինչպես որ դա արվում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր:

Պատերազմում են ոչ միայն զենքով, այլև` գաղափարախոսությամբ: Հումանիտար գիտությունների ներկայացուցիչ գիտնականները այսօր մեծ անելիքներ ունեն, երբ

մեր քոչվոր, դաժան ու գող թշնամին, որ 1000 տարի է մեզանից խլում է հայրենիք, կատարում ցեղասպանություն ու մնում անպատիժ, որից ավելի է լկտիանում: Երբ ի սպառ ոչնչացնում է մեր պատմամշակութային արժեքներն ու դարձյալ մնում անպատիժ և դրանից էլ ավելի լպիրշանում, շարունակաբար մեզանից գողանում պատմություն, մշակույթ, կենցաղավարություն, խոհանոց: Մեր և այլ հնագույն ժողովուրդների անգնահատելի նյութական, հոգևոր արժեքների յուրացմամբ` փորձում է քաղաքակրթվել, բայց մնում է նույն հետամնաց թուրքը` քոչվորի ավազակային հոգեբանությամբ:

Այսօր թուրքն Արցախի պատմաճարտարապետական հուշարձանները հռչակում է աղվանական` քաջ գիտենալով, որ այդ հավաքական անունը կրող ցեղերի մշակութային արժեքները պետք է փնտրել Կուր գետի ձախափնյակից Կասպից ծով ընկած տարածքում, որն իրենց ալթայական ու օղուզական վայրենի, քոչվոր, ոչխարապահ նախնիները` սկսած XI-XIII դդ., խլեցին տեղաբնիկներից` կոտորելով, իսլամացնելով ու թուրքացնելով նրանց:

Հիմա թուրքը, կանգնած 100 տարի առաջ Գարեգին Նժդեհի գոցած պանթյուրքիզմի դարպասների մոտ, հոխորտում է. «Զանգեզուր բիզիմդիր, Էրիվան բիզիմդիր, Գյոքչա բիզիմդիր»: Որտե՞ղ էիք դո՛ւք, ա՜յ դրսեկ քոչվոր թուրքեր, երբ մինչև մեր տարածաշրջան ձեր ներխուժելը, Սյունիքում, Երևանում, Սևանի ավազանում 5000 տարի հայ էր ապրում:

Հայրենի իշխանությունների լուրջ հարվածը գիտությանը, հատկապես հայագիտությանը, հասցվեց 2015 թ., որով, ըստ էության, հայ գիտնականի մասնագիտական առաջընթացը կախման մեջ գցվեց օտարից: Այսինքն` դոկտորական ատենախոսություն պաշտպանելու համար` ատենախոսը, հայագիտության պարագայում, անպայման պետք է ունենա հրատարակված առնվազն մեկ հոդված` Web of Sciense կամ Scopus հորջորջվող շտեմարաններում ընդգրկված գիտական որևէ հրատարակությունում:

Ով ճարպիկ ու ճապուկ էր, մինչև նոր կարգի գործելը (2018 թ. մարտի 10-ից), կարողացավ խաբեությամբ ու իր նմանների օժանդակությամբ սղացնել անպատրաստ, պլագիաշատ, ուրիշի գրած ատենախոսություն դեպի պաշտպանություն, ով միամիտ էր ու դյուրահավատ, մնաց за бортом.

Ոչ մի հայագետ, հավատացե՛ք, մեկ հոդվածով, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող դրսում ճանաչվել: Փաստորեն պետք էր հայագիտությունն ընկճել, որն արվեց:

Իվանին, Ջոնին, Ժակին, Հանսին հետաքրքիր չեն, թե ինչու է Արմինեն հիմնավորում, որ «ապօրինի» բառը պետք է գրվի կլոր «օ»-ով, այլ ոչ` «ո»-ով, «կենդանի» ածականի հոմանիշը` «ողջ», ոչ թե` «վօխչ» կամ Արմենը պնդում է, թե Շահապիվանի եկեղեցական ժողովը գումարվել է 444 թ.` մերժելով 443 և 447 թվականները, Բագրատունյաց հարստությունը հաստատվել է 874 թ.` հերքելով 885 և 887 տարեթվերը: Օտարին փողն է հետաքրքրում. վճարի՛ր Արմեն, 650-950 դոլար, և քո հոդվածը կտպագրվի Web of Sciense կամ Scopus-ում: Այդքան գումար որտեղի՞ց

վճարի աղքատավարձով իր գոյությունը մի կերպ քարշ տվող հայագետը: Բացի այդ, պատկերացնելի է, թե ինչ որակ կունենա փողով տպագրված հոդվածը:

Ամփոփելով մեր խոսքը` գտնում ենք, որ գիտության նկատմամբ իրականացվող քաղաքականության մեջ պետք է հրատապ արվեն հետևյալ քայլերը.

1. Դուրս բերել ՀՀ ԳԱԱ-ն ԿԳՄՍ նախարարությունից և վերականգնել նրա երբեմնի անկախությունը, քանի որ լինելով նույն կառույցի շրջանակներում` գիտությունը ՀՀ-ում մշտապես ստորադասվում է կրթությանը: Որքան էլ տարօրինակ ու զավեշտալի է, գիտելիք ստեղծողը մեր երկրում ավելի ցածր է վարձատրվում, քան գիտելիք փոխանցողը:

2. Գոնե հիմա` այս փուլում, պետք է կրկնապատկել գիտաշխատողի ամսական 75. 000-90.000 դրամ նվաստացուցիչ, անբավարար աշխատավարձը` ապագայում այն շարունակաբար բարձրացնելու պատրաստակամությամբ:

3. Առայժմ հայագիտության պարագայում դոկտորականի պաշտպանության համար կասեցնել Scopus-ում տպագրվելու պահանջը` մինչև հայագիտական որևէ պարբերականի ներգրավումը այդ կարգի շտեմարանում:

Աշոտ Մանուչարյան`

Պ.գ.թ., դոցենտ

Քասախի երկու բնակիչների անհետանալու հարցով ՄԻՊ-ը զրուցել է ԱԱԾ-ի եւ Կարմիր խաչի հետԷրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արելՆիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. Արտակ ԶաքարյանՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում«Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասինՎանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջևՇվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպանՉարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողինՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՑուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսինԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացիՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ըԱդրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա երկու վիրավոր. ՌԴ ՊՆ-ն հաստատում էՊրոֆեսորի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ ինսուլինի մեծ չափաբաժին, թոքաբորբ զուգակցված այլ խնդիրներովՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրություններըԵթե ձեռքերդ բռնող չկա, եթե ինչ-որ մեկին չես հարցնում ում հետեւից գնաս, եթե ինչ-որ մեկը քեզ չի հուշում` ուրեմն գնա բյուջեի փողերը լափածների հետեւիցՍեպտեմբերի 19-ին ՀՀ-ում փակ ճանապարհներ կլինեն. ոստիկանություն«Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրաԵթե չոքած, խիարի նման թուրքի ստրուկ պիտի ապրեմ, ավելի լավ ա տան սպանեն. բողոքի ակցիաՍաղ ընկերներիս մասին պատմե՞մ՝ ոնց Շուշիում ընկան. ոստիկանը բորբոքվեցԿոչ եմ անում ընդդիմությանը դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդական շարժմանը. ՊետրոսյանԱռանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել. ԱբրահամյանՓաշինյանը գրկախառնվել է ինքնախաբեության հետ, մնում է երազախաբություն չլինի. ՊետրոսյանԽուժանություն է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը. ՀՅԴ-ական պատգամավոր«Եթե անի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը կապացուցի, որ դավաճան է և կապիտուլյանտ».Սվետլանա Հովհաննիսյան«Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը համարում եմ մեր զինվորների աճյունների ոտնահարում».ԼՈՒՍԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԱդրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik Արմենիա«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համար«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա ՍտեփանյանFact Check. կառավարությունը մանիպուլացնում է կարևորագույն ցուցանիշը«Դուք կուրացած ժողովուրդ եք, անգիտակից եqք, կուրացած եք ատելությունից ու նախանձից». Հենրիխ ԴանիելյանԲերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար ՎարդանյանՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ը, ՄԵԾ ՀԱՅ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է։Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)Թալիբները զրկել են ուզբեկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակիցԴե հիմա լսեք, թե ինչ կասեմ. Հայ ազգի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի դիպուկ գրառումըՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը«Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ». ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներինՉգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասինFinal․ Էնրիկե Իգլեսիասը ավարտում է կարիերան (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է ծախսվել Պուտինի և Բայդենի հանդիպման համարԵրևանում անհնազանդության ակցիա է Անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջովԱրժանի լինենք Գյումրիի նախնիներին ու պայծառ սերունդներին. Արտյոմ ՂուկասյանԵրևանում տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներսԳիտնականները գտել են COVID-19-ից հավանական մահը կանխատեսելու եղանակըՈւղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունըԿենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանըԱդրբեջանի փոխվարչապետը և Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակըՌԴ-ում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ