Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն Չարչյանը Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը


«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՂԱԾ ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՎԵՐԱՑՆԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՄԲ»

Ներքաղաքական

Առաջիկա արտահերթ ընտրությունների, ներքաղաքական գործընթացների եւ տարածաշրջանային զարգացումների մասին զրուցեցինք քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:

 

- Պարոն Իսկանդարան, ի՞նչ խնդիրներ են լուծում իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Ի՞նչ սպասել հետընտրական շրջանում: Կարո՞ղ է քաղաքական ճգնաժամն ավելի խորանալ ընտրությունների արդյունքում:

– Իշխանությունները փորձում են լուծել լեգիտիմության խնդիրը: Վերջին ընտրությունները կայացել են պատերազմից առաջ, երբ իրավիճակը բոլորովին այլ էր: Ավելին` դրանք անցկացվել են հետհեղափոխական էյֆորիայի ժամանակ: Այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է, եւ այդ օրինականությունն այլեւս չի գործում: Պատերազմում պարտվելուց հետո բավականին շատ թվով մարդիկ, կառույցներ, քաղաքական էլիտաների ներկայացուցիչներ նշում են, որ այս նոր իրավիճակում իշխանություններն այլեւս չունեն լեգիտիմություն: Այդ պատճառով նրանք գնացին լեգիտիմության հաստատման ճանապարհով, եւ բավականին մեծ հավանականությամբ դա նրանց կարող է հաջողվել: Դատելով սոցհարցումներից եւ ոչ միայն` ամենամեծ աջակցությունն ունի «Իմ քայլը» իշխանական կուսակցությունը: Նրանք կփորձեն օգտվել պահից, քանի որ հաջորդ ընտրությունները կլինեին միայն 3 տարի հետո, իսկ ինչպիսին կլինի այդ ժամանակ հասարակության աջակցությունը` դժվար հարց է: Բայց այս տեսակի քաղաքական տեխնոլոգիայի` արտահերթ ընտրությունների միջոցով եւ ապավինելով առկա աջակցության այլ տեսակներին` հնարավոր է հաստատել բյուրոկրատական լեգիտիմություն, իսկ այնուհետեւ` ի ցույց դնել այն: Սոցիալական լեգիտիմությունն այս եղանակով չի կարող հաստատվել: Հասարակության մեջ եղած բողոքները, մերժումները եւ բեւեռացումը հնարավոր չէ վերացնել ընտրությունների անցկացմամբ: Քաղաքական ճգնաժամը կմնա. հակադրությունը կլինի հասարակության մեջ, դիսկուրսներում, մամուլում եւ այլն: Այսինքն` ընտրություններից հետո ցանկացած դեպքում առճակատման քաղաքական ձեւերը կմնան:

– Ըստ Ձեզ` ո՞ր ուժերի միջեւ է ծավալվելու հիմնական նախընտրական պայքարը:

– Քարոզարշավը կլինի բազմաբաղադրիչ, շատ քաղաքական կուսակցություններ կմասնակցեն այս ընտրություններին, նույնիսկ նրանք, ովքեր, իմ կարծիքով, հաղթելու հավանականություն չունեն: Իհարկե, կմասնակցի «Իմ քայլը»: Իրականում քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է, դրա համար բավականին շատ ցուցիչներ կան: Ակնհայտ է, որ քարոզարշավը բավականին սուր է լինելու, դիսկուրսները` ռադիկալ: Մերժիր Նիկոլին` սա կլինի ընդդիմության գրեթե բոլոր նախընտրական արշավների հիմնական թեզը: Իշխող կուսակցության ընտրարշավն էլ հիմնված է այն թեզի վրա, որ` «մենք ավելի լավն ենք, քան նախկինները»: Քարոզարշավը կլինի արմատական, կլինեն բավականին սուր տարաձայնություններ, եւ բեւեռացումը կխորանա:

– Ինչո՞ւ ընդդիմությանը չհաջողվեց հասնել կառավարության հրաժարականին, չնայած այն բանին, որ հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ իրավիճակը դարձավ կրիտիկական:

– Կա մարդկանց որոշակի քանակ, ովքեր սատարում են Փաշինյանին: Նրանց քանակը անմիջապես պատերազմից հետո նվազում էր օրական մոտ կես տոկոսով: Եվ, ըստ երեւույթին, այն մոտեցավ իր կորիզին: Այսինքն` մնացին մարդիկ, ովքեր պատրաստ են ցանկացած պարագայում սատարել Փաշինյանին: Դրանց թիվը համեմատաբար քիչ է: Մյուս թեւում էլ կան մարդիկ, ովքեր ցանկացած պարագայում մերժում են նրան: Ընդդիմության հանրահավաքները, այսպես կոչված, էլիտար բողոքներ են. մենք տեսնում ենք Եկեղեցու, Համալսարանի, Գիտությունների ակադեմիայի, նկարիչների, արվեստագետների եւ այլնի բողոքը, որը բավարար չէ: Բայց մարդկանց այս երկու խմբերի միջեւ կան լայն սոցիալական խմբեր. դա հայ ժողովուրդն է, որի մոտ նկատվում է ապատիա, հոգնածություն, երկրորդ հեղափոխություն անելու ցանկության եւ հավատի բացակություն, որ ինչ-որ բան կարելի է փոխել: Փաշինյանի ռեժիմն այսօր ապավինում է հիմնականում ոչ թե աջակցությանը, այլ ապատիային: Եվ եթե ընտրություններին ցածր մասնակցություն լինի (որը շատ հավանական է), նրանք հաղթելու հնարավորություն կունենան:

– Այսօր ամենասուր խնդիրներից մեկը` ռազմագերիների խնդիրն է, եւ, որքան հասկանում եմ, Փաշինյանի եւ նրա թիմի վարկանիշը կախված է նաեւ այս հարցի լուծումից: Կարո՞ղ ենք ակնկալել, որ այս հարցը ինչ-որ կերպ կլուծվի մինչեւ ընտրությունները:

– Տեսականորեն հնարավոր է պատկերացնել, որ ընտրություններից առաջ երկու-երեքական խմբեր կարող են վերադառնալ ինչ-որ պայմանների դիմաց: Չնայած, դատելով դատարկ ինքնաթիռի վերջին իրադարձություններից, դա քիչ հավանական է: Դժվար թե, Ալիեւը հանկարծ որոշի եւ բարի կամքի դրսեւորմամբ ազատի բոլոր ռազմագերիներին:

 Պատրաստեց

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն ՉարչյանըԱյս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ