ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Սպասեք անակնկալի. Նիկոլին մերկ վիճակով, էշի վրա թարս նստած պտտացնելու եմ Հայաստանով մեկ». Սևադա Ղուկասյան ՀՀ ԱԳՆ-ը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթների օգտագործելու մասին ԱՄՆ-ն սադրիչ է անվանել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները Նախօրեին Սյունիքում ակցիայի 9 մասնակից բերման է ենթարկվել․ Արթուր Այվազյան՝ Մոնախը ձերբակալվել է Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություներին կմասնակցի Ռուստամ Մուրադովը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 282 նոր դեպք, 16 մարդ մահացել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրադրությունը մայիսի 15-ի առավոտյան դրությամբ դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ Մտահոգված եմ` չափազանց լուրջ. ՀՀ ներքին գործերի նախկին նախարար «Ասում էին՝ արի այստեղ». ադրբեջանցիներին այդքան մոտ հանդիպելն անակնկալ էր Վերիշենի հովվի համար.NEWS.am Իրանը Երեւանին եւ Բաքվին զսպվածության եւ փոխադարձ սահմանները հարգելու կոչ է արել


«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»

Զարկերակ

 Գիշերը Աջափնյակ համայնքի Հալաբյան-Մարգարյան խաչմերուկում գտնվող այգու տարածքում, մեր երկրում իշխանությունը բռնազավթած հայրենադավ խմբավորման պարագլխի հրահանգով գաղտագողի տեղադրվել է  արձանը:

Հատկանշական է, որ արձանը տեղադրվել է Հայոց Ցեղասպանության  զոհերի հիշատակի օրվանը ընդառաջ և այս հանցագործությունը կոչված է ևս մեկ անգամ ի ցույց դնել հայրենադավ տականքների էությունը: 

Այս կապակցությամբ այսօր Հանրապետական հիվանդանոցի պուրակում տեղի ունեցավ բողոքի ցույց, որին ելույթով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ՝ Ալլա Հակոբյանը: Ներկայացնում ենք իր ելույթը.

 

Բոլորին հայտնի են Մահատմա Գանդիի անկախության համար ո՛չ բռնի պայքարի մարտավարության երկու ձևերը՝ չհամագործակցություն և քաղաքացիական անհնազանդություն: Հաշվի առնելով այդ, այս արձանը պետք է տեղադրվեր Ոստիկանության շենքի դիմաց՝ ի հիշեցում մեր ոստիկանների: Եթե նրանք պաշտպանում են մեզանից այս արձանը, ուրեմն թող հետևեն Գանդիի կոչերին, այն է՝ չենթարկվել իշխանություններին և չկատարել նրանց հրամանները, այսինքն սաբոտաժով արհամարհել իշխանությունների հրահանգները: Ընտրե՛ք, պարոնայք ոստիկաննե՛ր՝ կամ դուք գանդիական եք և չեք ենթարկվում նիկոլին, կամ դուք գանդիական չեք և հանում եք այս արձանը Հանրապետական հիվանդանոցի տարածքից:

Ի դեպ, ցանկացած արձան տեղադրելուց առաջ մտածում են, որտեղ այն տեղադրել: Հարց, ի՞նչ գործ ունի Հանրապետական հիվանդանոցի պուրակում այս արձանը: Տրամաբանական կլիներ այստեղ՝ այս պուրակում, տեսնել աշխարհահռչակ բժիշկներից որևէ մեկի արձանը, բժիշկների, որոնց դերը մարդկության փրկության գործում անգնահատելի է: Օրինակ, Զիլբերի, Մեչնիկովի: Նոբելյան մրցանակի դափնեկիր Իլյա Իլյիչ Մեչնիկովը համեմատական պաթոլոգիայի, էվոլյուցիոն սաղմնաբանության և իմունաբանության հիմնադիրներից է: Լեւ Ալեքսանդրովիչ Զիլբերի հիմնական աշխատանքները նվիրված են միկրոօրգանիզմների փոփոխականության, պատվաստումների, ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ խնդիրներին: Հաշվի առնելով COVID 19-ը վիրուսի ազդեցությունը թե՛ համայն մարդկության առողջության, թե՛ տնտեսության վրա, տրամաբանական կլիներ հե՛նց այս հումանիստներից որևէ մեկի արձանը տեղադրել այստեղ:

Սակայն, մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով: Գանդիի կարծիքով «հայկական ռասայի գաղափարը որպես ազնիվ, բարեկիրթ, առաջադեմ և քաղաքավարի ռասա ... հարցի բացարձակ անտեղյակությունից է»: Գանդին համարում էր, որ Եվրոպան Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ անարդար է վարվել Թուրքիայի հետ, և, որպեսզի չփչացնի իր հարաբերությունները մուսուլմանական աշխարհի հետ, նա չէր ընդունում Հայոց ցեղասպանությունը, որն, ի դեպ, ընդունում էր նույնիսկ հրեշ Հիտլերը, ասելով. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանության մասին:»

Միջազգային գլոբալիստական հմուտ աճպարարների խաղերի շնորհիվ, BBC-ի հարցումով, 2000 թ. Գանդիին հռչակեցին Հազարամյակի մարդ: «Հումանիստ», ով չէր նկատում միլիոնավոր մարդկանց ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում, ընդ որում, ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների: Մենք՝ հայերս, միայն մեր ցավի մասին չենք խոսում: Ի դեպ, երբ դեռ նիկոլիզմը չէր մտել մեր խորհրդարան, 2018 թ. հունվարի 16-ին, Հայաստանի օրենսդիր մարմինը՝ 4 խմբակցություններով միաձայն, ճանաչեց 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Այսպես են իրենց պահում իսկական հումանիստ ազգերը, ում «հումանիստ» Գանդին չէր համարում «առաջադեմ և քաղաքավարի ռասա»: Հայը պայքարել և պայքարում է իր գոյատևելու համար, և չի ձգտել հաճոյանալ օրվա մեկ ա՛յս, կամ ա՛յն հզոր պետությունների տիրակալներին: Այսօր, աշխարհի տիրակալները, ուղեղների վրա կիրառելով soft power, այն է՝ փափուկ ուժ, աշխարհով մեկ տեղադրել են Գանդիի արձանը՝ այն տեղադրված է Մոսկվայում և Լոնդոնում, Նյու Յորքում և Վաշինգտոնում, Ատլանտայում և Սան Ֆրանցիսկոյում, Ալբուֆեյրայում և Հոնոլուլույում, Ալմաթիում և Բիշքեկում, Դուշանբեյում և Ուլան Բատորում, Մինսկում, Կիևում , Բուդապեշտում:

Ի դեպ, Աֆրիկայում ընդամենը 3 տարի առաջ՝ 2018 թ., Գանդիին ռասիզմի մեջ մեղադրանքների պատճառով, Գանայի Հանրապետության մայրաքաղաք Աքկրայում ապամոնտաժվել է նրա արձանը, որը տեղադրվել էր Ակրայի Գանայի համալսարանի տարածքում:

Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ասենք, որ ցանկցա՛ծ երկրի դեսպանություն Հայաստանում պետք է հարգալից վերաբերվի մեր պատմությանը, ցեղասպանություն տեսած ազգը չի կարող հանդուրժել Գանդիի արձանը իր Հայրենիքում՝ մի փոքրիկ Հայաստան, որը հրաշքով փրկվել է հայերին ցեղասպանա՛ծ և հայերի դարավոր հողերը զավթած թուրքերից: Մենք՝ լինելով քրիստոնյա, խորին հարգանքով ենք վերաբերվե՛լ և վերաբերվո՛ւմ բոլոր կրոններին, հարգել բոլոր ազգերի մշակույթը, ուստի, ակնկալում ենք նույնպիսի վերաբերմունք և մեր հանդեպ:

 

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կանանց խորհրդի նախագահ՝ Ալլա Հակոբյան:

21.04.2021թ., ք. Երևան, Հանրապետական հիվանդանոցի պուրակ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Սպասեք անակնկալի. Նիկոլին մերկ վիճակով, էշի վրա թարս նստած պտտացնելու եմ Հայաստանով մեկ». Սևադա ՂուկասյանՀՀ ԱԳՆ-ը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթների օգտագործելու մասինԱՄՆ-ն սադրիչ է անվանել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողություններըՆախօրեին Սյունիքում ակցիայի 9 մասնակից բերման է ենթարկվել․ Արթուր Այվազյան՝ Մոնախը ձերբակալվել էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություներին կմասնակցի Ռուստամ ՄուրադովըՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 282 նոր դեպք, 16 մարդ մահացել էՍյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրադրությունը մայիսի 15-ի առավոտյան դրությամբ դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆՄտահոգված եմ` չափազանց լուրջ. ՀՀ ներքին գործերի նախկին նախարար«Ասում էին՝ արի այստեղ». ադրբեջանցիներին այդքան մոտ հանդիպելն անակնկալ էր Վերիշենի հովվի համար.NEWS.amԻրանը Երեւանին եւ Բաքվին զսպվածության եւ փոխադարձ սահմանները հարգելու կոչ է արելՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ`տեղում ծանոթանալու իրավիճակինՔննություն է տարվում՝զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿԷլինար Վարդանյանը «Հայաստան» դաշինքին առաջին կին թեկնածու լինելու լուրերի մասինՈ՞ւմ խորհուրդ չի տրվում բողկ ուտելԱյն բարձունքից,  որտեղ այս պահին տեղակայված է թշնամին վերահսկվում է Պարսկաստանի հետ կապող միակ ճանապարհը, Սիսիան օդանավակայանը. ԳՇ նախկին պետ«Ժողովուրդ». Անկախ պատգամավորների նոր նախագիծը՝ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալՀայտնի են ապագայի 10 մասնագիտությունները«Փաստ». Տեղերում չեն ուզում ասոցացվել այս իշխանությունների հետ«168 ժամ». Վերելակից՝ Սեւ լիճ․Ալիեւ-Փաշինյան կապի գաղտնիքներըՔանի դեռ Նիկոլը Հայաստանում իշխանության ղեկին է, Ալիևների ընտանիքի համար ապագա կա, և այդ ապագան պայծառ է.Կարեն Վրթանեսյան«Ժողովուրդ». Սահմաններին տեղի ունեցածն Արտակ Դավթյանի թերացումն էՍյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն.Արման ԹաթոյանԱլեն Սիմոնյանին ասեք, որ էս ամեն ինչի ավարտից հետո աշխարհի ցանկացած ծայրում ինքն իրա սեփական կաշվի վրա զգալու ա հայրենիքի յուրաքանչյուր հանձնած սանտիմետրի գինը.Նարեկ ՍամսոնյանՍրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու.Տիգրան Աբրահամյան«Հրապարակ». Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն«Հրապարակ». Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներումՆԻԿՈ՛Լ, ԱՆՀԱՊԱՂ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ ՀԱՅՏԱՐԱՐԻ. ՀԻՄԱ ՄԵՐ ԳՈՅԻ ՊԱՅՔԱՐՆ է ՆԻԿՈ՛Լ, ԵՒ ՀԱՅԸ ՊԻՏԻ ՀԱՂԹԻ. ՃԱՆԱՉՎԱԾ ԼՐԱԳՐՈՂԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸՈրպեսզի անհայրենիք ապագայում ամոթից գետինը չմտնես. Հայը պարտավոր է հաղթել (Տեսանյութ)Սահմանը չի ներում ավելորդ քուն, ավելորդ խոսք, ավելորդ վախ. Շահե ԱճեմյանԱննա Հակոբյանը պատրաստվում է գաղտնի մեկնել ԱՄՆ, որտեղ հանդիպելու է հրեական ու սորոսական համայնքների հետՍթափվե՛ք, սա մի նոր գենոցիդ է. Սարգիս ՍիմոնյանՆկատողություն է տվել մայիսի 17֊ով, այնինչ այսօր մայիսի 14֊ն էԱՄՆ Պետդեպը կոչ է անում Բաքվին անհապաղ դուրս բերել զորքը Հայաստանի հետ սահմանիցԽուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով. պաշտպանության նախարարՀՀ ՄԻՊ֊ը դիմում է սփյուռքինՔանի այս վիժվածքներն են իշխանության, ժողովուրդ իմացե´ք, ո´չ խաղաղություն եք ունենալու, ո´չ անվտանգություն, ո´չ էլ հաց. Գևորգ ԳևորգյանՉի բացառվում, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ոչ իր կամքով. ռազմական փորձագետ Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերի հարցազրույցըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՂԵՏԻՓաշինյանի ծրագրերը պարզապես չեն համընկնում Հայաստանի շահերի հետ. ՑիգանոկԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԶարեհ Սինանյանին անգամ իշխանությո՞ւնը չի վստահումԲանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը․ Նիկոլ ՓաշինյանԱԼԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՇՏԱՊԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆԻԿՈԼՆ ԻՋԵՎԱՆԻ ԿԱՄ ԲԱՔՎԻ ՃԱՄՓԱՆ ՉԻ ԲՌՆԵԼՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 20 ՀԱՅԱՍՏԱՆ ԿՄՆԱ՞Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. (տեղորոշում)Տեր-Պետրոսյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ