Մեր աչքի առջև Սյունիքը քիչ-քիչ, «բանակցություններով» հանձնում են թշնամուն.Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյան Եգիպտոսում բուրգերի ժամանակներից պահպանված հարյուրավոր անհայտ դամբարաններ են գտել Օրվա խաղերի անոնս ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Սպասեք անակնկալի. Նիկոլին մերկ վիճակով, էշի վրա թարս նստած պտտացնելու եմ Հայաստանով մեկ». Սևադա Ղուկասյան ՀՀ ԱԳՆ-ը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթների օգտագործելու մասին ԱՄՆ-ն սադրիչ է անվանել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները Նախօրեին Սյունիքում ակցիայի 9 մասնակից բերման է ենթարկվել․ Արթուր Այվազյան՝ Մոնախը ձերբակալվել է Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություներին կմասնակցի Ռուստամ Մուրադովը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 282 նոր դեպք, 16 մարդ մահացել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրադրությունը մայիսի 15-ի առավոտյան դրությամբ դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ


ՆԱՎԱԲԵԿՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ 1000+1 «ՆԱՎԱՊԵՏԵՐԸ»

Վերլուծություն

Ընտրություններին մասնակցելու եւ ընտրվելու ախորժակ ունեն այնքան շատերը, որ եթե ԱԺ դահլիճը լիներ անգամ 10 հազար տեղանոց, էլի դժվար թե տեղավորեր բոլորին: Այն, որ «ծանրքաշային» քաղաքական ուժերը շատ մանդատներ եւ իշխանություն ձեռք բերելու համար պայքարում են, բնական է: Սակայն ի՞նչ են կորցրել «գազը թողած» լիմոնադի նմանվող ուժերն ու գործիչները, եւ առավելեւս` նորաստեղծ կուսակցությունները, որոնց անուններն անգամ քաղաքագետներն ու լրագրողները չեն կարողանում միանգամից հիշել... Ախր, բոլոր թեկնածուները միասին վերցված, կհերիքեին հզոր հանրահավաքների, նրանց համատեղ միասնական վճռական գործողությունները հաստատ կբավարարեին կապիտուլյանտին եւ նրա խունտային արագ քշելու համար:

 

«ՓՐԿԻՉՆԵՐԸ» ԵՎ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐԸ

Ընդ որում, ամեն մի թեկնածուի եւ նորատունկ կուսակցության առաջնորդի ընտրարշավային ծախսերն այնքան շատ են լինելու, որ 5 տարվա մեջ դրանք չեն փոխհատուցվելու պատգամավորական պարգեւավճարներով եւ այլ բարիքներով: Ռուսները լավ եզրույթ ունեն` «պոնտեր», այսինքն` ցուցադրել ավելի բարձր կարգավիճակ, քան ունես իրականում: Օրինակ, շատ հայեր վերցնում են վարկեր, որոնք հետո չեն կարողանալու պահել, որպեսզի գնեն թանկարժեք ավտոմեքենա ու շարժեն շրջապատի նախանձը: Նույն երեւույթն է  եւ այն, որ մարդը ծակ շալվարով է շրջում, բայց ձեռքում ի ցույց բոլորի պահում է ամենավերջին մոդելի, ամենաթանկ «Այֆոնը», որը սակայն օգտագործում է սովորական կոճակային հեռախոսի չափ, այլ ոչ թե որպես գրպանում տեղավորվող հզոր համակարգիչ: Եվ ակամա ուզում ես հարցնել` ինչի՞դ է պետք պատգամավորի մանդատը մի երկրում, որը նավաբեկյալ նավ է հիշեցնում, 1000+1 «նավապետերից» ի՞նչ օգուտ խորտակվող պետականությանը: Ձեզ «փրկի՞չ» եք երեւակայում` բայց չէ՞ որ ճշմարիտ քրիստոնյայի համար կա միայն մեկ, այն էլ երկնային փրկիչ, իսկ կրոնից հեռու մարդկանց համար ընդհանրապես վանող երեւույթ են բոլոր փրկիչները...

Առավել հավանական է պատեհապաշտությունը, «բան փախցնելու» մղումը` հիմա, այս պահին զբաղվել «ծանրքաշայինների» ընտրազանգվածը փոշիացնելով (սակայն, օրինակ, Նիկոլի ժեխազանգվածը փոշիացնել անհնարին է), իսկ հետո «ծախվել» կա՛մ նախկիններին (չխանգարելու համար փայ փախցնելու), կա՛մ վարձատրվել խունտայի կողմից` իրական ընդդիմությանը խանգարելու աստվածատհաճ զբաղմունքի համար: Այդ քաղաքական չարչիության «տոնահանդեսն» իրականում հետեւանք է ամուր ընտրախավ, «խորքային պետություն» չունենալու: Ռազմիկ երկրորդ եւ երրորդ նախագահները չհասցրեցին ավարտուն տեսքի հասցնել քաղաքական ինստիտուտները, հասցրին միայն ստեղծել ոչ այնքան ընդարձակ միջին խավ: Եվ այդ միջին խավը 2018-ին հանկարծ երեւակայեց, որ կարող է ինքն ընտրել իշխանություն, եւ հանուն այդ միրաժի միացավ ժեխին եւ գնաց հողատու ստախոս եւ պոպուլիստ Նիկոլի հետեւից: Որն, ի դեպ, հենց այդ միջին խավին կուլակաթափելու եւ ժեխին հրճվանք պատճառելու հակում ունի:

 

«ԾԱՆՐՔԱՇԱՅԻՆՆԵՐԸ» ԵՎ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ԿԱՄԱԿԱՏԱՐ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իրավացիորեն նկատում է. «Արդյո՞ք մենք ունենք establishment, եթե այո, ապա ինչպե՞ս էր հնարավոր 2018 թվականի հակապետական հեղաշրջումը: Ճշտենք, որ խոսքը ոչ թե հակաիշխանական ընդվզման մասին է, ինչին այն ժամանակ շատերս էինք հավատում, այլ, ինչպես ցույց տվեց ժամանակը, հակապետական հեղաշրջման: Եթե Իշթեբլիշմենթտը (establishment) անգլերենից թարգմանենք հայերին, կնշանակի «հաստատություն», սակայն այդ բառն ավելի լայն իմաստ ունի: Դրա տակ հասկանում են այն մարդկանց, որոնք հանդիսանում են հասարակական-քաղաքական համակարգի հենասյուները: Դրանք քաղաքական ու պետական գործիչներն են, պետական ծառայողների, բանակի, հատուկ ծառայությունների վերնախավը, հանրային կարծիքի վրա ազդողները, մշակույթի գործիչները եւ այլն: Կարճ ասած, այն մարդիկ, որոնք գործող համակարգի հիմքն են: Ունենալ Իստեթլիշմենտ, նշանակում է ունենալ պետություն եւ պետականության պահապաններ: ...Մենք պետք է ձեւավորենք մեր Իսթեբլիշմենտը, որի համար նախ պետք է ունենալ հասարակական-քաղաքական համակարգ, որը ընկալելի լինի հանրության համար, հետեւապես, ընկալելի կլինեն նաեւ այդ համակարգի հենասյուները` ազգային Իսթեբլիշմենթը»:

Պանթուրքիզմը սպասարկող նիկոլասորոսական խունտան հետեւողականորեն թաղում է establishment-ի բոլոր սաղմերը եւ ձգտում ամեն գնով վերարտադրվել: Իսկ մյուս խաղացողների մեջ առանձնացնենք, բացի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից, նաեւ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերին, որոնք «ծանրքաշային» են: Անգամ «հոգեհայրիկ» ԼՏՊ-ն է դեմ Նիկոլին, իսկ Ռոբերտ Քոչարյանը բավականին վաղուց է փաստացի ընտրապայքար վարում:  Նրա մերձավոր եւ վստահելի զինակից Արմեն Գեւորգյանն արձանագրում է. «Հունիսի 20-ին կանցկացվեն դեռեւս չնշանակված ընտրությունները: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այլեւս նշանակություն չունի, թե ինչ են ցույց տալիս սոցիոլոգիական հարցումները: Բոլորը պատրաստ են մարտի գնալ: Մտահոգված եմ նրանով, որ գործընթացի շատ մասնակիցներ կմոռանան խոսել Նիկոլի կառավարման աղետալի արդյունքների, 44-օրյա պատերազմի պատճառների եւ հետեւանքների մասին: Չեն խոսելու նոր ծրագրերի մասին, չեն քննարկելու նոր գաղափարներ, այլ կենտրոնանալու են անձերի վարկաբեկման, անցյալը սեւացնելու եւ ապագան մեզանից հեռացնելու վրա: Ակնհայտ է, որ կայունությունն ու քաղաքական ճգնաժամի լուծումը երկրում, ինչպես նաեւ վստահությունը որպես դաշնակցի կգան միայն Նիկոլի իշխանությունից հեռանալուն պես»: Իսկ Սերժ Սարգսյանի թիմը` ՀՀԿ-ն, մտավ ընտրապայքարի մեջ հետեւյալ բանաձեւով. «Հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների եւ ջանքերի գործադրման կարեւորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին: Մասնակցության հնարավոր ձեւաչափերի եւ  համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում»,- այսինքն հաշվի է առնվում, որ ընտրություններ կարող են եւ չլինել: Հին շախմատիստ երրորդ նախագահը թերեւս մի բան գիտի...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Մեր աչքի առջև Սյունիքը քիչ-քիչ, «բանակցություններով» հանձնում են թշնամուն.Ռազմական փորձագետ Դավիթ ՋամալյանԵգիպտոսում բուրգերի ժամանակներից պահպանված հարյուրավոր անհայտ դամբարաններ են գտել Օրվա խաղերի անոնսՏԵՍԱՆՅՈՒԹ.«Սպասեք անակնկալի. Նիկոլին մերկ վիճակով, էշի վրա թարս նստած պտտացնելու եմ Հայաստանով մեկ». Սևադա ՂուկասյանՀՀ ԱԳՆ-ը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթների օգտագործելու մասինԱՄՆ-ն սադրիչ է անվանել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողություններըՆախօրեին Սյունիքում ակցիայի 9 մասնակից բերման է ենթարկվել․ Արթուր Այվազյան՝ Մոնախը ձերբակալվել էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություներին կմասնակցի Ռուստամ ՄուրադովըՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 282 նոր դեպք, 16 մարդ մահացել էՍյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրադրությունը մայիսի 15-ի առավոտյան դրությամբ դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆՄտահոգված եմ` չափազանց լուրջ. ՀՀ ներքին գործերի նախկին նախարար«Ասում էին՝ արի այստեղ». ադրբեջանցիներին այդքան մոտ հանդիպելն անակնկալ էր Վերիշենի հովվի համար.NEWS.amԻրանը Երեւանին եւ Բաքվին զսպվածության եւ փոխադարձ սահմանները հարգելու կոչ է արելՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ`տեղում ծանոթանալու իրավիճակինՔննություն է տարվում՝զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿԷլինար Վարդանյանը «Հայաստան» դաշինքին առաջին կին թեկնածու լինելու լուրերի մասինՈ՞ւմ խորհուրդ չի տրվում բողկ ուտելԱյն բարձունքից,  որտեղ այս պահին տեղակայված է թշնամին վերահսկվում է Պարսկաստանի հետ կապող միակ ճանապարհը, Սիսիան օդանավակայանը. ԳՇ նախկին պետ«Ժողովուրդ». Անկախ պատգամավորների նոր նախագիծը՝ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալՀայտնի են ապագայի 10 մասնագիտությունները«Փաստ». Տեղերում չեն ուզում ասոցացվել այս իշխանությունների հետ«168 ժամ». Վերելակից՝ Սեւ լիճ․Ալիեւ-Փաշինյան կապի գաղտնիքներըՔանի դեռ Նիկոլը Հայաստանում իշխանության ղեկին է, Ալիևների ընտանիքի համար ապագա կա, և այդ ապագան պայծառ է.Կարեն Վրթանեսյան«Ժողովուրդ». Սահմաններին տեղի ունեցածն Արտակ Դավթյանի թերացումն էՍյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն.Արման ԹաթոյանԱլեն Սիմոնյանին ասեք, որ էս ամեն ինչի ավարտից հետո աշխարհի ցանկացած ծայրում ինքն իրա սեփական կաշվի վրա զգալու ա հայրենիքի յուրաքանչյուր հանձնած սանտիմետրի գինը.Նարեկ ՍամսոնյանՍրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու.Տիգրան Աբրահամյան«Հրապարակ». Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն«Հրապարակ». Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներումՆԻԿՈ՛Լ, ԱՆՀԱՊԱՂ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ ՀԱՅՏԱՐԱՐԻ. ՀԻՄԱ ՄԵՐ ԳՈՅԻ ՊԱՅՔԱՐՆ է ՆԻԿՈ՛Լ, ԵՒ ՀԱՅԸ ՊԻՏԻ ՀԱՂԹԻ. ՃԱՆԱՉՎԱԾ ԼՐԱԳՐՈՂԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸՈրպեսզի անհայրենիք ապագայում ամոթից գետինը չմտնես. Հայը պարտավոր է հաղթել (Տեսանյութ)Սահմանը չի ներում ավելորդ քուն, ավելորդ խոսք, ավելորդ վախ. Շահե ԱճեմյանԱննա Հակոբյանը պատրաստվում է գաղտնի մեկնել ԱՄՆ, որտեղ հանդիպելու է հրեական ու սորոսական համայնքների հետՍթափվե՛ք, սա մի նոր գենոցիդ է. Սարգիս ՍիմոնյանՆկատողություն է տվել մայիսի 17֊ով, այնինչ այսօր մայիսի 14֊ն էԱՄՆ Պետդեպը կոչ է անում Բաքվին անհապաղ դուրս բերել զորքը Հայաստանի հետ սահմանիցԽուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով. պաշտպանության նախարարՀՀ ՄԻՊ֊ը դիմում է սփյուռքինՔանի այս վիժվածքներն են իշխանության, ժողովուրդ իմացե´ք, ո´չ խաղաղություն եք ունենալու, ո´չ անվտանգություն, ո´չ էլ հաց. Գևորգ ԳևորգյանՉի բացառվում, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ոչ իր կամքով. ռազմական փորձագետ Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերի հարցազրույցըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՂԵՏԻՓաշինյանի ծրագրերը պարզապես չեն համընկնում Հայաստանի շահերի հետ. ՑիգանոկԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԶարեհ Սինանյանին անգամ իշխանությո՞ւնը չի վստահումԲանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը․ Նիկոլ ՓաշինյանԱԼԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՇՏԱՊԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆԻԿՈԼՆ ԻՋԵՎԱՆԻ ԿԱՄ ԲԱՔՎԻ ՃԱՄՓԱՆ ՉԻ ԲՌՆԵԼ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ