Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին» «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով. ՖՈՏՈՇԱՐՔ Թուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում Հակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik Արմենիա Ինչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում Հայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին Սյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊ


Ապագա կա առանց նիկոլիզմի, ու այդ ապագան մենք ենք բերելու. Հարությունյան

Հանդիպում

Հայաստանյան ներքաղաքական իրադրության եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թոհուբոհի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հայրենիք» կուսակցության անդամ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ՊԱՀԵԼ Է»

– Իրավունքի ուժով Ազգային ժողովը ցրվեց, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլեւս անխուսափելի են: Կարո՞ղ ենք համարել, որ այս հարցում գոնե Նիկոլ Փաշինյանը պահեց իր խոստումը:

– Չեմ համարում, որ իշխանությունն իր խոստումը պահել է: Մենք ենք ստիպել իշխանությանը, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մի իշխանություն, որը երկիրը նույնիսկ կապիտուլիացիայի հասցնելուց հետո չունեցավ բարոյականության նշույլ` հրաժարական տալու, ավելին` փորձեց ուժային մեթոդներով լռեցնել ընդդիմությանը, չի կարող պահել իր խոստումը: Մենք տեսել ենք, թե այս երեք տարիների ընթացքում ինչեր է խոսք տվել Նիկոլը եւ իշխանություն վերցնելուց առաջ ինչեր էր խոստանում, որոնք իրականություն չեն դարձել: Հետեւաբար նաեւ այս քայլը ոչ թե խոստումը պահել էր, այլ ստիպված հրաժարական տալ էր, ինչը հաջողվեց ընդդիմությանը: Ճիշտ է, երբ խոսում ենք Հայրենիքի փրկության շարժման գործունեության մասին, ասում ենք, որ չհաջողվեց շարժմանն իր օրակարգն ամբողջությամբ իրականություն դարձնել, այսինքն` տեղի ունենային ընտրություններ` առանց Նիկոլի, բայց, ամեն դեպքում, հասանք մի վիճակի, որ Նիկոլը ստիպված եղավ հրահանգել իր քայլարածների խմբակին, որպեսզի իրեն երկու անգամ չընտրեն վարչապետի պաշտոնում:

– Ի սկզբանե Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող մի շարք ընդդիմադիր գործիչներ հայտարարում էին, որ իրենց բնորոշմամբ` դավաճանի հետ պետք  չէ գնալ ընտրությունների: Ի վերջո, ինչո՞ւ համաձայնեցիք:

– «Հայրենիք» կուսակցությունը, լինելով պայքարի առաջնագծում, դեռ ամիսներ առաջ է հայտարարել, որ եթե, այնուամենայնիվ, ընտրություններ լինեն, եւ մենք կանգնենք փաստի առջեւ, կգնանք այդ ընտրություններին: Դրա մասին խոսել ենք շատ ավելի վաղ: Իհարկե, մեզ համար ամենանախընտրելի տարբերակն այն կլիներ, որ դավաճանը հեռանար, եւ շարժման օրակարգով տեղի ունենային ընտրություններ: Բայց հիմա փաստի առջեւ ենք կանգնած, իսկ մեր անելիքների մասին հայտարարել էինք դեռեւս ամիսներ առաջ:

«ՀՀԿ-Ն ԻՆՔՆԱՄԱՔՐՎԵԼ Է, ՄԵՆՔ ԷԼ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԵՆՔ»

– Դուք ընդդիմադիր էիք թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին: Կոգնիտիվ դիսոնանս չե՞ք զգում` այժմ լինելով ՀՀԿ-ի հետ մեկ դաշինքում, որը կոչվում է «Պատիվ ունեմ»:

– Իրականում` այո, ես նախկինում էլ եմ եղել ընդդիմություն, եւ եղել են խնդիրներ, որոնք բարձրաձայնել եմ: Ինձ որեւէ մեկը չի կարող ասել` բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիր խոսում: Վաղն էլ որեւէ մեկը չի կարողանալու ասել` բա Նիկոլի ժամանակ ինչի՞ չէիր խոսում: Բայց հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որ մեր երկրում ապրել-չապրելու, երկիրը կորցնելու վտանգի առջեւ ենք կանգնած: 4,5 տարի հետո, երբ կլրանա Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության ժամկետը, կանգնելու ենք մեծ խնդրի առջեւ: Միայն այս տարի ավելի քան 77 հազար քաղաքացի մեկնել է երկրից, էլ չեմ խոսում տնտեսական խնդիրների մասին` երկրում ներդրումներ չկան, թանկացումների ալիքն ուղղակի անկասելի չափերի է հասել եւ դեռ շարունակվում է: Եվ այս ամենը հաշվի առնելով` կարծում եմ` ճիշտ էր ՀՀԿ-ի հետ գնալ դաշինքի, որովհետեւ ունենք մի ապիկար, ազգադավ, հակահայ իշխանություն, որին հեռացնելու համար պետք է միասնական ուժերով պայքարել:

– Հիմա «նախկին» լինելը պիտա՞կ է, թե՞ պատիվ: Վերցնո՞ւմ եք այդ բեռը Ձեզ վրա:

– Ամենեւին բեռը մեզ վրա չենք վերցրել: Ի պատիվ ՀՀԿ-ի` իրենք ներողություն են խնդրել նախկինում ունեցած սխալների համար: ՀՀԿ-ն այս ողջ շրջանում, ինչ այլեւս իշխանություն չէ, ինքնամաքրվել է, իսկ մենք նոր քաղաքական ուժ ենք եւ միասին շարժվելու ենք առաջ: Ինչ վերաբերում է «նախկին» լինելու ձեւակերպմանը, հիմա եթե ասենք` Նիկո՛լ, արի դու այդ ձեւակերպումը տուր, չի կարողանալու: Նրանք ուզում են շահարկել այդ «նախկին» արտահայտությունը, բայց չեն կարող տալ դրա ձեւակերպումը, որովհետեւ տեսնում ենք, թե այսօր իշխանությունում ովքեր են: Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քորչարյանը, Շիրակ Թորոսյանը նախկի՞ն են, թե` ոչ: Սրանք մարդիկ են, ովքեր ՀՀՇ-ում, ՀՀԿ-ում եւ տարբեր տեղերում են եղել: Այո, մենք ասել ենք, որ նախկինի վերադարձ չի լինի: Նույնիսկ Սերժ Սարգսյանն է անձամբ ասել, որ նախկինի վերադարձ չի լինելու: Մենք այս խոսքերի տակ հասկանում ենք նախկին համակարգն ու այն արատավոր երեւույթները, որոնք եղել են, եւ որին վերադարձ չի լինելու:

«ՉԿԱ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ, ՈՐՆ ՈՒՆԻ 50+1 ՏՈԿՈՍ ՎԱՐԿԱՆԻՇ»

– Ունե՞ք մտավախություն, որ ընտրապայքարի կեսից ընդդիմադիր ուժերը կարող են մոռանալ Նիկոլ Փաշինյանին եւ սկսեն մրցակցել միմյանց դեմ: Օրինակ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» ու Ձեր «Պատիվ ունեմ» դաշինքները:

– Փորձը ցույց է տալիս, որ առանձին դրվագներ կանխել, ուղղակի անհնար է: Բայց  հակված եմ նրան, որ ե՛ւ «Պատիվ ունեմ» դաշինքը, ե՛ւ «Հայաստան» դաշինքը կանեն առավելագույնը, որպեսզի չլինեն ներքին որոշակի մրցակցային խժդժություններ: Ի վերջո, մենք լավ ենք հասկանում, որ ունենք խնդիր` Նիկոլին իշխանությունից հեռացնելու, ոչ թե` իրար դեմ պայքարելու: Հուսով եմ` մեր ուժերը համատեղելու ենք ու այս ազգադավներին հեռացնենք: Գոնե այս իրավիճակում որեւէ մի դաշինք կամ քաղաքական ուժ չունի ձայների 50+1 տոկոս, ինչը բոլորն են հասկանում: Ուստի` որեւէ պատճառ չեմ տեսնում` միմյանց միջեւ լարվածություն ստեղծելու: Ընդդիմությունն ունի մեկ խնդիր` երկիրը փրկելու, պահելու, զարգացնելու, ինչի համար պետք է այս իշխանությանը հեռացնել:

– Ի դեպ, «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էին նաեւ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներ: Սա նշանակո՞ւմ է, որ սին են այն շահարկումները, թե որոշակի չհասկացվածություն կա ՀՀ երկրորդ նախագահի թիմի եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջեւ` կապված դեռեւս ԱԱԾ տնօրենի պաշտոնում նրա արած նախկին հայտարարությունների հետ:

– Հայրենիքի փրկության շարժման ժամանակահատվածում մեր կողքին, մեզ հետ միասին նաեւ շատ ակտիվ պայքարում էին ՀՀ երկրորդ նախագահի համակիրները: Բառացիորեն վերջերս էլ իր հարցազրույցներից մեկում պարոն Վանեցյանը շատ պարզ ասաց, որ եթե ինչ-ինչ պատճառներով կան մարդիկ, ովքեր չեն ընտրելու «Պատիվ ունեմ» դաշինքին, թող ընտրեն «Հայաստան» դաշինքին: Մենք ունենք մեկ խնդիր, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Հուսով եմ, որ նման ադեկվատ վերաբերմունք կլինի նաեւ «Հայաստան» դաշինքի կողմից, եւ արդեն նմանատիպ հայտարարություններ կան: Նույն ՀՅԴ-ի հետ պայքարի բավական ճանապարհ ենք անցել: Այնպես որ, ինչ-որ մեծ հակասություններ փնտրել այդտեղ չարժե:

– Կարելի՞ է ենթադրել, որ խորհրդարան անցնելու դեպքում` «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքները մտադիր են իշխանական կոալիցիա կազմել միմյանց հետ:

– Հակված եմ դրան, բայց քանի չեն եղել ընտրությունները, քանի չենք տեսել, թե որ քաղաքական միավորը ձայների ինչքան տոկոս է հավաքել, ով է ներկայացված, ով` ոչ, վաղ է դրա մասին խոսել: Բայց, այո, կարծում եմ` պետք է ուժերը համատեղենք եւ ազատվենք նիկոլիզմից: Այլ տարբերակ գոնե հիմա չկա, որովհետեւ նորից եմ ասում` մինչեւ այս պահը չկա որեւէ քաղաքական միավոր, որն ունի 50+1 տոկոս վարկանիշ:

«ՎՍՏԱՀ ԵՄ` ԱՐՄԱՏԱԽԻԼ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ ՆԻԿՈԼԻԶՄԸ»

– Ներքաղաքական շիկացած մթնոլորտում կհաջողվի՞ անփորձանք ավարտին հասցնել նախընտրական քարոզարշավը, երբ արդեն իսկ հիմա ամեն օր հայտնի են դառնում ինչ-որ կրիմինալ միջադեպեր...

– Երկրում ամեն օր կրակոցներ են տեղի ունենում: Նախկինում, երբ մի պատգամավոր կամ նախարար մեքենան սխալ տեղ էր կանգնեցնում, ասում էին` ո՞ւր ենք հասել, տեսե՜ք ինչքան են լկտիացել, իսկ այսօր նախարարը հարձակվում է լրագրողի վրա, մի շիշ բռնող պատգամավոր ավել-պակաս բաներ է իրեն թույլ տալիս, մի փոխթաղապետ հայհոյանքը բերանից չի իջեցնում: Երկրում ամբողջովին բարդակ է, է՞ս էր նոր Հայաստանը: Նախկինում ունեինք կայուն երկիր, Արցախը մերն էր, 5 հազար զոհ չունեինք, միջազգային հարաբերություններում բավական հավասարակաշռված քաղաքականություն էինք վարում,  գլուխներս կախելու որեւէ պատճառ չունեինք: Այո՛, կային սոցիալ-տնտեսական խնդիրներ, կար որոշակի արդարության դիֆիցիտ եւ այլ խնդիրներ եւս: Իսկ հիմա ունենք ձախողված արտաքին քաղաքականություն եւ Արցախի 75 տոկոսը մերը չէ:

– Ամեն դեպքում, իշխանությունն այսօր էլ հպարտ հայտարարում է, թե «Ապագա կա՛»:

– Իհարկե, ապագա կա առանց նիկոլիզմի, ու այդ ապագան մենք ենք բերելու: Ավելի քան վստահ եմ` արմատախիլ ենք անելու նիկոլիզմը: Նիկոլի օրերը հաշված են, այս իշխանությունը ներսից շարունակաբար փլվում է, բայց Նիկոլից հետո պետք է հաղթահարենք նիկոլիզմը, ինչը մի քիչ ավելի երկար ժամանակ կտեւի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով. ՖՈՏՈՇԱՐՔԹուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանումՀակառուսական տրամադրությունները չեն բխում Հայաստանի իրական շահերից. ՌԴ դեսպան. Sputnik ԱրմենիաԻնչ նկատի ուներ Փաշինյանը «շինելու եմ» արտահայտությունն անելիս․ Լենա Նազարյանը մեկնաբանում է«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունիՄնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՀայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանումՀայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Արփի Դավոյանը կոչ են անում իրենց չընտրելու դեպքում ընտրել ԼՀԿ-ին 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցների թիվը հասել է 2904-ի․ Ադրբեջանի ՊՆՍյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են. ՄԻՊՄիակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանըԻնչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Ինչպիսի՞ն կլինի հայերի ու Հայաստանի վիճակը, եթե Նիկոլը շարունակի իշխել:Աստված ուղղակի մեզ փրկեց. Գերությունից վերադարձած հերոս Նարեկ Սիրունյանի առաջին զրույցըԻրար «ուտելուց» առաջ` երկու կողմին է վերաբերում. զբաղվեք մեր գերեւվարված, անհայտ կորած տղաների խնդրովՊատերազմի թողած անջնջելի հետքն ու դրա հետևանքները հերոս տղաների վրա.«Իրավունք TV»- ի տաղավարում հոգեբան Իրինա Ծատուրյանն էԳռզոն որոշել է գնել «Սև շենքը». Էդիկ Մինասյանի խոսքով` առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նման բան չի կարող լինել Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում ՀանրապետականինՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջըՄեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավորՀնարավորին արագ ականազերծումը Բաքվին և Անկարային պետք է հաջորդ պատերազմին նախապատրաստվելու համար. Ոսկանյան«Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է ապրի ապահով և լավ». Արթուր ՎանեցյանՈվքե՞ր են կորոնավիրուսի նոր շտամների փոխանցողներ դառնումՓաշինյանը զանգահարել է Դիանա Գասպարյանին և հայհոյել․ մանրամասներ՝ ձայնագրությունից«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ ՓաշինյանինԱյս պահին Մասիսում Փաշինյանի հանրահավաքին մասնակցում են միայն իր հետ միկրոավտոբուսներով տարված մարդիկ. Mediaport«Շուշին պատրաստում են Էրդողանի այցի համար, Քարինտակ մտնող ճանապարհի հանգույցին հարթակ է կառուցվել»Նիկոլի աջակիցը քարոզարշավից հետո հարբած վիճակում նստարանի վրա քնել է Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության մասինՉներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք․ Արարատի մարզպետը ստիպել է մասնակցել Փաշինյանի հանրահավաքինՆիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. ԸՎԿԱյդ ընտրության հիմքում, մեր պետականության գոյության, կամ չգոյության հարցն է. Արտակ Զաքարյանի կոչն ուսուցիչներինՊետք է «ատամ ունեցող» ղեկավար. ո՞ւմ է սատարում ԿոմկուսըՈր քաղաքական ուժին է սատարում Եզդիների ազգային միությունըՈվքեր կարծում են, թե Փաշինյանը 60-70 տոկոս է հավաքելու, իրենց տեղը հոգեբուժարանում է. ՆահապետյանԱրզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ինԻնչ է բացահայտում ձայնագրությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացվել (տեսանյութ)Անդրանիկ Քոչարյանը նեղվել է կապիտուլյանտ և դավաճան պիտակից և հեռացել պիցերիայից.Past.amԵդիգարյանը հեռացել է «Արարատից»Երեկվա դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 55 557 պատվաստումՍորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ․ Yerkir.amԿրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի պարկուճ․ shamshyan.comՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք, մահացել է 4 մարդ«Այո՛, Ալիևը թող մեզ սպանի, թող կոտորի». Փաշինյանի ընտրազանգված (Video).MediaportԲաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի (լուսանկարներ)«Մեծ յոթնյակ»-ի գագաթնժողովում վեճ է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Բորիս Ջոնսոնի միջևԵվրո-2020. Օրվա խաղերի անոնս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ