Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան «Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի «Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Կփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսում Ոնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ Գևորգյան Ինչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներին Առաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ «Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմում


Չէր կարելի այս իշխանության հետ ընտրության գնալ. Ռոբերտ Մարգարյան

Ներքաղաքական

Ընտրությունների արդյունքների եւ հնարավոր քաղաքական զարգացումների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

«ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ, ԵԹԵ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ ԻՐԵՆՑ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՒՄ»

– Պարոն Մարգարյան, ամփոփելով ընտրությունների արդյունքները` ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:

– Սա քաղաքական պայքար է, որտեղ պետք է նկատի ունենաս, որ կարող է լինել նաեւ պարտություն: Եթե սկզբից ենթադրես, որ 100 տոկոսանոց հաղթանակ ես ունենալու, արդեն պայքարն իմաստ չունի: Իհարկե, ցանկալի չեն այս արդյունքները որեւիցե մեկի համար, բայց կարծում եմ` հիասթափվելու եւ հուսահատվելու առիթ չպետք է լինի: Պայքարը պետք է շարունակել, եթե ընդդիմադիր ուժերը համոզված են իրենց սկզբունքներում: Փաստորեն, կրկին կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած էինք երկու ամիս առաջ` նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունը: Միայն տարբերությունն այն է, որ այս ընտրությունների գործընթացով մի թեթեւ փորձ կատարվեց լեգիտիմություն տալ Նիկոլ Փաշինյանի կատարածներին: Սակայն, ըստ իս, այն ձայների քանակը, որ ստացավ նա, լեգիտիմություն իրեն չի տալիս: 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունենցած խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ` 197 հազար ձայն ավելի քիչ է ստացել:

– Բայց համաձայնեք, որ այսքանից հետո` 71 մանդատ ունենալ խորհրդարանում եւ միայնակ ձեւավորել մեծամասնություն, արդեն իսկ բավական խոսուն փաստ է...

– Մանդատների քանակով չեմ առաջնորդվում, այլ նրանով, թե ինչքան ժողովուրդ է իրեն ձայն տվել: Ունեինք երկու միլիոն 500 հազար ընտրող, որից ընտրություններին մասնակցել է մոտ 680 հազարը: Փաստորեն, 1 միլիոն 900 հազար մարդ չի ընդունում նրան` կա՛մ չեն գնացել ընտրության, կա՛մ մասնակցել են, բայց իրենց ձայնը չեն տվել: Եվ դրան զուգահեռ կա ընդդիմություն, որն այսօր բավական ձայներ է հավաքել, ինչպես «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն են, ինչպես նաեւ մյուս մանր կուսակցությունները, որոնք էլի ընդդիմություն եմ համարվում: Նախորդ ընտրություններին Փաշինյանն ուներ ընդհանուր ընտրազանգվածի մոտ 33%-ը, այսօր` 27,5%-ը: Բայց, այնուամենայնիվ, այս պահին նա համարվում է հաղթող, քանի որ Ընտրական օրենսգիրքն ու ԿԸՀ-ն է այդպես որոշում: Իհարկե, շատերիս սպասելիքներն այլ էին, որովհետեւ ես մի 2-3 քարոզարշավի մասնակցելու առիթ ունեցել եմ, եւ ինձ համար տարօրինակ էր այն պատկերը, որ ստացվեց: Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք, եւ հիմա պետք է փորձել հասկանալ, թե սրանից հետո ինչ անել, ոչ թե մնալ անցյալում:

ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ

– Ըստ Ձեզ, ի՞նչը խանգարեց ընդդիմությանը, որ չկարողացան հասնել Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությանը:

– Կարծում եմ` ընդդիմության մեղքը չի եղել, այլ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ քարոզարշավը նրան բավական օգնեց: Այն պարզ ընտրազանգվածը, որն ի տարբերություն մեզ` Ֆեյսբուք չի մտնում, հեռուստատեսությանը չի հետեւում , վերլուծություններ չի կարդում, իր մտապատկերը ձեւակերպում է իր հետ տեղի ունեցած խոսակցություններից, Նիկոլ Փաշինյանը գիտի նրանց հետ ինչպես շփվել, ոգեւորել: Հենց այդ գաղտնիքից օգտվելով` նա, մուրճը ձեռքն առնելով, արտահայտություններ կատարելով, որ նույնիսկ եթերում չի կարելի ասել, փորձեց ժողովրդից ձայներ հավաքել, ու իր մոտ ստացվեց: Բայց ինձ հետաքրքիր է, թե ինչ է անելու հիմա, էլի նույն հռետորաբանությա՞մբ է խոսելու, մո՞ւրճ է թափ տալու այն ընդդիմության հասցեին, որից ակնկալում է, որ վաղն իր հետ նստեն նույն սենյակում եւ համագործակցեն` ձեւավորելով խորհրդարան, որպեսզի ինքն էլ դառնա կառավարություն: Թե՞ հրաժարվելու է իր մուրճից եւ պողպատե մանդատից եւ ապացուցելու է, որ հերթական սուտն է մատուցել ժողովրդին` ընդդիմությանը փորձելով համոզել, որ մանդատ վերցնեն: 

– Կա երկու կարծիք` կա՛մ հրաժարվելով մանդատներից` անցնել փողոցային պայքարի եւ Նիկոլ Փաշինյանին փորձել հեռացնել այդ կերպ, կա՛մ հաշտվել իրողության հետ եւ գոնե նորմալ ընդդիմություն ունենալ խորհրդարանում: Ո՞րն է ամենահավանական տարբերակը:

– Կա նաեւ մի երրորդ տարբերակ` ո՛չ փողոցային պայքար, ո՛չ էլ գնալ խորհրդարան: Հիմա եթե գնալ փողոցային պայքարի ճանապարհով` սա առիթ կտա հասարակությանը տանել դեպի լարվածության, քաղաքացիական բախումների, ինչը շատ կուզենար Փաշինյանը, որ այդպես լիներ: Իսկ եթե ընդունում ես իր իշխանությունը եւ համագործակցում` թույլ տալով ինչ ուզի` անի, սա էլ լուծում չէ: Մնում է ընդունելով հանդերձ այն պատկերը, որ հիմա կա` հայտարարել, որ չեն ցանկանում այս խորհրդարանում իր հետ աշխատել եւ դուրս են գալիս` թող  խորհրդարան, հետո էլ կառավարություն ձեւավորի առանց ընդդիմության: Տեսնենք, թե ինչքան ժամանակ այդպես կարող է շարունակել:

«ՈՐՈՇ ՀԱԿԱՆԻԿՈԼԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԱԴՐՄԱՄԲ ՕԳՆԵՑԻՆ ՆԻԿՈԼԻՆ ՄՆԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

– Եթե նկատի ունեք, այդուհանդերձ, մանդատները վայր դնել, կարծես թե, դրան հաջորդում է այն, որ մանդատներ են վերցնում հաջորդ երկու քաղաքական ուժերը, որոնք չեն կարողացել հաղթահարել ընտրական շեմը: Ինչպե՞ս եք սա պատկերացնում:

– Մեր Ընտրական օրենսգիրքը լռում է այդ մասին: Այդպիսի ինստիտուտ գոյություն չունի եւ չի նախատեսված, թե ինչ է լինում այն մանդատների ճակատագիրը, եթե խորհրդարանական շեմը հաղթահարած կուսակցությունը հրաժարվում է դրանցից: Ուստի` մի շարք իրավաբաններ հայտարարում են, թե հենց հիմա պետք է հրաժարվել մանդատներից, բայց համոզված չեմ, որ այդ քայլը ճիշտ է: Ընտրական օրենսգիրքը, թեեւ չի խոսում այդ ինստիտուտի մասին, բայց ունի շատ հստակ ձեւակերպումներ, որ խորհրդարանը պետք է ունենա մեծամասնություն եւ անպայման պետք է ունենա 1/3 ընդդիմություն: Եվ ԱԺ-ում անպայման պետք է լինի առնվազն երեք քաղաքական ուժ: Այս ձեւակերպումն, իհարկե, թույլ է տալիս, որ 5 տոկոս շեմը չհաղթահարած քաղաքական ուժը հաջորդաբար, որն ավելի շատ ձայն է ստացել, մուտք գործի խորհրդարան: ԿԸՀ-ն եթե կանգնեց այն իրավիճակի առաջ, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները մինչեւ իրենց մանդատների բաշխվելը ինքնաբացարկ հայտարարեն, ապա հաջորդաբար խորհրդարան են անցնում «Հանրապետություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, հետո նաեւ «Լուսավոր Հայաստանը»: Շատ պարզ է, որ եթե նրանց մանդատ առաջարկվի, նրանք վայրկյան առաջ կվերցնեն եւ կմտնեն խորհրդարան: Արդյունքում խորհրդարանում ավելի շատ մանդատներ կունենա Նիկոլ Փաշինյանը, իսկ մենք կունենանք գրպանային խորհրդարան: Բայց կա նաեւ այլ տարբերակ` եթե մանդատների բաշխման փուլում չես հրաժարվում մանդատներից, թույլ ես տալիս ԿԸՀ-ին հստակ մանդատների բաշխում իրականացնել, իսկ խորհրդարանը ձեւավորելու հաջորդ օրը մանդատները վայր ես դնում, այդ դեպքում` այլեւս ուրիշ ոչ մեկը չի կարող վերցնել մանդատները, ինչի հետեւանքով խորհրդարանի աշխատանքը խափանվում է:

– Ըստ Ձեզ, այն մարդիկ, ովքեր իրենցից որոշակի հեղինակություն էին ներկայացնում` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մի՞թե չէին կարող ճիշտ հաշվարկել իրենց վարկանիշը եւ չառաջադրվել, որպես առանձին քաղաքական միավոր, ինչի հետեւանքով ստացան, օրինակ 0,1-ից մինչեւ 1% ձայներ:

– Բոլորին մեկ խմբում չի կարելի դասել: Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցը սկզբունքային էր: Նա շատ անկեղծորեն ասաց, որ իր խնդիրն է, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չլինեն եւ չթողնի նաեւ Նիկոլին մնալ: Նա չէր կարող մտնել մի կոալիցիայի մեջ, որի արդյունքում Քոչարյանը դառնալու էր վարչապետ: Ձեր նշածներից բացի, կային նաեւ ընտրություններին մասնակցող ուժեր, որոնք հասարակության մեջ եւ քաղաքական դաշտում իրենց ներկայացնելու խնդիր ունեին եւ լինելով Նիկոլ Փաշինյանին գուցե ընդդիմադիր, բայց չգիտակցեցին, որ իրենց այդ խաղը նաեւ ձայն է փոշիացնում: Օրինակ` «Զարթոնքը» կամ «5165»-ը թունդ հականիկոլական էին եւ հանդես էին գալիս Նիկոլին ամեն գնով իշխանությունից հեռացնելու դիրքերից, բայց իրենց մասնակցությամբ, փաստորեն, օգնեցին, որ Նիկոլը մնա իշխանության: Ընդ որում` իմանալով, որ իրենք ձայն չեն հավաքելու: Բացառված էր պատկերացնել, որ Կարին Տոնոյանը կարող է այնքան ձայն հավաքել, որ մտներ խորհրդարան, էլ չեմ ասում` մեծամասնություն կազմելու մասին: Ինձ զարմացրեց Հրանտ Բագրատյանը, որը, վստահ եմ, գիտակցում էր այս ամենը եւ կարիք էլ չուներ իրեն ներկայացնելու, բայց մինչեւ վերջ մնաց ընտրապայքարի մեջ: Իհարկե, երբ նայում ենք իրենց հավաքած ձայներին, տոկոսային առումով իրավիճակը չէր փոխվելու, միայն թե միասնականության պատկերը գուցե այլ լիներ` քարոզչական իմաստով:

«ՇԱՏԵՐՆ ԵՆ ԵԿԵԼ ԱՅՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՈՐ ՃԻՇՏ ԷՐ ԱՍՈՒՄ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ»

– Գրեթե բոլոր քաղաքագետներն ու փորձագետները միաբերան պնդում էին, թե  50+1 ձայն որեւէ քաղաքական ուժի չի հաջողվելու հավաքել: Սա նշանակում է, որ լավ չե՞ն ճանաչում իրենց ժողովրդին:

– Իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ այդ 53 տոկոսը, որն ունի այսօր Փաշինյանը, իսկապես, ժողովրդի տված ձայնն է, չէ որ բարձրաձայնվում էր ընտրախախտումների, լցոնումների մասին:

– Բայց անգամ այդ դեպքում` այսպիսի նշանակալի ձայների տարբերություն դժվար թե լիներ:

– Դե եթե համարենք, որ այն կազմում էր 10-15 տոկոս, ապա ստացվում է, որ քաղաքագետների հաշվարկը սխալ չի եղել: Պարզապես շատերը չէին պատկերացնում, որ նման ծավալով ընտրախախտումներ կլինեին: Օրինակ, զինվորներին ուղղորդել են, թե ում ընտրեն: Շուռնուխում բոլորի համար հետաքրքիր էր, թե ինչպես են այնտեղ ձայն տվել Նիկոլ Փաշինյանին, բայց պարզվում է`  սահմանապահներ են եղել այնտեղ, որ ուղղորդված գնացել եւ ձայն են տվել նրան, որպեսզի հենց Շուռնուխում այդպիսի պատկեր ստեղծվի: Վստահ եմ` տարբեր փոքր համայնքներում մի տեսակ վրեժ լուծելու միտումով է կատարվել այդ գործընթացը:

– Եթե ընտրության արդյունքները բողոքարկվեն, կարծում եք էական փոփոխություն կլինի՞:

– Չեմ կարծում` էական փոփոխություն այս պատկերի մեջ փոխվի` 53 %-ի եւ 20%-ի միջեւ: Բայց եթե խախտումներ չլինեին, 50+1 տոկոս դժվար թե հավաքեր Նիկոլ Փաշինյանը: Լավագույն դեպքում` 40 տոկոսից ավել չէր լինի: Իսկ հիմա պետք է ձեւակերպել պայքարի հաջորդ փուլը:

– Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարի ամենամեծ ձախողումն այն էր, երբ «կոնսենսուս մինուս մեկ» տարբերակը չգործեց մինչեւ վերջ, եւ բաժանվեցին 17 քաղաքական ուժերը, որոնք ձեւավորել էին Հայրենիքի փրկության շարժում:

– Այդ շարժումը սկսվեց եւ բավական թափ ստացավ, բայց ինչ-որ փուլում պետք է պահպանվեր, չեղավ: Ցավոք, օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» ճամփի կեսից դուրս եկավ եւ որոշեց մտնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների խաղի մեջ: Ամենամեծ հարվածը սա էր եւ նաեւ այն, որ սկզբից, կարծում եմ, նախագահ Քոչարյանը մի քիչ խուսափում էր այդ շարժման հետ ասոցացվելուց: Ուղղակի, տարիների ընթացքում երկար տարիներ բացասական պատկերացում էր ստեղծվել իր մասին, եւ միայն քարոզարշավի ժամանակ նա կարողացավ փոխել նախկինում եղած պատկերացումն իր մասին, որն այլեւս գոյություն չունի: Այս առումով նրա բացակայությունը եւս ազդեց շարժման վրա: Կարծում եմ, որ շարժումը հրաժարվում էր շատ ագրեսիվ քայլերի գնալուց եւ փորձում էր քաղաքակիրթ պայքար մղել, ցավոք չստացվեց եւ ձախողվեց: Մինչդեռ հիմա շատերն են եկել այն եզրակացության, որ ճիշտ էր ասում Վազգեն Մանուկյանը, չէր կարելի այս իշխանությունների հետ ընտրության գնալ եւ ամեն գնով օգնել, որ վերարտադրվի, սակայն իրականության մեջ այն տեղի ունեցավ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան«Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանըԱռուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էԱկտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը Ոճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, մահվան դեպքերինը՝ 5747Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջադրում կալանավորված պատգամավորներին.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արևելյան ՉինաստանԱՀԿ-ն հայտարարել է, որ մեկ շաբաթում աշխարհում ավելի քան 4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսովՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղՉորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետոՌուս խաղաղապահները հումանիտար-բժշկական օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ՌԴ ՊՆՄարդու իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ